Կապ Բանկի հետ

Պատվիրել զանգ

Բարի գալուստ չատ:

Ընտրեք հարմար կապի միջոցը:

Առաքելություն, տեսլական և արժեքներ

Առաքելություն

Մեր առաքելությունն է՝ օգնել մարդկանց իրականացնել իրենց ծրագրերը ՝ առաջարկելով հուսալի և արդյունավետ ֆինանսական լուծումներ: Մենք պրոֆեսիոնալ մասնագետների թիմ ենք, որն աշխատում է ի շահ հաճախորդների և երկրի զարգացման:

Մեր տեսլականը

Մեր տեսլականը

Ունիվերսալ ֆինանսական խումբ

Մենք դինամիկ և կայուն աճող ունիվերսալ ֆինանսական խմբի անդամ ենք, որը կոչված է լինելու իր հաճախորդների համար հուսալի ֆինանսական գործընկեր՝ ապահովելով նրանց կարիքները առավելագույն հարմար և ժամանակակից տարբերակներով:

Առաջին ընտրության ֆինանսական գործընկեր

Մենք ձգտում ենք լինել առաջին ընտրության բանկ և հուսալի ֆինանսական գործընկեր մեր բոլոր հաճախորդների համար, առաջարկել ցանկացած տեսակի անհրաժեշտ բանկային պրոդուկտներ՝ հաճախորդի կարիքների խորը ըմբռնման շնորհիվ:

Ավելի քան բանկ

Մենք պահպանում և ընդլայնում ենք անմիջական կապը հաճախորդի հետ, միաժամանակ օգտագործում ենք գործընկերների լայն ցանցը` վաճառքի սեփական ուղիների հետ մեկտեղ:

Արագ արձագանքող բանկ

Մենք արագ արձագանքում ենք փոփոխություններին՝ ճկուն գործառնական տեխնոլոգիական հարթակի, հանձնարարությունների ճիշտ բաշխման և յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության համակցության, ինչպես նաև ՎՏԲ խմբի ներսում արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Մեր արժեքները

Մեր արժեքները

Մենք գնահատում ենք մեր հաճախորդին

Մեզ համար առաջնահերթ են հաճախորդի կարիքները․ մենք լսում ենք և վստահում մեր հաճախորդին․ մենք ձգտում ենք վաստակել մեր հաճախորդի վստահությունը

Աշխատում ենք թիմով

Մենք հարգում և վստահում ենք միմյանց, աջակցում և օգնում ենք մեր գործընկերներին աճել և հասնել ընդհանուր նպատակներին

Անընդհատ կատարելագործվում ենք

Մենք բաց ենք ցանկացած փոփոխության համար և չենք խուսափում փորձարկումներից

Ցուցաբերում ենք նախաձեռնություն

Մենք անտարբեր չենք գործի նկատմամբ, ունենք նախաձեռնողական դիրք ընդհանուր խնդիրների լուծման հարցում և անում ենք ավելին, քան պարտավոր ենք անել

Մենք պատասխանատու ենք արդյունքի համար

Մենք կենտրոնանում ենք արդյունքի և ոչ թե գործընթացի վրա․ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ընդհանուր նպատակներին հասնելու գործում իր ներդրման համար և բացահայտ խոսում է իր հաջողությունների և ձախողումների մասին

Թարմացվել է 25.12.2025, 12:02