ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
19.10.2018ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը: Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ:
Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը հոկտեմբերի 12-20 ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը: Վարդան Դավթյանը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ-ի, ԱՊՀ-ի, Եվրոպայի բազմաթիվ մեդալների մեդալակիր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է հաջողություն և հաղթանակ հայ բազկամարտիկին: