VTB-BANK

Հիփոթեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    27 750 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    սկսած 3.5%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    30 տարի

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 1.5  աշխատանքային օր


Online հայտ

Հիփոթեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում

Նպատակային նշանակություն

1. Գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում Երիտասարդ ընտանիքների ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով
(առաջնային շուկա)

2. Գոյություն ունեցող (80% և ավել ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում Երիտասարդ ընտանիքներին ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով (երկրորդային շուկա)

Արժույթ

AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք*

1. առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` 7.5%,

2. երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`8.3% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից` ք.Երևանում գտնվող անշարժ գույքի համար,
4 %-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի համար)

Տարեկան փաստացի տոկոսադրույք

6%-15%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Նվազագույն կանխավճար

1. 20%

2. 30%

Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ Ազգային հիփոթեքային ընկերություն ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:
2.Ուշադրություն`վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ

30 տարի

Նվազագույն ժամկետ

10 տարի

Մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

Վարկի առավելագույն գումար

1. 27,750,000AMD

2. 22,500,000AMD

Վարկի նվազագույն գումար

1,000,000 AMD

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

Առաջին տարին

Տուգանք

Արգելքի ընթացքում (առաջին տարին) կիրառվում է տույժ վաղաժամկետ մարված գումարի 0.5%-ի չափով

Տուգանքի նվազագույն գումար

30,000 ՀՀ դրամ

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

1.5 (մեկ ու կես) աշխատանքային օր

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվիսպասարկմանհամար

վարկի գումարի 0.06%

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 AMD

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 AMD

Գրավից ազատում

2000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար(ըստ հաճախորդի ցանկության)

 

Համաձայն բանկի սակագների

Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Սեփականության իրավունքի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10 000 - 25 000 ՀՀ դրամ

Բանկային հաշիվների բացում /վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

ԱպահովագրությունԱպահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:
Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:
Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համարԱպահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով

* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:

Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:

Կարգավիճակ

1. ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում երիտասարդ ընտանիքի երկրորդ անդամը, հանդիսանում է ՀՀ քաղաքացի

2. ամուսինները չպետք է ունենան սեփանկանության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, բացառությամբ այն դեպքում, երբ տվյալ անշարժ գույքում բնակվող /գրանցված/ յուրաքանչյուր անձին բաժին է գալիս 18 մ2 –ուց փոքր տարածք

Համավարկառու

Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, եղբայր/ քույր, կնոջ/ամուսնու ծնողներ և եղբայր/քույր): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն: Նաև վերլուծվում է Վարկառուի ամուսնու/կնոջ վարկային պատմությունը (անկախ այն հանգամանքից թե ամուսինը/կինը հանդիսանում է համավարկառու):

Աշխատանքային փորձ

1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում

2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի

Բնակարան երիտասարդներին ծրագրի շրջանակներում

1. Ամուսնական գրանցում ստացած ֆիզիկական անձիք, ընտանիք, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին, ինչպես նաև բավարարում են Բանկի նվազագույն պահանջներին:

2. Երիտասարդ միայնակ ծնող, որի տաիրքը չի գերազանցում 35 տարին (ներառյալ)

Տարիք

21 տարեկանից բարձր, սակայն մինչ վարկի մարման ժամկետը` մինչև թոշակային տարիքը

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք

Գույքի գտնվելու վայրը

ՀՀ

Լրացուցիչ ապահովություն

Առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`

կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 7.5% չափով, եթե`

1. ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի կողմից ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը չի կարող գերազանցել 80%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա:

2. բացի ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում է նաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը:

3. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20% և վարկառուի կողմից 7.5% և ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

 

Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում՝ (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

1. վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 92.5%-ը:

2. վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը:

 

Երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`

կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 10% չափով եթե`

1. ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի Վարկառուի/համավարկառուի կողմից ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը չի կարող գերազանցել 70%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա: Ընդ որում լրացուցիչ գույքը պետք է սեփականության իրավունքով պատկանի վարկառուին/համավարկառուին (համավարկառուն կարող է լինել զրոյական):

2. բացի ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում է նաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը:

3. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30% և վարկառուի կողմից 10 և ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

 

Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից:
Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

1. առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` ձեռքբերվող անշարժ գույքի գինը չպետք է գերազանցի 30մլն ՀՀ դրամ և, միաժամանակ, գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 31մլն ՀՀ դրամ:

2. շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` ձեռք բերվող գույքի առուվաճառքի գինը չպետք է գերազանցի 25,000,000 AMD, և միաժամանակ գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 26,000,000 AMD:

Գույքի ապահովագրություն`վարկի ամբողջ ժամկետի համարԳրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 7.5%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*7.5/100/365=2,055 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*7.5/100/365=2,034 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով վարկավորման տեղեկատվական ամփոփագիր

Կանխավճարի ապահովագրության տեղեկատվական թերթիկ անվամբ:

“Բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման համար վարկառուի/ համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ԱՀԸ ֆոնդով)

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 31-10-2019թ., 14:27

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին