VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Տոնական մայիս» ավանդային ակցիան

27.05.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիա:

 

Ակցիայի ընթացքում Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները` 

 

 

  • լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը Բանկից կստանա հավելյալ տոկոսագումարներ այն քանակի օրերի դիմաց, որքան ամսով ձևակերպված է ավանդը, բայց ոչ ավելի, քան 12 օր (եթե ավանդը ձևակերպված է 3 ամսով, ապա Բանկը վճարում է  լրացուցիչ 3 օրվա տոկոսագումար և այլն):

  • բոլոր այն հաճախորդները, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձևակերպեն ավանդներ, կստանան Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման 2 տոմս:

  •  

Բանկը առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:

 

 

  • ավանդ՝ առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների, 

  • ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով  և առանց ելքագրումների,

  • ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով:

 

Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը` ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:

Ինչպես նաև, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ողջ ընթացքում:

Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝

 

  • Mastercard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,

  • Mastercard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:

Մայիսի 28-ի տոնին նվիրված ՎՏԲ – Հայաստան Բանկի ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ