09.04.2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց՝ առանց տանից դուրս գալու
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը:
Հաճախորդը կարող է առանց տանից դուրս գալու պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի ստացման հայտ՝ դիմում ներկայացնելով Բանկ հետևյալ հեռահար եղանակներից որևէ մեկով՝
Դիմումը ներկայացնելուց առաջ հաճախորդը պետք է հավաստիանա, որ իր հաշվին առկա է բավարար 2000 ՀՀ դրամի չափով գումար՝ Բանկի կողմից տեղեկանքի տրամադրման վճարի գանձման համար:
Ուշադրություն. Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է նաև ուղարկի իր հայտը ՀՀ Պետական եկամուտների կոմիտե hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեով` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=6834 :
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետևողական և ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:
Հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Թարմացվել է 13.01.2026, 15:33