VTB-BANK

Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը՝

Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Այսինքն վարկային պատմությունը ցույց է տալիս, թե հաճախորդը ինչպես է կատարել և շարունակում կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Այն պարունակում է հաճախորդի ստացած վարկերի, դրանից բխող մարումների կատարման, այլ մարդկանց տրված երաշխավորությունների, ժամկետանց վարկերի առկայության, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքների մասին տեղեկատվություն:

Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am   

www.acra.am  

Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`

Բանկը վարկ տրամադրելու նպատակով վարկառուին գնահատում է բալային համակարգի միջոցով, որի արդյունքում ձևավորվում է ՍՔՈՐ գնահատականը: Այն իրենից ներկայացնում է մի շարք համախմբված գործոնների ամբողջականություն, որոնցից է, օրինակ, վարկային պատմությունը, անձնական տվյալները և այլ գործոններ:

Մանրամասների համար՝

www.abcfinance.am  

https://acra.am/

 ՍՔՈՐ գնահատականի կարևորությունը՝

Ինչու՞ է կարևոր ունենալ բարձր ՍՔՈՐ գնահահատական: Նպատակը մեկն է՝ այն հարկավոր է Բանկին հասկանալու համար, թե որքան ռիսկային է հաճախորդին վարկ տրամադրելը: Յուրաքանչյուր ՍՔՈՐ-ի տեսակ ունի իրեն բնորոշ գնահատականի միջակայքը և որքան հաճախորդի գնահատականը մոտ է առավելագույն շեմին, այդքան ավելի բարձր է վարկ ստանալու հավանականությունը: Բարձր ՍՔՈՐ-ը վկայում է ցածր ռիսկի մասին և հակառակը՝ ցածր ՍՔՈՐ-ը վկայում է բարձր ռիսկի մասին:

Կիրառվող ՍՔՈՐ-ի տեսակը և նրա վրա ազդող հիմնական գործոնները՝

Բանկն առաջնորդվում է իր սեփական սքորինգային համակարգով, որի հաշվարկի մանրամասները հանդիսանում են առևտրային գաղտնիք: Սակայն կարող ենք նշել մի քանի գործոն, որոնք ազդում են ՍՔՈՐ-ի վրա՝

  • հաճախորդի վարկի մարումների պատմություն (դրական վարկային պատմությունը բարձրացնում է ՍՔՈՐ-ը, իսկ մարումների ուշացումները իջեցնում են ՍՔՈՐ-ը),
  • հաճախորդի վարկերի քանակ (բազմաթիվ գործող վարկերի առկայությունը իջեցնում է ՍՔՈՐ-ը),
  • հաճախորդի  սոցիալական գործոններ՝ տարիք, աշխատավարձ և այլն (կարող են ունենալ ՍՔՈՐ-ի վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն, կախված գործոնի տեսակից):

Նշենք նաև, որ վարկային պատմության հարցումը կարող է ազդեցություն ունենալ վարկային ՍՔՈՐ գնահատականի վրա (կարող է իջեցնել գնահատականը), որն էլ իր հերթին կարող է ազդել Բանկի հաճախորդին վարկ տրամադրելու որոշման վրա և հանդիսանալ բացասական որոշման կայացման պատճառ:

Ինչպես բարելավել վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը՝

Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար հարկավոր է բացառել վարկերի մարումների ուշացումները՝ կատարելով այն սահմանված գրաֆիկին համապատասխան, մարել կամ նվազեցնել վարկային պարտավորությունները, նվազեցնել վարկերի քանակը՝ թեթևացնելով վարկային բեռը, նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում ապահովել այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը: Հաճախորդի արդեն գրանցված վատ վարկային պատմությունը կարող է վերափոխվել յուրաքանչյուր հաջորդ վարկիընթացքում հաճախորդի վարքագծի փոփոխության և պարտաճանաչության արդյունքում: Ուստի վարկային պատմության և ՍՔՈՐ-ի վատթարացումից խուսափելու և բարելավումը ապահովելու համար պետք է բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները, լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները, խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց, թեթևացնել վարկային բեռը և այլն:

Թարմացվել է առ՝ 22-11-2024թ., 13:57

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ