ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար՝ Բանկին եվ Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով
01.02.2023Հարգելի Գնահատող ընկերություններ`
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, Բանկին և Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով: Մասնակցության պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հրապարակային ընտրության անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվական թերթիկում :Փաստաթղթերի կազմման ընթացքում խնդրում ենք պահպանել ներքոհիշյալ պայմանները`
- Լրացնել “Համագործակցության մասին նամակ-առաջարկությունը” Բանկի կայքում ներկայացված ձևին համապատասխան (2 (երկու) լեզվով (հայերեն և ռուսերեն))
- Լրացնել “հարցաթերթը” Բանկի կայքում տեղադրված ձևին համապատասխան և համարակալել Բանկին ներկայացվող փաստաթղթերը համաձայն Բանկի կայքում ներկայացված “Փաստաթղթերի ցանկի” ձևի
- Պատրաստ լինել համագործակցել մրցույթի շրջանակներում առաջարկվող սակագների և գնահատման աշխատանքներին Բանկի պայմանների և պահանջների համաձայն
- Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է կարված լինի միասնական փաթեթում, համարակալման համաձայն
- Կազմված փաստաթղթերի փաթեթը պետք է ուղարկվի ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան35, ոչ բնակելի տարածքներ 68-73 “ՎՏԲ – ՀայաստանԲանկ” ՓԲԸ, նշումով “Մասնագիտական խմբին”:
- Հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2023թ․ մարտի մեկը ներառյալ, ժամը 16:00:
Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք,
(+374 10) 51 37 49 ապա 8 2111 ներքին համարով
Գրավադրվող գույքի հետ աշխատանքի բաժին: