VTB-BANK

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը

29.11.2019

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի տոնական բացումը, ինչը ևս մեկ անգամ ամրապնդեց Բանկի առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում` մասնաճյուղերի քանակով:

Պաշտոնապես բացվել են.

  • «Երվանդ Քոչար» մասնաճյուղը
  • «Թիվ 6» մասնաճյուղը
  • Թիվ 33» մասնաճյուղը

«Երվանդ Քոչար» մասնաճյուղը նոր մասնաճյուղ է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պող. 29 ա, շ. 99, և իր տարածքային դիրքի շնորհիվ, այն, անկասկած, պահանջված կլինի մեր հաճախորդների կողմից:

Հաճախորդների հարմարավետ սպասարկման համար ընդլայնվել է «Թիվ 6» մասնաճյուղի տարածքը, որը գտնվում է Էրեբունի 31 շ. 53 հասցեում, իսկ «Թիվ 33» մասնաճյուղը շարունակում է գործել նույն վարչական շրջանում, սակայն տեղափոխվել է Սվաճյան փ. 32 հասցեից, նոր, ավելի ընդարձակ տարածք` Զ. Անդրանիկի 71/7:

Մասնաճյուղերի բացման արարողությունը կայացավ տոնական մթնոլորտում: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ձոնիկ Մարգարյան, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը,

Մալաթյա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյան և այլ հյուրեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերի թվով առաջատար է` 72 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որոնցից 27-ը արդեն գործում են Երևանում, իսկ մարզերում՝ 45-ը:

Մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ` 09:15 - 17:30:

Ինչպես Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեր հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ տեսականուց`

  • դրամական փոխանցումների իրականացում,
  • ավանդների ձևակերպում, համալրում և կանխիկացում,
  • վարկերի ձևակերպում և մարում,
  • հաշիվների համալրում,
  • խորհրդատվություն,
  • կոմունալ վճարումների իրականացում և այլն:

Մասնաճյուղերում հաճախորդների համար առանձնացված են նաև 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտիներ, որոնք ապահովված են վճարային տերմինալով և cash-in հնարավորությամբ բանկոմատով: Այս ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել շուրջ 300 բանկային գործարքներ 24/7 ռեժիմով՝ վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարների իրականացում և այլն, չսահմանափակելով Բանկի աշխատանքային ժամերով:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ