VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար

22.07.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին և իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում և արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ:

Մասնավորապես, «Փրայմ» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է բազմարժութային պրեմիում դասի Visa Infinite վարկային քարտ, իսկ «Արտոնություն» փաթեթը հիմնված է պրեմիում դասի Mastercard World Black Edition վարկային քարտի վրա, որոնք առանձնանում են վարկավորման շահավետ պայմաններով, բարձրակարգ սպասարկմամբ և ակումբային բացառիկ ծրագրով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդները կարող են օգտվել անհատական ​​մենեջերի ծառայությունից, որը երաշխավորում է  հարմարավետ և որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին անհատական ​​մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի կարգավիճակը և պահանջմունքները:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդների կողմից ներդրվող ավանդների դիմաց Բանկը տրամադրում է բարձր տոկոսադրույք, 50% զեղչ Բանկի անհատական ​​պահատուփերում թանկարժեք իրեր պահելիս, արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք, ճանապարհորդությունների ընթացում բժշկական ապահովագրություն և շատ այլ արտոնություններ:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդներին տրամադրվում են նաև  վարկավորման արտոնյալ պայմաններ և սակագներ: Հաճախորդները կարող են օգտվել մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ձևակերպել հիփոթեքային վարկեր, ավտովարկեր և այլն:

Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» մասնաճյուղերում պրեմիում հաճախորդները կարող են լուծել ոչ միայն իրենց ֆինանսական հարցերը, այլ նաև անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամ պարզապես հանգստանալ մեկ բաժակ սուրճի շուրջ՝ հարմարավետ միջավայրում:

Բանկն ապահովում է գաղտնիության և հաշիվների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև առաջարկում է հաճախորդներին ներդրումների իրականացման և կապիտալի բազմապատկման հուսալի գործիքներ՝ Բանկի բրոքերային ծառայությունների և ստանդարտացված ոսկու ձուլակտորների գնման միջոցով:

«Փրայմ» փաթեթի լրացուցիչ արտոնություններն են. տարեկան 6 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն` մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ծածկույթով, մինչև 25% զեղչ և հատուկ առաջարկներ աշխարհի 900 հյուրանոցներում՝ «Luxury Hotel Collection» ծրագրի շրջանակներում հյուրանոցներ ամրագրելիս, «Կոնսյերժ»  ծառայություն` տրանսպորտային միջոցների և զվարճանքի տարբեր միջոցառումների տոմսերի ամրագրման հնարավորությամբ, հյուրանոցներում ազատ համարներ գտնելու և նվերների առաքման աջակցություն, ChatBot ծառայություն. փաթեթի բոլոր արտոնությունների մասին տեղեկատվության տրամադրում մեկ հարթակում` Telegram և Viber հավելվածների միջոցով:

«Արտոնություն» փաթեթի առավելություններն են. տարեկան 1 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդության ապահովագրություն` մինչև 30,000 Եվրո ծածկույթով, Boingo Wi-Fi ծառայություն` ճանապարհորդելիս անսահմանափակ հասանելիություն  Wi-Fi ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ անլար ինտերնետ ինքնաթիռում:

Փաթեթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://www.vtb.am/am/privilege/ և https://www.vtb.am/am/private/ կամ զանգահարելով Փրայմ մասնաճյուղ 010 585985 և «Արտոնություն» մասնաճյուղ 010 606090 հեռախոսահամարներով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ