ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
17.06.2021Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման:
Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին):
Ուստի, մինչև սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին ՝ անկանխիկ վճարումների անցնելու համար:
Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով:
Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ Բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման և կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից:
Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաև կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարևորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին Բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին:
Քանի որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի Բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչև կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասները https://www.vtb.am/am/information/credit-pension-pajmanner-ev-sakagner հղումով), ինչպես նաև ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման և մինչև ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են https://www.vtb.am/am/deposit-view/sots-ialakan հղումով):
Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:
Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաև առցանց տարբերակով՝ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/online-request/#privType-4 հղումով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: