Ակնթարթային փոխանցումներ ՌԴ բոլոր բանկերի МИР քարտերին
| Ուղարկող բանկ | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ | |||
| Ուղարկող | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ, МИР քարտապան | |||
| Ստացող բանկ | Ռուսաստանի բոլոր բանկերը | |||
| Փոխանցող | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ | |||
| Ստացող | Ռուսաստանյան ցանկացած բանկի հաճախորդ, որն ունի МИР քարտ | |||
| Փոխանցման արժույթ | ՌԴ ռուբլի | |||
|
Փոխանցման ուղարկման եղանակը |
|
|||
| Փոխանցման միջնորդավճար | 0% | |||
| Նվազագույն գումար | 100 ՌԴ ռուբլի | |||
| Մեկ փոխանցման առավելագույն գումար | 399 000 ՀՀ դրամ (համարժեքը ռուբլով՝ կախված փոխարժեքից)* | |||
| Օրական փոխանցման առավելագույն գումար | 399 000 ՀՀ դրամ (համարժեքը ռուբլով՝ կախված փոխարժեքից)* | |||
| Փոխանցումների առավելագույն քանակը օրական | 3 հատ | |||
| Օրական գործարքների առավելագույն գումար | 399,000 ՀՀ դրամին համարժեք ՌԴ ռուբլի (կախված փոխարժեքից*) | |||
| Ծառայության աշխատանքային ռեժիմ | 24 / 7 | |||
| Փոխանցման տևողություն | 1 րոպե | |||
*ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ անկանխիկ ռուբլու վաճառքի փոխարժեք
Փոխանցումը հնարավոր է կատարել ՌԴ բանկերի բոլոր МИР քարտերին (Տ-Բանկ, Սբերբանկ, Ալֆա-Բանկ և այլն):
Փոխանցում հնարավոր է կատարել միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի MIR քարտերից:
Ուղարկեք MIR քարտի բացման հայտ հետևյալ հղումով https://most.vtb.am և Կոնտակտային կենտրոնի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ: Ձեզ մոտ ունեցեք անձնագիր և ՀԾՀ:
Գումարը փոխանցվում է ՌԴ ռուբլով (RUB)։
Փոխանցումն իրականացվում է մինչև 1 րոպեի ընթացքում՝ 24/7 ռեժիմով:
24 ժամվա ընթացքում կարելի է կատարել առավելագույնը 3 փոխանցում՝ ընդհանուր 399 000 ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (համարժեքը ռուբլով՝ կախված փոխարժեքից):
Փոխարկումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող ռուբլու անկանխիկ գնման փոխարժեքով: Ակտուալ փոխարժեքին կարող եք ծանոթանալ https://most.vtb.am կայքում կամ VTB Online բջջային հավելվածում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոխարժեքը կարող է տատանվել՝ կախված գործարքի հաստատման պահից:
Համոզվեք, որ՝
Եթե վերը նշված բոլոր պայմանները պահպանված են, խնդրում ենք կապ հաստատել Կոնտակտային կենտրոնի հետ՝ 87-87 հեռախոսահամարով:
Փոխանցում իրականացնելու համար Հաճախորդը https://most.vtb.am կայքում կամ VTB Online բջջային հավելվածում մուտքագրում է հետևյալ տվյալները.
Փոխանցում իրականացնելու համար Հաճախորդը պետք է ունենա «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված МИР քարտ:
Փոխանցման գործառնության ավարտից հետո Հաճախորդը ստանում է դրամական միջոցների փոխանցումը հավաստող անդորրագիր (օրդեր), որտեղ արտացոլված են փոխանցման բոլոր պայմանները
Հաճախորդի քարտից փոխանցման գումարը գանձվում է ռուսական ռուբլով հիմնական հաշվից, իսկ միջոցների անբավարարության դեպքում՝ այլ հաշիվներից՝ ըստ քարտային հաշիվների առաջնահերթության: Ընդ որում, փոխարկման փոխարժեքը սահմանվում է Բանկի անկանխիկ վաճառքի փոխարժեքով, որով գործարքի կատարման ամսաթվին փոխանցման գումարը և միջնորդավճարի գումարը սառեցվում են Բանկի պրոցեսինգային կենտրոնում: Դրանից հետո փոխարկման գործառնությունները փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն: Պրոցեսինգային կենտրոնում ապասառեցվում է քարտի մնացորդը և կատարվում են ԱԲՀ-ից (Ավտոմատացված բանկային համակարգ) ստացված փոխարկումները՝ կիրառելով ընթացիկ ամսաթվով Բանկի անկանխիկ փոխանակման փոխարժեքը:
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին փոխանցման գործառնության կատարումից հետո 1 րոպեի ընթացքում
Ուշադրություն՝
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfo.am

Ընտրե՛ք փոխանցման երկիրը՝ Ռուսաստան

Նշե՛ք ուղարկողի և ստացողի MIR քարտերի տվյալները

Մուտքագրե՛ք հեռ․ համարին ստացված ծածկագիրը և հաստատե՛ք
Թարմացվել է 21.05.2026, 11:32
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: