Կրկնակի դիմելու սահմանափակում -15 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա քարտային հաշիվ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն օրերի քանակ աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ»
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Վարկի տեսակ | Սպառողական |
Նպատակային նշանակություն | Վարկը տրամադրվում է սպառողական նպատակներով |
Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ |
Նպատակային խումբ | Ֆիզիկական անձինք - ավանդատուներ |
Ապահովածությունը | Ավանդ** |
Վարկի նվազագույն ժամկետը | Սահմանված չէ |
Վարկի առավելագույն ժամկետը | Ավանդի ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավել: Եթե մեկ վարկի համար գրավ հանդիսացող ավանդի գումարը բավականացնում է երկրորդ (կամ ավել) վարկի տրամադրման համար, ապա երկրորդ և հաջորդ վարկի վերջնաժամկետի օրը պետք է համընկնի առաջին վարկի վերջնաժամկետի հետ: |
Վարկի հաստատման ժամկետը | Մինչև 10 րոպե |
Վարկի տրամադրման ժամկետը | Մինչև 30 րոպե |
Մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ) |
1. Անուիտետային մարումներ 2. Հիմնական պարտքը վճարվում է վարկի ժամկետի ավարտին, տոկոսները վճարվում են ամեն ամիս Հաճախորդի կողմից վարկի* հերթական մարման պարտավորությունը չկատարելու դեպքում (մինչև վարկի գործողության ավարտը) առանց Հաճախորդին լրացուցիչ ծանուցելու` 1) ընթացիկ պարտքի չափով իրականացվում է գրավի (ավանդի) գումարի նվազեցում, սակայն ոչ ավել, քան ավանդային պայմանագրի պայմաններով սահմանված ավանդի նվազագույն մնացորդի չափը, իսկ ավանդի մնացած մասը շարունակում է սպասարկվել համաձայն ավանդի տվյալ տեսակի համար գործող պայմանների: 2) Այն դեպքում, եթե ընթացիկ պարտքի մարման արդյունքում ավանդի գումարը կլինի տվյալ ավանդատեսակի համար Բանկում սահմանված նվազագույն գումարից փոքր` Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է և իրականացվում է վարկի* ամբողջական մարում ավանդի գումարի հաշվին: Ավանդի հաշվին ժամանակացույցի համաձայն վարկի ընթացիկ պարտավորության ավտոմատ երկու մարումներից հետո հաճախորդի կողմից ժամանակացույցի համաձայն պարտավորության հերթական չվճարման դեպքում Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է առանց իրեն լրացուցիչ ծանուցելու և իրականացվում է վարկի* ամբողջական մարում ավանդի գումարի հաշվին: Այն դեպքում, եթե ավանդի հաշվին վարկի ամբողջական մարումից հետո առաջանում է դրական տարբերություն` գերազանցող գումարը փոխանցվում է Հաճախորդի բանկային հաշվին: Ընդ որում` ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վերահաշվարկը իրականացվում է ավանդային պայմանագրի պայմանների համաձայն: Եթե ավանդային պայմանագրի լուցման բոլոր վերոնշյալ դեպքերում ավանդի գումարը բավական չէ վարկի* ամբողջական մարման համար, ապա վարկի մնացած չմարված մասը տվյալ մնացորդի չափով շարունակում է սպասարկվել որպես հաշիվներով միջոցների շրջանառության ապահովմամբ սպառողական վարկ: ______________________ * ներառյալ մայր գումար, տոկոսներ, տուգանքներ, տույժեր և այլ վճարներ` առկայության դեպքում |
Ավանդի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Ավանդի տոկոսադրույքին գումարվող վարկի տոկոսադրույք | 4.5%(բայց ոչ պակաս քան տվյալ արժույթով Բանկում սահմանված ժամկետային ավանդի առավելագույն %-ը) |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 9%-15% |
Վարկի նվազագույն գումար | Սահմանված չէ |
Վարկի առավելագույն գումար | Մինչև ավանդի 95%: Ավանդի տոկոսները ժամկետի սկզբում ստանալու դեպքում վարկի առավելագույն գումարի չափը կազմում է ավանդի գումարի մինչև 90%: |
Հայտի ուսումնասիրման վճար | Նախատեսված չէ |
Տույժեր և տուգանքներ |
Անուիտետային գրաֆիկով մարմամբ վարկի դեպքում` ժամկետանցման դեպքում դադարում է գործել սույն պայմանագրում նշված տոկոսադրույքը, և գումարի և հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0,13% տույժ: Այն դեպքում, երբ տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, իսկ հիմնական գումարը վճարվում է ժամկետի վերջում` տոկոսագումարի ժամկետանցման դեպքում հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0,13% տույժ, իսկ հիմնական գումարի ժամկետանցման դեպքում վարկային պարտավորությունների ամբողջական մարման օրը Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է առանց Հաճախորդին լրացուցիչ ծանուցելու և իրականացվում է վարկի (մայր գումարի, տոկոսների, տուգանքների, տույժերի և այլ վճարների` առկայության դեպքում) մարում ավանդի գումարի հաշվին: Այն դեպքում, եթե ավանդի գումարը գերազանցում է վարկի գումարը (մայր գումարը, տոկոսները, տուգանքները, տույժերը և այլ վճարները` առկայության դեպքում)` գերազանցող գումարը փոխանցվում է Հաճախորդի բանկային հաշվին: Ընդ որում` ավանդի դիմաց վճարվում են ավանդի լուծման ամսաթվի դրությամբ հաշվարկված տոկոսները, բայց ավանդի ձևակերպման պահին գործող նախորդող ժամանակահատվածի/ժամկետի տոկոսադրույքով: Օրինակ, եթե վարկային գծի գրավ հանդիսացող ավանդի լուծումը իրականացվել է ավանդի գործողության 95-րդ օրը, ընդ որում` նշված ժամկետը, համաձայն տվյալ ավանդի ձևակերպման պահին գործող պայմանների, մտնում է 91-ից 180 օր ժամանակահատվածի մեջ, որի տոկոսադրույքը կազմում էր 11%, իսկ նախորդող 60-ից 90 օր ժամանակահատվածի համար տոկոսադրույքը ավանդի ձևակերպման պահին կազմում էր 10%, ապա տվյալ դեպքում ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսների հաշվարկը կիրականացվի 10% տոկոսադրույքով, այլ ոչ թե 11%-ով: Այն դեպքում, եթե տվյալ Ավանդի պայմաններով նախորդող ժամանակահատված/ժամկետ չկա, ապա Ավանդի տոկոսների հաշվարկն իրականացվում է Ավանդի լուծման պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: |
Վարկի տրամադրման եղանակը |
ՀՀ դրամով վարկի տրամադրման դեպքում` անկախիկ միջոցով փոխանցում հաճախորդի բանկային հաշվին: Արտարժույթով (ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի) վարկի տրամադրման դեպքում` անկախիկ միջոցով փոխանցում հաճախորդի գործող քարտային հաշվին:* |
Վարկային հաշվի գծով քաղվածքի / տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Փաստաթղթերի նկատմամբ պահանջներ | Անձը հաստատող փաստաթուղթ |
** Բացառությամբ ՎՏԲ-Մանկություն ավանդատեսակի:
Թարմացվել է 28.10.2024, 10:49
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: