Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական:
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
| Վարկի տեսակ | Սպառողական |
| Վարկի ֆինանսավորում | Բանկի ռեսուրսով |
| Վաճառքներ | Ցանկացած մասնաճյուղ |
| Վարկի նպատակային նշանակություն |
Վարկը տրամադրվում է հետևյալ նպատակների համար.
|
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ |
ՀՀ-ի տարածքում գործող ՈւՀ-ից կամ այլ կազմակերպությունից (միջնորդող)աշակերտի/ուսանողի (բակալավրիատի/մագիստրատուրայի/ասպիրանտուրայի/օրդինատուրայի) ուսման փաստի հաստատմամբ տեղեկանք հետևյալ տեղեկատվությամբ`
Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում, եթե ՈւՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղեկանքով հնարավոր չէ տրամադրել, տեղեկատվությունը կարող է տրամադրվել մի քանի տեղեկանքով: |
| Տարեկան տոկոսադրույք |
|
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 16.61% - 24% |
| Վարկային հաշվի հավելյալ *** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքի զեղչ | Անվանական տարեկան տոկոսադրույքից հանած 1% |
| Վարկի առավելագույն ժամկետ**** | Մինչև 5 տարի (ներառյալ), բայց ոչ ավել քան ուսման ժամկետը +3 տարի |
| Վարկի նվազագույն ժամկետ | 3 ամիս |
| Վարկի առավելագույն գումար | Ուսման վարձի 100%, սակայն ոչ ավել քան 5 մլն. ՀՀ դրամ |
| Վարկի նվազագույն գումար | 50,000 ՀՀ դրամ |
| Վարկի գումարի սահմանափակում | Վարկի գումարը չի կարող գերազանցել ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում ուսման վարձի արժեքը: Վարկը տրամադրվում է միանվագ ուսման ցանկացած ժամանակահատվածի համար ուսման վարձը վճարելու նպատակով` կախված ՈՒՀ-ի կողմից վճարման պահանջից (ուսումնական տարվա, սեմեստրի, ուսման դասընթացի համար և այլն): Չի վարկավորվում ուսման վարձի այն գումարը, որը կուտակվել է նախորդ ուսման տարիներից (ուսման պարտք): |
| Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ) |
|
| Տոկոսադրույքի ֆիքսում | Ֆիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը |
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:Վարկառուն/ները իրավունք ունի/են՝
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները՝
|
| Վարկի վաղաժամկետ մարում |
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար | 1,000 ՀՀ դրամ |
| Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար | 1% վարկի գումարից |
| Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար (պարտադիր) | Նախատեսված չէ |
| Վարկային հաշվի հավելյալ*** սպասարկման միջնորդավճար (կամավոր) |
Կախված վարկի գումարից`
|
| Ապահովություն | Եկամտի ստացման իրավունք պայմանագրային հիմունքներով |
| Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացում | Բանկի սակագներին համաձայն |
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար) | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար |
| Վարկի տրամադրման եղանակ | Վարկի գումարի անկանխիկ փոխանցում անմիջապես ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի բանկային հաշվին: |
| Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | մինչև 2 (երկու) աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետ | Վարկային պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքիտրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Վարկառու | Որպես Վարկառու կարող է հանդես գալ կամ ուսում ստացող կամ աշխատող ֆիզիկական անձ կամ իր հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձ (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, ամուսնու/կնոջ ծնողներ, տատիկներ, պապիկներ): |
| Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ |
| Տարիք | 18 տարեկանից (համավարկառուի համար` 21 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
| Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել) | Որպես Համավարկառու կարող է հանդես գալ Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձ (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, քույրերի/եղբայրների ամուսին/կին, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, ամուսնու/կնոջ ծնողներ, հորաքույրներ/մորաքույրներ, հորեղբայրներ/մորեղբայրներ, տատիկներ, պապիկներ): |
| Վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Աշխատանքային ստաժ |
Վերջին աշխատանքային վայրում ոչ պակաս, քան 4 ամիս անընդհատ աշխատանքային փորձ: Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
**
Ուսման մեջ ընդհատում չեն համարվում պարտադիր զին. ծառայության զորակոչով ՀՀ զին. ուժերում ծառայության տարիները:
*** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
**** Ուսման ժամկետ է համարվում մնացած ուսման ժամկետը:
| Վարկի տեսակ | Սպառողական |
| Վարկի ֆինանսավորում | Պետական ծրագրով |
| Վաճառքներ | Ցանկացած մասնաճյուղ |
| Վարկի նպատակային նշանակություն | Պետական ուսման հաստատությունների (ՈՒՀ) և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ՈՒՀ-ների բակալավրիատի (անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի), մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձը վճարելու նպատակով վարկ |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ |
ՈւՀ-ից ուսման փաստի հաստատմամբ տեղեկանք հետևյալ տեղեկատվությամբ`
Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում, եթե ՈւՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղեկանքով հնարավոր չէ տրամադրել, տեղեկատվությունը կարող է տրամադրվել մի քանի տեղեկանքով: |
| Տարեկան տոկոսադրույք | 9%** (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից, իսկ հաճախորդի գերազանց առաջադիմության դեպքում, որի փաստը նշված է ՈՒՀ տեղեկանքում, սուբսիդավորվում է 3%) |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 6.17% - 7.33% |
| Վարկային հաշվի հավելյալ *** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքի զեղչ | Նախատեսված չէ |
| Վարկի առավելագույն ժամկետ**** | Ուսման ժամկետ +6 տարի, բայց ոչ ավել, քան 10 տարի |
| Վարկի նվազագույն ժամկետ | 3 ամիս |
| Վարկի առավելագույն գումար | 4,000,000 ՀՀ դրամ (ամբողջ ուսման ընթացքում) |
| Վարկի նվազագույն գումար | 50,000 ՀՀ դրամ |
| Վարկի գումարի սահմանափակում |
Առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: Ընդ որում` մասնաբաժնի գումարը կարող է վճարվել ինչպես կիսամյակի, այնպես էլ ուսումնական տարվա համար` պայմանով, որ մեկ ուսումնական տարվա համար գումարը չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը: Մեկ մասնաբաժինը մեկ ուսման տարվա համար պայմանի խաղտման և Ուսանողական վարկի նույն ծրագրով կրկնակի վարկի ստացման դեպքում վարկը չի վերաֆինանսավորվելու ֆոնդավորման կազմակերպության կողմից: |
| Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ) |
|
| Տոկոսադրույքի ֆիքսում | Ֆիքսված տոկոսադրույքը կարող է վերանայվել 3 (երեք) տարվա մեջ մեկ անգամ՝ կախված վերաֆինանսավորման կազմակերպության կողմից դրույքի փոփոխումից |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը |
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:Վարկառուն/ները իրավունք ունի/են՝
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները՝
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար | Նախատեսված չէ |
| Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար | Նախատեսված չէ |
| Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար (պարտադիր) | Նախատեսված չէ |
| Վարկային հաշվի հավելյալ*** սպասարկման միջնորդավճար (կամավոր) | Նախատեսված չէ |
| Ապահովություն |
Ուսանողի ծնողներից մեկի կամ խնամակալի/հոգեբարձուի երաշխավորություն: Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` 3-րդ անձի երաշխավորություն: Այն դեպքում երբ ուսանողը չափահաս է, իսկ ծնողները մահացած՝ 3-րդ անձի երաշխավորություն: |
| Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացում | Բանկի սակագներին համաձայն |
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար) | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.1%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար |
| Վարկի տրամադրման եղանակ | Վարկի գումարի անկանխիկ փոխանցում անմիջապես ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի բանկային հաշվին: |
| Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | մինչև 2 (երկու) աշխատանքային օր |
| Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետ | Վարկային պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքիտրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Վարկառու | Պետական ուսման հաստատությունների (ՈՒՀ) և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ՈՒՀ-ների բակալավրիատի (անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի), մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսումնառող ուսանող |
| Կարգավիճակ |
|
| Տարիք | 16 տարեկանից (երաշխավորի/համավարկառուի համար` 21 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
| Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել) |
|
| Երաշխավոր | Ուսանողի ծնողներից մեկի կամ խնամակալի/հոգեբարձի կամ այլ անձի երաշխավորություն |
| Վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Աշխատանքային ստաժ |
Վերջին աշխատանքային վայրում ոչ պակաս, քան 4 ամիս անընդհատ աշխատանքային փորձ (աշխատանքային ստաժի պահանջը կիրառվում է միայն այն անձանց մասով, ում եկամուտները (վճարունակությունը) վերլուծվում են վարկային հայտի շրջանակներում) |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
**
Ուսման մեջ ընդհատում չեն համարվում պարտադիր զին. ծառայության զորակոչով ՀՀ զին. ուժերում ծառայության տարիները:
*** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
**** Ուսման ժամկետ է համարվում մնացած ուսման ժամկետը:

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց. համարը և հեռախոսահամարը

Մոտեցեք ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 10.02.2026, 11:41
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: