VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար, առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության:

08.05.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայամաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից:
Քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որ հաճախորդը մեկ անգամ այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ և տեղում ստանա՝
 

  • VTB-Transfer ակնթարթային թողարկման դրամային քարտ (եթե հաճախորդը պլանավորում է դրամական փոխանցումները միշտ ստանալ/փոխանցել ՀՀ դրամով),
  • VTB-Transfer Mastercard Standart բազմարժութային քարտ (եթե հաճախորդը ցանկանում է օգտագործել դրամական փոխանցումների գումարը փոխանցված արժույթով – USD, EUR, RUB).


Քարտը ստանալուց հետո հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումներ, առանց տանից դրուրս գալու կամ աշխատանքի վայրից հետևյալ հարմարավետ տարբերակներից մեկի միջոցով՝
 

  • Կատարելով ընդամենը մեկ զանգ Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով,
  • Ուղարկելով փոխանցումը ստանալու հայտ Մոբայլ բանկինգի միջոցով,
  • Օգտվելով Call Back ֆունկցիայից՝ Բանկի կայքում:


Բանկի մասնաճյուղերի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել նոր հաճախորդներին, ովքեր դեռ չգիտեն, թե ինչպես օգտվել VTB-Transfer ծառայությունից` տեղում ցուցադրելով ծառայությունը:
Քարտին դրամական փոխանցման հաշվեգրման պահին, հաճախորդը ստանում է SMS-ծանուցում Կոնտակտային կենտրոնի կողմից և կարող է առանց միջնորդավճարի կանխիկացնել փոխանցված գումարը քարտից՝
 

  • ՀՀ դրամով՝ Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող Բանկի 160 բանկոմատների միջոցով,
  • արտարժույթով ՝ Բանկի 70 մասնաճյուղերում:


Բացի այդ, VTB-Transfer քարտապանները կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝
 

  • Կանխիկացման արտոնյալ փոխարժեք` քարտին փոխանցման հաշվեգրման պահին,
  • Մինչև 1մլն. ՀՀ դրամի վարկային գիծ ստանալու հնարավորություն, դրամական փոխանցումների ստացման պատմության հիման վրա:


Քարտի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը կազմում է ընդամենը 60 ՀՀ դրամ, եթե հաճախորդն ամեն ամիս ստանում է քարտին նվազագույնը 1 դրամական փոխանցում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները կարող են ստանալ դրամական փոխանցումներ IntelExpress, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream և БЭСТ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Մանրամասն տեղեկատվություն VTB-Transfer քարտերի վերաբերյալ կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.amպաշտոնական կայքում, և Կոնտակտային կենտրոնից 87-87 հեռախոսահամարով:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ