Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, Բանկին և Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով

26.01.2024

Հարգելի Գնահատող ընկերություններ`

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ անկախ գնահատող կազմակերպություններ ընտրելու համար, Բանկին և Բանկի հաճախորդներին գնահատման ծառայություններ մատուցելու նպատակով: Մասնակցության պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հրապարակային ընտրության անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվական թերթիկում (Հավելված 1) Փաստաթղթերի կազմման ընթացքում խնդրում ենք պահպանել ներքոհիշյալ պայմանները`

  • Լրացնել “Համագործակցության մասին նամակ-առաջարկությունը” Բանկի կայքում ներկայացված ձևին համապատասխան (2 (երկու) լեզվով (հայերեն և ռուսերեն)) (Հավելված 2)
  • Լրացնել “հարցաթերթը” Բանկի կայքում տեղադրված ձևին համապատասխան և համարակալել Բանկին ներկայացվող փաստաթղթերը համաձայն Բանկի կայքում ներկայացված “Փաստաթղթերի ցանկի” ձևի (Հավելված 3)
  • Պատրաստ լինել համագործակցել մրցույթի շրջանակներում առաջարկվող սակագների (Հավելված 4)  և գնահատման աշխատանքներին Բանկի պայմանների և պահանջների համաձայն (Հավելված 5)
  • Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է կարված լինի միասնական փաթեթում, համարակալման համաձայն
  • Կազմված փաստաթղթերի փաթեթը պետք է ուղարկվի ՀՀքԵրևանՄանանդյան 33/3 «ՎՏԲ – ՀայաստանԲանկ»ՓԲԸնշումով «Մասնագիտական խմբին»:
  • Հայտերը և փաստաթղթերի փաթեթները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2024թ․ փետրվարի 26 ներառյալ, ժամը 16:00:

 

Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք,

(+374 10) 51 37 49 ապա 8 2111 ներքին համարով

Թարմացվել է 09.01.2026, 12:02