ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով
23.04.2019ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝
ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,
ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի,
հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն,
ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,
տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում,
տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:
Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավնդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով: