Վարկառու | Ցանկից ՈւՀ-ի (Հավելված 1 և Հավելված 2) ուսանող |
Կարգավիճակ |
|
Տարիք | 16 տարեկանից (երաշխավորի/համավարկառուի համար` 21 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել) |
|
Երաշխավոր | Ուսանողի ծնողներից մեկի կամ խնամակալի/հոգեբարձի կամ այլ անձի երաշխավորություն |
Վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային ստաժ |
Վերջին աշխատանքային վայրում ոչ պակաս, քան 4 ամիս անընդհատ աշխատանքային փորձ (աշխատանքային ստաժի պահանջը կիրառվում է միայն այն անձանց մասով, ում եկամուտները (վճարունակությունը) վերլուծվում են վարկային հայտի շրջանակներում) |
Վարկի տեսակ | Սպառողական |
Վաճառքներ | Ցանկացած մասնաճյուղ |
Վարկի նպատակային նշանակություն | Պետական ուսման հաստատություններրի (ՈՒՀ) և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ՈՒՀ-ների բակալավրիատի (անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի), մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձը վճարելու նպատակով վարկ (ՈւՀ-ի ցանկը ձևավորվում է ՀՀ Կրթության նախարարության տեղեկատվության հիման վրա, ներկայացված է Հավելված 1 -ում և Հավելված 2-ում) |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ |
ՈւՀ-ից ուսման փաստի հաստատմամբ տեղեկանք հետևյալ տեղեկատվությամբ`
! Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում, եթե ՈւՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղեկանքով հնարավոր չէ տրամադրել, տեղեկատվությունը կարող է տրամադրվել մի քանի տեղեկանքով: |
Տարեկան տոկոսադրույք* | 9% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից, իսկ հաճախորդի գերազանց առաջադիմության դեպքում, որի փաստը նշված է ՈՒՀ տեղեկանքում, սուբսիդավորվում է 3%) |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 6.17%-7.33% |
Վարկի առավելագույն ժամկետ | Ուսման ժամկետ**+6 տարի, բայց ոչ ավել, քան 10 տարի |
Վարկի նվազագույն ժամկետ | 3 ամիս |
Վարկի առավելագույն գումար | 4,000,000 ՀՀ դրամ (ամբողջ ուսման ընթացքում) |
Վարկի նվազագույն գումար | 50,000 ՀՀ դրամ |
Վարկի գումարի սահմանափակում |
Առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: Ընդ որում` մասնաբաժնի գումարը կարող է վճարվել ինչպես կիսամյակի, այնպես էլ ուսումնական տարվա համար` պայմանով, որ մեկ ուսումնական տարվա համար գումարը չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը: Մեկ մասնաբաժինը մեկ ուսման տարվա համար պայմանի խաղտման և Ուսանողական վարկի նույն ծրագրով կրկնակի վարկի ստացման դեպքում վարկը չի վերաֆինանսավորվելու ֆոնդավորման կազմակերպության կողմից: |
Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ) |
|
Տոկոսադրույքի ֆիքսում | Ֆիքսված տոկոսադրույքը կարող է վերանայվել 3 (երեք) տարվա մեջ մեկ անգամ՝ կախված վերաֆինանսավորման կազմակերպության կողմից դրույքի փոփոխումից |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար | Նախատեսված չէ |
Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար | Նախատեսված չէ |
Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար (պարտադիր) | Նախատեսված չէ |
Ապահովություն |
Ուսանողի ծնողներից մեկի կամ խնամակալի/հոգեբարձուի երաշխավորություն: Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` 3-րդ անձի երաշխավորություն: Այն դեպքում երբ ուսանողը չափահաս է, իսկ ծնողները մահացած՝ 3-րդ անձի երաշխավորություն: |
Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացում | Բանկի սակագներին համաձայն |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար) | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.1%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար |
Վարկի տրամադրման եղանակ | Վարկի գումարի անկանխիկ փոխանցում անմիջապես ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի բանկային հաշվին: |
Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | մինչև 2 (երկու) աշխատանքային օր |
Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետ | Վարկային պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Ուսման մեջ ընդհատում չեն համարվում պարտադիր զին. ծառայության զորակոչով ՀՀ զին. ուժերում ծառայության տարիները:
** Ուսման ժամկետ է համարվում մնացած ուսման ժամկետը:
Կրկնակի դիմելու սահմանափակում -15 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա քարտային հաշիվ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն օրերի քանակ աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ»
*Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
Լրացրեք հայտը
Ընտրեք գումարը և լրացրեք սոց. համարը և հեռախոսահամարը
Քարտը վերցնելու համար մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 28.10.2024, 11:13
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: