«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իրականացնում է առք ու վաճառքի գործարքներ բորսայում և արտաբորսայում, ինչպես նաև առաջարկում է արժեթղթերի գրավադրմամբ ֆինանսավորում։
ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ հատուկ ուշադրություն է դարձնում ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին, մասնավորապես նրանց համար մշակվել է հատուկ սակագնային սանդղակ (բրոքերային սպասարկում/սակագներ, պահառություն/սակագներ):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերի գրավադրմամբ ֆինանսավորում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՀՀ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների (ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր և ապահովագրական ընկերություններ) հետ կնքում է հակադարձ ռեպո համաձայնագրեր` ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերով:
Հակադարձ ռեպո գործիքը սահմանված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրացվելիության կառավարման, ֆինանսական շուկայի մասնակիցների սպասարկման համար:
Հակադարձ ռեպո գործարքների կնքման առավելագույն ժամանակահատվածը հիմնականում չի գերազանցում 21 օրացուցային օրը, իսկ գործարքի տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից հաճախորդների յուրաքանչյուր դասի համար սահմանվում է հակադարձ ռեպո գործարքի առավելագույն սահմանաչափ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կոլեգիալ մարմնի կողմից սահմանվում է հակադարձ ռեպո գործարքի չափորոշիչները:
Թարմացվել է 15.10.2024, 08:03
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: