ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
30.01.2019ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:
Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.
· կատարել կոմունալ վճարումներ
· բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին
· մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն
· համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք
· իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ
· միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:
· ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
· ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր
· պատվիրել հետ զանգ
· ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,
· հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների
· հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:
Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:
Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `
· այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով
· ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ:
· ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր);
· ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore- ից շարժական սարքերում եւ գրանցվել:
Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում եւ 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում: