Ֆիզիկական անձանց քարտային և բանկային հաշիվների սպասարկման սակագների փոփոխություններ
20.12.2019Հարգելի Հաճախորդ,
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող որոշ ծառայությունների պայմաններում և սակագներում կատարվող փոփոխությունները:
Խնդրում ենք մանրամասնորեն ծանոթանալ վերջիններիս բնույթին և կիրառման ժամկետներին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ սույն փոփոխությունները տարածվում են ինչպես նոր կնքվող, այնպես էլ Ձեր գործող պայմանագրերի վրա (առկայության դեպքում):
10.01.2020թ.-ից ուժի մեջ են մտնելու նոր խմբագրությամբ հաստատված հետևյալ փաստաթղթերը՝
- ««ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դեբետային քարտերի տրամադրման և սպասարկման» կանոնները,
- ««ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վարկային քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները և պայմանները»:
10.01.2020թ.-ից ուժի մեջ են մտնելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վճարային քարտերի, բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների հետևյալ փոփոխությունները.
Ֆիզիկական անձանց Բանկի դեբետային և վարկային քարտերի սակագների և պայմանների փոփոխություն | |||
N | Ծառայության անվանում | Կատարված փոփոխությունը և/կամ նոր սակագին | |
1 | Քարտային հաշվին կանխիկ միջոցների մուտքագրում Բանկի դրամարկղերում | AMD | Անվճար– այն մասնաճյուղերում, որտեղ տեղադրված չեն Cash-In բանկոմատներ 200 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքից – այն մասնաճյուղերում, որտեղ տեղադրված են Cash-In բանկոմատներ1 |
USD | Անվճար | ||
EUR | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն max 0.3%2, min 390 AMD | ||
RUB | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն max 0.5%2, min 390 AMD | ||
2 | Քարտային հաշվի համալրում վճարային տերմինալներով | Համաձայն գործարքի պահին գործող«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում վճարային տերմինալներով գործարքների իրականացման սակագների և պայմանների | |
3 | Բանկի բանկոմատների միջոցով «քարտից քարտ» փոխանցումներ | Ներբանկային փոխանցումներ և փոխանցումներ ՀՀ այլ բանկեր3` - դեբետային քարտով 0.9%, min 200 AMD, - վարկային քարտով` 1.9%, min 200 AMD | |
4 | Քարտի ելքագրում/մուտքագրում լոկալ STOP-ցանկ | Անվճար | |
5 | Նոր ծառայություն - PIN ծածկագիրը մոռանալու դեպքում նոր PIN ծածկագրի տրամադրում (առանց նոր քարտի թողարկման) | 1,500 ՀՀ դրամ GOLD և ավելի բարձր դասի քարտերի համար` Անվճար | |
6 | Նոր ծառայություն - Բանկի բանկոմատի կողմից առգրավված քարտի շտապ տրամադրում | 5,000 ՀՀ դրամ - քարտի շտապ տրամադրման դեպքում Անվճար - ստանդարտ գործընթացի դեպքում (քարտը տրամադրվում է 1 - 10 աշխատանքային օրվա ընթացքում` կախված քարտը առգրաված բանկոմատի և այն մասնաճյուղի գտնվելու վայրից, որտեղ մոտենալու եք քարտը ետ ստանալու համար): | |
7 | Կայքի միջոցով online տեղեկանքների և քաղվածքների պատվեր | Տեղեկանքների և քաղվածքների համար գործող սակագնից նվազեցվում է 900 ՀՀ դրամ | |
Ֆիզիկական անձանց Բանկի միայն դեբետային քարտերի սակագներում և պայմաններում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները | |||
N | Ծառայության անվանում | Կատարված փոփոխությունը և/կամ նոր սակագին | |
1 | Քարտային հաշվից կանխիկացում Բանկի մասնաճյուղերում 4 | AMD | Բանկի մասնաճյուղերում քարտի կամ առանց քարտի կիրառության – 0.69%, min 390 AMD5 |
USD | Բանկի մասնաճյուղերում POS-տերմինալների միջոցով – 0,69%, min 390 AMD Բանկի մասնաճյուղերի դրամարկղերում առանց քարտի կիրառության
| ||
EUR | |||
RUB | |||
2 | Հաշվի օրական դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք (բացառությամբ կենսաթոշակային քարտերի և քարտերի, որոնց գործող սակագինը բարձր է 0.01%-ից) | 0% | |
3 | Նոր ծառայություն - Քարտային հաշվից միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (USD/EUR) | 0.1%, min 2,900 AMD, max 7,500 AMD | |
4 | Շտապ միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (AMD/USD/EUR) | ՀՀ տարածքում միջբանկային փոխանցումների համար գործող սակագին + 1,900 ՀՀ դրամ |
1 Տեխնիկական խնդիրների առաջացման կամ հաճախորդների սպասարկման անընդհատությունն ու օպերատիվությունը ապահովելու համար տվյալ մասնաճյուղերում կարող է կիրառվել 0 ՀՀ դրամ սակագին: Մասնաճյուղերի ցանկը, որտեղ տեղադրվծ են Cash-In բանկոմատներ և որոնց դրամարկղերում կիրառվելու է քարտային հաշվին դրամային մուտքի սակագին, հասանելի է Բանկի պաշտոնական կայքում:
2Եթե սակագինը սահմանվում է 0%, նվազագույն միջնորդավճարը չի գանձվում:
3 Սակագինը տարածվում է այն քարտերի վրա, որոնք ունեն քարտից քարտ միջբանկային փոխանցման հնարավորություն:
4 Բացառությամբ կենսաթոշակային քարտերի:
5.390 ՀՀ դրամ նվազագույն միջնորդավճարը կիրառվելու է նաև առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտերի վրա:
Ֆիզիկական անձանց Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագներում և պայմաններում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները | ||
N | Ծառայություն | Սակագին |
1 | Բանկային հաշվի տարեկան սպասարկում1 | |
1.1 | ՀՀ ռեզիդենտների դեպքում | 1,900 ՀՀ դրամ |
1.2 | ՀՀ ոչ ռեզիդենտների դեպքում | 4,900 ՀՀ դրամ |
2 | Կանխիկ միջոցների մուտքագրում հաշվին | |
2.1 | Մասնաճյուղի դրամարկղում |
|
2.1.1 | AMD/USD | 0 ՀՀ դրամ |
2.1.2 | EUR2 | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն, max 0,3%, min 390 ՀՀ դրամ |
2.1.3 | RUR2 | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն, max 0,5%, min 390 ՀՀ դրամ |
2.1.4 | GBP | 1%, min 1,000 ՀՀ դրամ |
2.2 | Վճարային տերմինալներով | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ –ում վճարային տերմինալներով գործարքների իրականացման սակագների և պայմանների համաձայն |
3 | Հաշվից միջոցների կանխիկացում | |
3.1 | Կանխիկ եղանակով մուտքագրված միջոցներից |
|
3.1.1 | AMD/USD/EUR/RUR | 0 ՀՀ դրամ |
3.2 | Անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցներից |
|
3.2.1 | AMD | 0.69%, min 390 ՀՀ դրամ |
3.2.2 | USD/EUR/RUR2 | Գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագնի համաձայն, max 0.5%, min 390 ՀՀ դրամ |
3.2.3 | GBP | 1%, min 1,000 ՀՀ դրամ |
4 | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (USD/EUR) | 0.1%, min 2,900 ՀՀ դրամ, max 7,500 ՀՀ դրամ |
5 | Շտապ միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (AMD/USD/EUR) | ՀՀ տարածքում միջբանկային փոխանցումների համար գործող սակագին + 1,900 ՀՀ դրամ |
6 | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքից դուրս SWIFT OUR եղանակով (USD արժույթով) | 0.15%, min 5,900 ՀՀ դրամ, max 50,000 ՀՀ դրամ |
7 | Հաշվի օրական դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք (ներառյալ սոց. փաթեթի հաշիվներ) | 0% |
8 | Բանկային գրքույկի տրամադրում (այդ թվում կորստի կամ թարմացման դեպքում) | 390 ՀՀ դրամ |
9 | Կայքի միջոցով online տեղեկանքների և քաղվածքների պատվեր | Տեղեկանքների և քաղվածքների համար գործող սակագնից նվազեցվում է 900 ՀՀ դրամ |
1Առաջին տարվա սպասարկման վճարը գանձվում է Բանկային հաշվի բացման պահին:
2Այն դեպքում, եթե գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագինը 0% է, ապա նվազագույն սակագին չի կիրառվում:
Եթե Հաճախորդին անհրաժեշտ է կանխիկ եղանակով ստանալ դրամական միջոցներ Բանկում գործող իր հաշվից, սակայն պահանջվող կանխիկ գումարի չափը գերազանցում է պահանջի ներկայացման պահին Բանկի տվյալ մասնաճյուղում առկա հասանելի կանխիկ դրամական միջոցների չափը կամ Բանկում առկա չէ պահանջվող արժույթով գումար, ապա Բանկը առաջարկում է Հաճախորդին չբավականացնող կանխիկ դրամական միջոցները ստանալ հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝
- Բանկի մոտակա այլ մասնաճյուղից (նախապես հավաստիանալով, որ այնտեղ Հաճախորդի պահանջը ամբողջությամբ կարող է բավարարվել);
- Կանխիկ գումարը ստանալու հայտ ներկայացնելով* (ամբողջությամբ կամ տվյալ պահին այդ մասնաճյուղում չբավականացնող կանխիկ գումարի չափով): Պահանջվող գումարը տրամադրվում է`
- 1 բանկային օրվա ընթացքում ք․Երևանի մասնաճյուղերի դեպքում,
- 3 բանկային օրվա ընթացքում մարզերի մասնաճյուղերի դեպքում:
* Կանխիկ գումարի ստացման հայտ Հաճախորդի կողմից կարող է ներկայացվել գրավոր՝ Բանկի մասնաճյուղի տարածքում, կամ բանավոր՝ Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով:
10.01.2020թ.-ից Բանկի կողմից մատուցվող SMS-բանկինգ ծառայության սակագինը փոփոխվելու է և գործելու է ամսական 199 ՀՀ դրամ սակագին: Տվյալ սակագինը տարածվում է այն հաճախորդների վրա, որոնք ակտիվացրել են SMS-բանկինգ ծառայության ամսական փաթեթը, և չի կիրառվելու այն հաճախորդների վրա, որոնց SMS-բանկինգ ծառայությունը` համաձայն իրենց բանկային հաշվի սակագների և պայմանների, տրամադրվել է անվճար:
01.03.2020թ. ուժի մեջ են մտնելու քաղվածքների մասով հետևյալ սակագնային փոփոխությունները.
1. | Բանկային, քարտային և այլ հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
1.1 | Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
1.2 | Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
1.3 | Մինչև 1 տարի վաղեմության | 1,900 ՀՀ դրամ |
1.4 | 1 տարուց ավել վաղեմության | 3,900 ՀՀ դրամ |
2. | Վարկային հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
2.1 | Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
2.2 | Հաճախորդի պահանջով երկրորդ անգամ քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
2.3 | Մինչև 1 տարի վաղեմության | Անվճար |
2.4 | 1 տարուց ավել վաղեմության | 3,900 ՀՀ դրամ |
2.5 | Հաճախորդի պահանջով երրորդ և ավել անգամ քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
2.6 | Մինչև 1 տարի վաղեմության | 1,900 ՀՀ դրամ |
2.7 | 1 տարուց ավել վաղեմության | 3,900 ՀՀ դրամ |
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Վճարային քարտերի սակագներին և պայմաններին, Դեբետային քարտերի տրամադրման և սպասարկման կանոններին, Վարկային քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին, ինչպես նաև Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմաններին և սակագներին փոփոխությունների գործողության մեջ մտնելու պահից սկսած ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նաև` այցելելով Բանկի պաշտոնական www.vtb.am կայքը, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Հարգանքով`
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ