Կրկնակի դիմելու սահմանափակում - 15 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա քարտային հաշիվ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձեվավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր: Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Կարգավիճակ |
ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացի |
Տարիք |
|
Վարկառուի ստաժի նկատմամբ պահանջներ |
|
Փաստաթղթերի նկատմամբ պահանջներ |
|
Վարկի ձևակերպման վայր |
Գործընկեր կազմակերպությունների վաճառակետեր կամ առցանց հղումով: |
Ապահովում |
Վարկային միջոցներով ձեռք բերվող ապրանք |
Արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի տարեկան տոկոսադրույք /կախված վաճառակետի հետ համագործակցության պայմաններից/ |
0% - 21.5% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
0% - 24% |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
100% |
Կանխավճար |
0% |
Վարկի ժամկետ (ամիսներ) /կախված վաճառակետի հետ համագործակցության պայմաններից/ |
3 - 60 |
Տոկոսադրույքի ֆիքսում |
Ֆիքսված վարկի ամբողջ ժամկետի ընթացքում |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը |
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Վարկի առավելագույն գումար |
4,500,000 ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար |
30,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման եղանակ |
Միանվագ |
Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
Վարկի տրամադրման որոշում (վարկի տրամադրում) |
Ակնթարթորեն կամ որոշ դեպքերում առավելագույնը 25 րոպե։ |
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) |
Վարկի գումարի 0% - 1.01% |
Ապառիկ վարկավորմամբ ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների տեսակները |
Տուրիզմ, դասընթացներ, սպորտային կոմպլեքսների տարեկան բաժանորդագրություն, ատամնաբուժություն, էսթետիկ վիրաբուժություն, հարսանյաց հանդեսների կազմակերպում, հրացաններ, գազի բալոններ, անվադողեր, ավտոպահեստամասեր, հեծանիվներ, մոպեդներ, խաղալիքներ, երաժշտական գործիքներ, օծանելիքներ, համակարգչային տեխնիկա և աքսեսուարներ, Էլեկտրատեխնիկա, կահույք, շինանյութ: |
Բանկային հաշվի բացում/վարում |
Անվճար |
Վարկային հաշվի գծով քաղվածքի / տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր |
Ժամկետանց վարկի և տոկոսագումարի նկատմամբ` 0,13% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար |
«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
ՎՏԲ-Հայաստանն Բանկ առաջարկում է Ձեզ տարաժամկետ վարկավորում: Ալևս պետք չէ գնումներ անելիս խնայել: ՎՏԲ բանկ Հայաստանն առաջարկում է տարաժամկետ վարկավորում տեղում՝ ներկայացնելով միայն անձնագիրը և Սոցիալական ապահովության քարտը (սոցիալական քարտը):
Օնլայն ապառիկԹարմացվել է 19.02.2025, 10:34
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: