Վաճառքն իրականացվում է Բանկի հետ համագործակցող հավատարմագրված Բորսայի կողմից կազմակերպվող աճուրդում առավել բարձր գին առաջարկած և հաղթած մասնակցի հետ:
Վաճառքն իրականացվում է վճարման միանվագ և տարաժամկետ եղանակներով, նաև այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորմամբ:
Բանկի սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան հայտ Բանկին կամ Աճուրդը իրականացնող կազմակերպությանը։
Անշարժ գույքի նշված գինը համարվում է սկզբնական գին և մեկից ավել հայտերի դեպքում գինը կարող է աճել:
Գործարքի վավերացման և գրանցման ծախսերը, այդ թվում նաև հնարավոր առկա կադաստրային արժեքների վճարները կատարվում են Գնորդի կողմից:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 30.12.2026թ. ներառյալ:
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: