| Վարկի տեսակ | Հիփոթեք |
|
Ձեռք բերվող գույք |
Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք |
| Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: |
| Անվանական լողացող տոկոսադրույք* | Առաջին 48 ամիսը՝ ֆիքսված 13.3%, 48 ամիս հետո տոկոսադրույքը կարող է վերանայվել առավելագույնը +/- 3 տոկոսային կետով |
| Փաստացի տոկոսադրույք | 14.3% |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
| Վարկի ժամկետ | 3 - 30 տարի |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Նվազագույն կանխավճար | 1,000,000 AMD |
| Վարկի առավելագույն գումար |
* Փոխարկման փոխարժեքի տատանումից կախված վարկի գումարի առավելագույն արժեքը ՀՀ դրամով ավտոմատ կերպով փոխվում է ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքին համապատասխան, առանց Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահի հրամանի կամ Տնօրինության որոշման լրացուցիչ հաստատման: |
|
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն |
90% |
|
Նվազագույն կանխավճար |
10% |
| Վարկի տրամադրման եղանակ |
|
|
Մարման եղանակ |
Հաճախորդի ընտրությամբ`
|
| Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները.
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց եւ պետական լիազոր մարմիններում համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո: |
| Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 1.5 աշխատանքային օր |
| Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո: |
| Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո: |
| Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | Սահմանված չէ |
| Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Սահմանված չէ |
| Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 0.4% վարկի հիմանական գումարից, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ |
| Գրավի առարկա | Ձեռք բերվող անշարժ գույք (կարող է պահանջվել նաև լրացուցիչ գրավ) |
| Գույքի գտնվելու վայրը | ՀՀ |
| Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում** |
Անկախ գնահատող կազմակերպության մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել այստեղ։ |
|
Ապահովագրություն** |
Ապահովագրությունն իրականացվում է Գույքի ապահովագրություն՝ ապահովագրվում է գրավադրված գույքը` գույքի շուկայական արժեքի չափով: Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ապահովագրվում են վարկառուները/համավարկառուները: |
|
Գրավի գրանցում Սեփականության իրավունքի գրանցում Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացում |
Համաձայն Բանկի սակագների |
| Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ |
| Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ |
| Հաճախորդի պահանջով այլ ապահովվածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովվածությունը | 30,000 ՀՀ դրամ |
| Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովվածությունը | 20,000 ՀՀ դրամ |
| Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող անշարժ գույքի փոխարինում/ավելացում | 20,000 ՀՀ դրամ |
| Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում | 30,000 ՀՀ դրամ |
| Գրավից ազատում (պարտադիր) | 2,000 ՀՀ դրամ |
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր |
Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: |
| Պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքներ |
Զգուշացում՝ Պարտավորությունները չկատարելու դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել ձեր այլ գույքի հաշվին: Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները: Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում բանկը երեք աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Կարգավիճակ*** | ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր |
| Տարիք | Վարկառուի տարիքը վարկ ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վարկը մարելու պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: |
| Համավարկառու |
Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, մորեղբայրներ, հորեղբայրներ, վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ: Համավարկառուների թիվը` 2-ից ոչ ավել |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Աշխատանքային ստաժ |
Աշխատանքային ստաժը չի պահանջվում միայն <<1000+>> հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
|
Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում Գրավատուի նկատմամբ պահանջներ |
Լրացուցիչ անշարժ գույքի գրավատու կարող է լինել Վարկառուն կամ Համավարկառուն, ինչպես նաև Վարկառուի հետ հետևյալ բարեկամական կապի մեջ գտնվող Ֆիզիկական անձը` վարկառուի ամուսին/կին, կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, քույրերի/եղբայրների ամուսիններ/կանայք, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, մորաքույր/հորաքույր, մորեղբայր/հորեղբայր, այլ բարեկամներ, որոնք բնակվում են Վարկառուի հետ: |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
* Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա
Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: |
* Լողացող անվանական տոկոսադրույքը հավասար է փոփոխվող տոկոսադրույքի և ֆիքսված կոմպոնենտի գումարին։
Փոփոխվող տոկոսադրույքը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված համապատասխան արժույթով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը` «181 օրից 1 տարի» ժամկետով՝ տասնորդական կետից հետո կլորացնելով մինչև 1 (մեկ) նիշ (Այսուհետ ՄԿՏ): «ՄԿՏ»-ը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» բաժնում ։
Ֆիքսված կոմպոնենտը` Որոշվում է սահմանված անվանական տոկոսադրույքից նվազեցնելով լողացող տոկոսադրույքների վերջին վերանայման ժամանակ արձանագրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված համապատասխան արժույթով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը` «181 օրից 1 տարի» ժամկետով: Ֆիքսված կոմպոնենտը փոփոխման ենթակա չէ վարկի գործողության ողջ ընթացքում:
Տոկոսադրույքի վերանայում՝ Տոկոսադրույքը պարտադիր ենթակա է վերանայման, եթե տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված Փոփոխվող տոկոսադրույքի և գործող Փոփոխվող տոկոսադրույքի տարբերությունը կազմում է 0,5 տոկոսային կետից ավելի: Բանկը տոկոսադրույքների փոփոխության նշված պարտավորությունն ունի և՛ դրական, և՛ բացասական շեղման դեպքում: Փոփոխման տոկոսադրույքի մինչև 0,5 տոկոսային կետը ներառյալ փոփոխության դեպքում վարկի տոկոսադրույքը չի վերանայվում։ Լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից վերանայվում է տարին 2 անգամ՝ փետրվար 15-ին և օգոստոս 15-ին։ Նշված օրերը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը՝ հիմք վերցնելով լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած վերոնշյալ ցուցանիշը: Վերանայվելու դեպքում նոր տոկոսադրույքը ուժի մեջ է մտնում վերանայման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: Լողացող տոկոսադրույքների դեպքում անվանական տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ։
Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում (այլ նպատակներով, քան անշարժ գույքի ձեռք բերում), Բանկը իրավասու է միակողմանի բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև ձեռնարկել այլ միջոցառումներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:
**Բանկի հետ համագործակցող գնահատող և ապահովագրական ընկերությունների ցանկին կարող ծանոթանալ այստեղ։
*** Վարկավորումը անհնար է, եթե վաճառողը և գնորդը հանդիսանում եմ մեկ ընտանիքի անդամներ
Ձեր երազանքն այժմ հասանելի է
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Վարկի մարման պարտավորությունների չկատարման և գրավի առարկայի արժեքի անբավարարության դեպքում պարտավորության մարումը կարող է ապահովվել վարկառուին պատկանող այլ գույքի հաշվին։
Զգուշացում՝ Տոկոսագումարների և հիմնական պարտքի մարման պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ձեր գույքը (տուն, մեքենա և այլն) կարող է բռնագանձվել։
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը

Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 02.03.2026, 16:03
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: