ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով
04.12.2019ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում.
- անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
- անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
- անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
- վերանորոգման աշխատանքների իրականացում,
- կառուցման իրականացում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով:
Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանները.
- նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած;
- տարեկան տոկոսադրույք` 3,5% -13,7%;
- արդյունավետ տոկոսադրույք` 6% -15%;
- վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի;
- վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի;
- վարկի նվազագույն գումար` 1 միլիոն ՀՀ դրամից սկսած;
- վարկի առավելագույն գումարը` մինչև 80 միլիոն ՀՀ դրամ;
- վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: