Դեբետային Քարտերի տրամադրման և սպասարկման կանոններ
Դեբետային Քարտերի տրամադրման և սպասարկման կանոններ
Դեբետային քարտերի տրամադրման և սպասարկման կանոնները (այսուհետ` Կանոններ) կարգավորում են Դեբետային քարտերի (այսուհետ` Քարտեր), տրամադրման և օգտագործման հետ կապված Ձեր և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև պայմանագրային հարաբերությունները: Նախքան Քարտից օգտվելը խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Կանոնները, պահպանել դրանք և հետևել փոփոխություններին ու լրացումներին` www.vtb.am կայքում, Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ տեղեկանալով դրանց մասին` զանգահարելով 87-87 հեռախոսահամարին: Սույն փաստաթղթում կիրառվող «Քարտապան», «Դուք», «Ձեր» և «Ձեզ» բառերը վերաբերում են Բանկի կողմից թողարկված Քարտեր օգտագործող ֆիզիկական անձանց:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Բանկ», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Կենսաթոշակային քարտերի մասով գործում են սույն կանոնները, այնքանով որքանով չեն հակասում «Կենսաթոշակառուների հաշվի բացման և սպասարկման պայմաններ»-ին և «Ֆիզիկական անձանց Կենսաթոշակային հաշվի տեղեկատվական ամփոփագրին»:
1. Քարտերի տրամադրում
1.1. ՎՏԲ-Հայաստան Բանկի Քարտեր ստանալու համար Դուք պետք է ստորագրեք Քարտի տրամադրման դիմում-պայմանագիր/պայմանագիր` Բանկի կողմից սահմանած տիպային ձևին համապատասխան: Այն ստորագրելով` Դուք հավաստիացնում եք, որ ամբողջությամբ ընդունում եք Կանոնները և Բանկի կողմից սահմանված պայմաններն ու սակագները (այսուհետ` Սակագներ) և հետագայում պարտավորվում եք ղեկավարվել դրանցով: Քարտի տրամադրման դիմում-պայմանագիրը/պայմանագիրը, սույն Կանոնները և Ձեր Քարտային պայմանագրին կից գործող Սակագները միասին կազմում են Ձեր և Մեր միջև կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
1.2. Բանկը իրավունք ունի փոփոխել սույն Կանոնները և Սակագները` վերջիններիս ուժի մեջ մտնելուց առնվազն 7 (յոթ) աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Ձեզ այդ մասին` Բանկի հետ հաղորդակցման Ձեր կողմից ընտրված եղանակով: Փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Ձեր կողմից Քարտի օգտագործման շարունակելը կնշանակի այդ փոփոխությունների ընդունումը:
1.3. Բանկն իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի կնքումից , եթե`
· Դուք Բանկ չեք ներկայացրել Պայմանագրի կնքման համար ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում Բանկին տրամադրված նույնականացման տվյալները բավարար չեն օրենսդրությամբ սահմանված նորմերի և պահանջների շրջանակում Ձեզ նույնականացնելու համար,
· Ձեր կողմից ներկայացվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
· Ձեր կողմից նշված արժույթով կամ պայմաններով Բանկը չունի նախատեսված հաշիվներ,
· Դուք չեք վճարում սպասարկման համար Սակագներով նախատեսված վճարները (եթե այդպիսիք նախատեսված են),
· Ձեր վերաբերյալ առկա են տեղեկություններ փողերի լվացման, ահաբեկչական գործունեության, ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավված լինելու մասին` համաձայն ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի՚ մասին ՀՀ oրենքի և Բանկի ներքին իրավական ակտերի,
· Բանկի մոտ առկա են հիմնավոր կասկածներ Ձեր կողմից անօրինական/զեղծարարական գործունեության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ և Դուք չեք ներկայացրել բավարար ապացույցներ/փաստաթղթեր այդ կասկածները բացառելու համար,
· Հաշվի բացման նպատակը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով սահմանված Հաշվի բացման նպատակներին:
· ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
2. Քարտերի օգտագործում
2.1. Քարտերը կարող եք օգտագործել ՀՀ և արտերկրյա այն առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում, որոնց վրա առկա է VISA և MasterCard (կախված քարտի վճարային համակարգից) լոգոտիպը, ինչպես նաև ինտերնետ միջավայրում:
Մեր Քարտերը հնարավորություն են ընձեռում.
• անկանխիկ վճարումներ կատարել, գործարքներ ինտերնետ միջավայրում և/կամ կանխիկ գումարներ ստանալ բանկոմատներում (ATM),
• Քարտից Քարտ փոխանցումներ իրականացնել Բանկի բանկոմատների և Մոբայլ բանկինգ հեռախոսային հավելվածի միջոցով,
• կանխիկ գումարներ ստանալ Բանկում տեղադրված էլեկտրոնային տերմինալների միջոցով (point of sale POS-terminal),
• անկանխիկ վճարումներ իրականացնել առևտրի և սպասարկման կետերում տեղադրված էլեկտրոնային տերմինալների միջոցով,
• քարտային հաշվով կանխիկ և անկանխիկ գործարքներ իրականացնել Բանկի տարածքում` առանց Քարտի անմիջական օգտագործման,
• համալրել քարտային հաշիվը Բանկի CASH-IN բանկոմատների և վճարային տերմինալների միջոցով,
• Իրականացնել այլ վճարումներ և փոխանցումներ նաև ինտերնետի միջոցով:
2.2. Քարտը համարվում է Բանկի սեփականությունը և Ձեզ է տրամադրվում օգտագործման իրավունքով: Քարտի գործողության ժամկետը սահմանվում է äայմանագրին կից Սակագների համաձայն: Քարտերը տրամադրվում են Պայմանագիրը լրացնելու պահից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում: Քարտը ստանալու համար Ձեզ պետք է անձամբ ներկայանալ Բանկ` ներկայացնելով Բանկի կողմից պահանջված փաստաթղթերը:
2.3. Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք Քարտի դարձերեսին առկա ստորագրության համար նախատեսված դաշտում: Քարտային գործարքների անդորրագրերի Ձեր ստորագրությունը պետք է համապատասխանի Քարտի դարձերեսին առկա ստորագրությանը: Ստորագրության անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Քարտի սպասարկումը մերժելու համար: Քարտը Ձեզ տրամադրելու պահին Քարտի կարգավիճակը ոչ ակտիվ է: Քարտի կարգավիճակն ակտիվացվում է Ձեր կողմից Բանկի ցանկացած բանկոմատով Քարտի ծածկագրի (PIN) կիրառմամբ առաջին իսկ հաջող գործարքի
իրականացման միջոցով /այդ թվում նաև ՙՄնացորդի հարցում՚ գործարքի միջոցով/: Քարտի ակտիվացման համար կարող եք նաև զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոնի 8787 հեռախոսահամարով (արտասահմանից զանգելու դեպքում `+(3748000)8787):
2.4. Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Դուք պարտավոր եք Քարտը վերադարձնել Բանկ, կամ ոչնչացնել Քարտը` մագնիսական երիզի և/կամ չիպի երկայնքով կտրատելով մասերի:
2.5. Քարտը ստանալուն պես Ձեր կողմից Բանկին հայտնած բջջային հեռախոսահամարին կուղարկվի ժամանակավոր PIN-ծածկագիր, որը Դուք կարող եք փոխել ինքնուրույնաբար Բանկի ցանկացած բանկոմատում քարտի առաջին իսկ մուտքագրման պահին հետևյալ սկզբունքով.
• քարտը մուտքագրել Բանկի ցանկացած բանկոմատ
• մուտքագրել Ձեր բջջային հեռախոսահամարին ստացված ժամանակավոր PIN-ծածկագիրը
• այնուհետև մուտքագրել Ձեր կողմից ինքնուրույնաբար որոշված քառանիշ PIN-ծածկագիր
• հաստատել PIN-ծածկագիրը և ավարտել գործարքը կամ իրականացնել բանկոմատով հասանելի այլ գործարք:
Հարկ ենք համարում ընդգծել, որ PIN-ծածկագիրը կիրառվում է Ձեր անձը նույնականացնելու համար բանկոմատներում և առևտրի սպասարկման կետերում գործարքներ կատարելիս: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ տրամադրման երրորդ անձանց: Հարկավոր է ուշադիր լինել ծածկագիրը մուտքագրելիս, քանի որ այն երեք անգամ շարունակաբար սխալ մուտքագրելու դեպքում Քարտն արգելափակվում է և արգելահանվում է միայն Ձեր գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա, որի դիմաց գանձվում են Բանկի Սակագներով նախատեսված վճարներ: Նշենք նաև, որ Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ծածկագիրը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:
2.6. Դուք պարտավորվում եք միջոցներ ձեռնարկել Ձեր Քարտի անվտանգությունն ապահովելու և դրա անթույլատրելի օգտագործում
ը բացառելու նպատակով: Քարտի և ծածկագրի օգտագործման հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը կրում եք Դուք և Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Քարտի կամ ծածկագրի օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է Բանկի մեղքով:
2.7. Դուք իրավունք ունեք դիմել Բանկին Ձեր քարտային հաշվին մեկ և ավելի /առավելագույն քանակը նշվում է Սակագներում/ լրացուցիչ Քարտեր կցելու նպատակով: Lրացուցիչ Քարտեր ստանալու համար Դուք պետք է ստորագրեք դիմում` Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան: Լրացուցիչ Քարտերի գործարքներից առաջացած պարտավորությունների կատարումը Բանկի առջև Ձեր պատասխանատվությունն է:
2.8. Քարտի սպասարկման համար վճարը գանձվում է պայմանագրի ստորագրման պահին: Հետագայում վճարման ամսական եղանակի ընտրության դեպքում, գանձվելով հաշվից յուրաքանչյուր հաջորդող օրացույցային ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ տարեկան եղանակի ընտրության պարագայում` գանձվելով հաշվից յուրաքանչյուր հաջորդող օրացույցային տարվա առաջին ամսվա առաջին աշխատանքային օրը` քարտի գործողության ողջ ժամկետի ընթացքում` առանց լրացուցիչ թույլատվության:
2.9. Եթե հիմնական քարտային հաշվի մնացորդը պակաս է, քան քարտի սպասարկման սակագինը, չբավարարող գումարը գանձվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում առկա Ձեր այլ հաշիվներից, իսկ արտարժույթային հաշիվների դեպքում` փոխանակելով տարադրամը ՀՀ դրամի` համաձայն գործարքի իրականացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքի:
2.10. Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ եթե Ձեր քարտը աշխատավարձային է՝ և վերջին 6 ամիսների ընթացքում չի եղել աշխատավարձի մուտք, ապա Բանկն իրավունք ունի վերանայել և փոփոխել Ձեր քարտի պայմաններն ու սակագները՝ վերանայման պահին Բանկում գործող քարտի այդ դասի համար սահմանված ոչ աշխատավարձային նախածերի շրջանակներում գործող ընդհանուր պայմաններին համապատասխան:
2.11. Սույնով Դուք հավաստիացնում եք, որ տեղեկացված եք, որ Բանկը կարող է քարտերի տրամադրման պայմաններով սահմանել Ձեզ հասանելի քարտերի առավելագույն քանակ, որը հասանելի է Բանկի պաշտոնական կայքում։
2.12. Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով« Բանկն օգտագործում է «3D-Secure»/«Secure Code» ծառայությունը, որի համաձայն ինտերնետ միջավայրում` «VBV/Secure code» նշում ունեցող կայքերում, քարտով վճարում կատարելիս Դուք պետք է մուտքագրեք Ձեր կողմից քարտի տրամադրման դիմում-պայմանագրում նշված բջջային հեռախոսահամարին ստացած մեկանգամյա գաղտնաբառը:
2.13 Բանկն իրավունք ունի մերժել ինտերնետ միջավայրում Ձեր քարտով իրականացվող վճարումը եթե Ձեր կողմից ստորագրված քարտի տրամադրման պայմանագրում նշված չէ կամ առանց Բանկին ծանուցման փոխվել է Պայմանագրում նշված բջջային հեռախոսահամարը, որի արդյունքում.
• Ձեր բջջային հեռախոսահամարին չի ուղարկվում «VBV/Secure code» նշում ունեցող կայքերում վճարման իրականացման համար անհրաժեշտ մեկանգամյա գաղտնաբառը
2.14. «VBV/Secure code» նշում չունեցող կայքերում չի բացառվում երրորդ անձանց կողմից Ձեր քարտի չլիազորված օգտագործման ռիսկը:
Քարտի օգտագործման անվտանգությունն ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում.
ա) Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես, որ այն հասանելի չդառնա այլ անձանց: Քարտը մի պահեք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների (բջջային հեռախոսների, հեռուստացույցների և այլ էլեկտրական տեխնիկայի) մոտ, ինչպես նաև այլ քարտերի հետ մեկտեղ:
բ) ծածկագիրը չտրամադրեք երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: Խնդրում ենք հիշել ծածկագիրը և չգրառել այն որևէ տեղ, առավել ևս` Քարտի դարձերեսին: Քարտի և ծածկագրի համատեղ պահպանումը խորհուրդ չի տրվում:
գ)չպատասխանեք էլեկտրոնային կամ փոստային նամակների, ինչպես նաև այլ հաղորդագրությունների, որոնք պահանջում են հայտնել Ձեր ծածկագիրը, Քարտի համարը կամ Քարտի հակառակ երեսին առկա եռանիշ թվերը (CVV2 կոդը):
դ) եթե ինտերնետի միջոցով գործարք կատարելիս պահանջվում է ծածկագրի մուտքագրում, անհապաղ հրաժարվե՛ք գործարքից: Ծածկագիրն անհրաժեշտ է միայն բանկոմատներում և կանխիկացման համար նախատեսված POS-տերմինալներում գործարքներ կատարելիս, ինչպես նաև, առևտրային կետերում ապրանքի/ծառայության դիմաց վճարելիս: Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվեք միայն վստահելի կայքերից:
ե) բանկոմատներով գործարքներ իրականացնելիս նախընտրեք ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի բանկոմատները: Հետևեք, որ ծածկագիրը մուտքագրելիս այն տեսանելի չլինի այլ անձանց: Անհապաղ դիմեք Բանկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ Ձեր ծածկագիրը հայտնի է դարձել այլ անձանց:
զ) հետևեք, որ POS-տերմինալներով անկանխիկ գործարքներ կատարելիս վճարումն իրականացվի Ձեր ներկայությամբ և Քարտը դուրս չբերվի Ձեր տեսադաշտից: Նախքան վճարման անդորրագիրը ստորագրելը` ստուգեք դրա վրա նշված վճարման ենթակա գումարի ճշտությունը:
է) օգտվեք Քարտով կատարվող գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ ստանալու Մեր SMS banking ծառայությունից: Այն հնարավորություն է տալիս անմիջապես տեղեկանալ Քարտով կատարված գործարքների վերաբերյալ և ժամանակին միջոցներ ձեռնարկել անճշտություններն ուղղելու և Քարտի ապօրինի օգտագործումը կանխելու ուղղությամբ:
3. Քարտերի վերաթողարկում և փակում
3.1. Ձեր Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը, հաշվի առնելով Ձեր բանկային պատմությունը, իրավունք ունի առանց Ձեր լրացուցիչ կարգադրության վերաթողարկել Ձեր Քարտը, թողարկելով նոր քարտ` PIN-ծածկագրի պահպանմամբ: Ընդ որում` Քարտի վերաթողարկման համար Սակագներով նախատեսված վճարները (առկայության դեպքում) կգանձվեն Ձեր հաշվից` Կանոններում նշված կարգով: Սույն կետի ուժով Քարտի վերաթողարկմամբ Ձեր Պայմանագիրը կհամարվի երկարաձգված` Բանկում Քարտի վերաթողարկման պահին գործող սակագներում նշված ժամկետի չափով: Այն դեպքում, եթե Քարտը, որի գործողության ժամկետը ավարտվում է տվյալ ամսվա վերջում, չի համապատասխանում Բանկի կողմից սահմանված Քարտի վերաթողարկման համար անհրաժեշտ պայմանին/ներին, Բանկն իրավունք ունի Քարտի ժամկետի ավարտման ամսվան նախորդող ամսվա 15-ին ուղարկել SMS – հիշեցում Ձեր կողմից Բանկին հայտնած բջջային հեռախոսահամարին, որի համաձայն Քարտի վերաթողարկման նպատակով Դուք պետք է համալրեք Ձեր քարտային հաշիվը (նվազագույն մնացորդի չափը նշվում է SMS հաղորդագրության մեջ), հակառակ դեպքում` Ձեր Քարտը չի վերաթողարկվի: Բանկը չի կրում պատասխանատվություն Ձեր կողմից սխալ նշված հեռախոսահամարի կամ վերջինիս բացակայության համար: Դուք կարող եք հրաժարվել Քարտի վերաթողարկումից` Քարտի գործողության ժամկետի ավարտից առնվազն 40 (քառասուն) աշխատանքային օր առաջ` Մեզ գրավոր ծանուցելով, այլապես Բանկը կարող է կիրառել վերաթողարկված քարտի դիմաց Սակագներով սահմանված լրացուցիչ վճարներ:
3.2. Քարտի ժամկետի ավարտից հետո ավտոմատ վերաթողարկում չի իրականացվում, եթե
· վերջին 6 ամսում հաճախորդի նախաձեռնությամբ գործարք չի իրականացվել (բացառությամբ Բանկի կողմից իրականացված ավտոմատ գործարքների) և քարտային հաշիվների գումարային մնացորդը չի գերազանցում 10,000 (տասը հազար) ՀՀ դրամը,
· քարտի գծով առկա է սպասարկման վճարի պարտք (3 ամիս և ավել)
· հաճախորդը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի (բացառությամբ, եթե քարտը տրամադրված է աշխատավարձային նախագծի շրջանակներում և/կամ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների համար սահմանված սակագների ներքո),
· քարտը կենսաթոշակային է, սակայն հաճախորդի Բանկ ներկայանալու ամսաթիվը ակտիվ չէ (հաճախորդը վերջին 1 տարում չի ներկայացել Բանկ) կամ ներկայանալու ամսաթիվը ակտիվ է, սակայն վերջին 3 ամսում կենսաթոշակի փոխանցում տեղի չի ունեցել,
· Լրացուցիչ քարտի դեպքում` վերջին 6 ամսում հաճախորդի նախաձեռնությամբ Լրացուցիչ քարտով գործարք չի իրականացվել:
3.3. Ձեր կողմից վերջին 6 ամսում Ձեր նախաձեռնությամբ Քարտով գործարք չկատարվելու (բացառությամբ Բանկի կողմից իրականացված ավտոմատ գործարքների) և հաշիվների մնացորդային գումարը 10,000 (տասը հազար) ՀՀ դրամը գերազանցելու դեպքում, Բանկը երկարաձգում է քարտային հաշիվը, իսկ ֆիզիկապես Քարտի վերաթողարկում իրականացվում է Ձեր կողմից Բանկ համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում:
3.4. Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ Բանկը իրավունք ունի միակողմանի, առանց Ձեզ նախապես տեղեկացնելու փակել քարտն ու քարտային հաշիվները, եթե վերջին 12 ամսում Ձեր կողմից Քարտով որևէ գործարք չի կատարվել և քարտային հաշվին առկա միջոցները 10,000 ՀՀ դրամից քիչ են։ Ընդ որում հաշվին առկա դրական մնացորդը տեղափոխվում է Բանկում առկա Ձեր այլ հաշիվներին/քարտերին կամ Բանկի տարանցիկ հաշվին: Ձեր հաշիվներին առկա մնացորդի գումարը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաղթղով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
3.5. Բանկն իրավունք ունի չլուծել Պայմանագիրը, եթե Ձեր հաշիվներին առկա գումարները բավարար չեն Բանկի հանդեպ Ձեր ստանձնած պարտավորությունների մարման համար, ընդ որում այդ պարագայում Ձեր քարտի նկատմամբ կարող են կիրառվել Սակագներով սահմանված վճարները:
3.6. Մենք իրավունք ունենք միակողմանի, առանց Ձեզ ծանուցելու լուծել Պայմանագիրը և ոչնչացնել Ձեր Քարտը, եթե Դուք չեք ներկայացել այն ստանալու համար Քարտը վերցնելու մասին Ձեզ տեղեկացնելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:
3.7. Դուք իրավունք ունեք գրավոր դիմել Բանկին` պահանջելով լուծել Պայմանագիրը և դադարեցնել Քարտի հետագա սպասարկումը միաժամանակ մարելով Բանկի նկատմամբ Ձեր պարտավորությունները կամ ապահովելով նվազագույնը Բանկի նկատմամբ նշված քարտի գծով Ձեր ունեցած պարտավորությունների չափով դրական մնացորդ: Ձեր կողմից լրացրած դիմումը (Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան) ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնենք Ձեր Քարտի գործողությունը` մարելով Բանկի հանդեպ Ձեր պարտավորությունները Բանկում Ձեր հաշիվներին առկա գումարներից: Քարտի գործողությունը դադարեցնելուց Ձեր քարտային հաշիվը կփակվի, իսկ քարտային հաշվին առկա միջոցները կփոխանցվեն Ձեր բանկում առկա այլ հաշիվներին կամ կտրամադրվեն Ձեզ` Ձեր նախընտրած եղանակով:
3.8 Հիմնական քարտի փակման դեպքում Բանկն իրավունք ունի փակել նաև վերջինիս կից բացված Լրացուցիչ քարտերը:
4. Քարտի առգրավվում բակոմատի կողմից
4.1 Քարտը բանկոմատի կողմից առգրավվելու դեպքում,եթե.
• բանկոմատը տեղադրված է ՙՎՏԲ- Հայաստան Բանկ՚ ՓԲԸ մասնաճյուղի տարածքում ` ապա անհրաժեշտ է մասնաճյուղի աշխատանքային ժամերին անձը հաստատող փաստաթղթով մոտենալ տվյալ մասնաճյուղի պատասխանատու աշխատակցին և տեղում ստանալ քարտը, եթե չկա Պայմանագրով նախատեսված քարտը Բանկի կողմից չտրամադրելու որևէ պատճառ:
• բանկոմատը տեղադրված է ՙՎՏԲ- Հայաստան Բանկ՚ ՓԲԸ մասնաճյուղերի տարածքներից դուրս կամ հանսիսանում է այլ բանկի բանկոմատ ` ապա անձը հաստատող փաստաթղթով 10 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտենալ “Մոսկովյան” մասնաճյուղ և ստանալ քարտը կամ այլ մասնաճյուղի տարածքում ստանալու համար կապ հաստատել Բանկի հետ, եթե չկա չկա Պայմանագրով նախատեսված քարտը Բանկի կողմից չտրամադրելու որևէ պատճառ:
4.2. Եթե քարտը բանկոմատի կողմից առգրավվելու օրվանից 180 օրվա ընթացքում Դուք չեք մոտենում ստանալու քարտը, ապա Բանկն իրավունք ունի ոչնչացնել քարտը՝ դրական մնացորդը փոխանցելով Ձեր Բանկում առկա այլ հաշիվներին կամ Բանկի տարանցիկ հաշվին, որը ստանալու համար կարող եք անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
5. Քարտային հաշիվ
5.1. Քարտ տրամադրելու հետ մեկտեղ Բանկը Ձեր անունով բացում է առավելագույնը 4 քարտային հաշիվներ (համաձայն Ձեր քարտի Սակագների)` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով միաժամանակ, որոնցով հաշվառվում են Ձեր քարտային գործարքները, Բանկի Սակագներով սահմանված գործարքներից բխող բոլոր տեսակի գանձումները /միջնորդավճարները/, դեբիտորական պարտքը, ինչպես նաև գանձվող տույժերն ու տուգանքները:
5.2. Քարտով կատարված գործարքներն, ինչպես նաև դրանցից բխող բոլոր տեսակի գանձումներն ու միջնորդավճարները քարտային հաշվին կարող են հաշվեգրվել գործարքի կատարման օրը կամ ավելի ուշ` համապատասխան վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված ժամկետներում:
5.3. ՀՀ տարածքում գործող կանխիկացման կետերում (բանկոմատ կամ կանխիկացման POS-տերմինալ), ինչպես նաև Բանկի Ինտերնետ բանկինգ համակարգով Քարտի մնացորդի հարցում և/կամ գործարք կատարելիս մնացորդն արտացոլվում է և/կամ գործարքի գումարը սառեցվում է Ձեր կողմից նախապես ընտրված քարտային հաշվի հիմնական արժույթով` փոխակերպված ՀՀ ԿԲ միջին փոխարժեքով: Ընդ որում, մնացորդի հարցման դեպքում ընթացիկ մնացորդը ներառում է նաև մնացած արժույթներով հաշիվների մնացորդների հանրագումարը: Իսկ քարտային հաշվից գումարի փաստացի ելքագրումը (քարտային հաշվի քաղվածքում գործարքի արտացոլումը) կատարվում է գործարքի հաշվեգրման (հաշվեգրում է համարվում Բանկի կողմից գործարքի կատարման ամսաթիվը, ժամը) պահին Բանկում անկանխիկ գործարքների համար օրվա փակման ժամին գործող փոխարժեքով:
5.4. Քարտային գործարքների հաշվեգրման ընթացքում առաջնահերթության սկզբունքով դեբետագրվում է այն հաշիվը, որի արժույթով կատարվել է գործարքը: Տվյալ հաշվին գումարի բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում դեբետագրվում են մնացած արժույթներով հաշիվները` Ձեր կողմից Պայմանագրով նշված հերթականությամբ (տվյալ հերթականությունը Ձեր կողմից չնշելու դեպքում, Բանկը կկիրառի հետևյալ հերթականությունը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ, ՌԴ ռուբլի): Նման պարագայում գործարքներ հաշվառելիս Բանկը կիրառում ենք գործարքի հաշվեգրման օրվա ընթացքում Բանկի և VISA/MasterCard վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանած փոխարժեքները:
5.5.Սույնով Դուք տեղեկացվում եք, որ
5.5.1 Քարտերի տրամադրման և սպասարկման բոլոր տեսակի վճարները գանձվում են քարտային հաշվից` համաձայն Բանկի կողմից սահմանված Սակագների, իսկ Ձեր քարտային հաշվի միջոցների անբավարարության դեպքում՝ Բանկում գործող Ձեր այլ հաշիվներից:
Քարտային գործարքը հաշվառելիս Բանկը օգտագործում է Ձեր քարտային հաշվին(ներին) առկա դրական մնացորդը: Դուք ընդունում եք, որ քարտային հաշվով գործառնությունների, այդ թվում նաև` արտարժույթի փոխանակում պահանջող գործարքների, հաշվառման համար անհրաժեշտ գումարի բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում Բանկը կարող է, առանց Ձեր նախնական հավանության կամ հետագա համաձայնության, սահմանել Ձեր քարտային հաշվի գծով գերածախս, արգելափակել Ձեր քարտը` գանձելով գերածախսի գումարը, սակագներով սահմանված տոկոսը (առկայության դեպքում նաև տույժեր): Քարտը արգելափակումից կհանվի տոկոսի/տույժերի և/կամ գերածախսի վճարումից հետո:
5.5.2 Ձեր Քարտով /անկախ Քարտի ակտիվության կարգավիճակից/ կատարվող այն գործարքների դեպքում, որոնց մասով հավաստագրում չի պահանջվում, այն է` offline ռեժիմում կատարվող գործարքը, և սպասարկող կազմակերպությունը /խանութում, ռեստորանում, ինքնաթիռում և այլն/ online կապ չի հաստատում Քարտը թողարկող Բանկի հետ` համապատասխան թույլտվություն ստանալու համար, ապա վերը նշվածի արդյունքում Բանկի հանդեպ առաջացած Ձեր պարտավորության /դեբիտորական պարտքի/ համար պատասխանատու եք Դուք և պարտավորվում եք այն վերադարձնել Բանկի կողմից /գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով/ առաջին իսկ պահանջ ստանալու դեպքում:
5.6. Ձեր քարտային հաշիվներին առկա դրամական միջոցները հանդիսանում են Բանկի հանդեպ Ձեր բոլոր պարտավորությունների պատշաճ կատարման ապահովում: Դուք իրավունք չունեք քարտային հաշվին առկա միջոցները գրավ դնել` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության:
5.7. Դուք ընդունում եք, որ Բանկի հանդեպ Ձեր բոլոր տեսակի պարտավորությունների գումարները Բանկն իրավունք ունի դուրս գրել Բանկում առկա Ձեր անունով բացված բոլոր հաշիվներից:
5.8. Քարտային հաշվի վրա առկա միջոցների նկատմամբ Բանկը հաշվարկում և վճարում է տոկոսներ` համաձայն Բանկի կողմից սահմանված Սակագների: Տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով և հաշվեգրվում քարտային հաշվին յուրաքանչյուր հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրը:
5.9. Դուք Մեզ իրավունք եք տալիս անակցեպտ կարգով դրամական միջոցներ դուրս գրել Ձեր` Բանկում գործող քարտային հաշիվներից նաև հետևյալ դեպքերում`
· Բանկի կողմից Ձեր քարտային հաշվին սխալմամբ /այդ թվում ծրագրային սխալի պատճառով/ միջոցների մուտքագրման դեպքում,
· ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերի և այլ պարտադիր վճարների կատարման նպատակով,
· Դատարանի վճռով, այդ թվում` կատարողական փաստաթղթերի հիման վրա դրամական միջոցների դուրսգրման հայտ ստանալու դեպքում,
· ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
5.10 Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և պարտավորվում եք, Բանկի կողմից ծրագրային սխալի կամ այլ պատճառով Ձեր քարտային հաշվին սխալմամբ մուտքագրված և օգտագործված դրամական միջոցները վերադարձնել հետ: Սույնով Դուք համարվում եք տեղեկացված, որ սխալմամբ մուտքագրված և Ձեզ չպատկանող դրամական միջոցները օգտագործելու դեպքում օգտագործված դրամական միջոցների նկատմամբ կհաշվարկվի ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը:
5.11 Ի կատարումն «Օտարերկրյա հաշիվների հարկման մասին» ԱՄՆ օրենքի (այսուհետª FATCA) պահանջների` Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փակել Ձեր Քարտային հաշիվ/ները, եթե Ձեր տվյալներում Բանկի կողմից հայտնաբերվել են ԱՄՆ հարկատուի հատկանիշներ (այն է` ԱՄՆ քաղաքացիություն, ԱՄՆ ռեզիդենտությունն, ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն, ԱՄՆ-ում ծննդավայրի, ԱՄՆ-ում բնակության և/կամ փոստային հասցեի, ԱՄՆ տարածքում կոնտակտային հեռախոսահամար և/կամ ֆաքսի համարի, ԱՄՆ-ում գրանցման հասցե ունեցող անձին տրամադրված լիազորագրի կամ ստորագրության իրավունքի և ԱՄՆ-ում գտնվող հաշվին մեկ անգամից ավել փոխանցման իրականացման համար տրված
Պարբերական վճարումների հանձնարարականի առկայություն) և Դուք հրաժարվում եք Բանկին տրամադրել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը ԱՄՆ Հարկային ծառայությանը/ ԱՄՆ հարկային գործակալի գործառույթ իրականացնող անձին FATCA-ի պահանջների համաձայն:
5.12 Ի օգուտ Ձեր բանկային/քարտային հաշվին Բանկում միջբանկային կամ միջազգային փոխանցումների առկայության պարագայում Բանկի պարտավորությունն է հանդիսանում նշված դրամական միջոցների կրեդիտագրումը Ձեր հաշվին, իսկ նպատակ դաշտում նկարագրված այլ գործողությունների (այդ թվում` վարկի վաղաժամկետ մարում կամ տոկոսի մարում) իրականացման համար անհրաժեշտ է Ձեր (կամ Ձեր օրինական ներկայացուցչի կողմից) նախընտրած եղանակով ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին ուղղված համապատասխան հանձնարարական:
6. Քաղվածքներ
6.1. Բանկը առնվազն օրենքով նախատեսված պարբերականությամբ, Բանկի հետ հաղորդակցման Ձեր կողմից ընտրված տարբերակով, կտրամադրի Քարտային հաշվի քաղվածք, որը կարտացոլի հաշվետու ժամանաշրջանի ընթացքում Ձեր քարտային հաշվով կատարված բոլոր գործարքները: Բանկը կարող է չտրամադրել քաղվածք, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ձեր քարտային հաշվով որևէ շարժ չի կատարվել: Խնդրում ենք համեմատել գործարքները հավաստող պահպանված վճարային անդորագրերի տվյալները քաղվածքում արտացոլված գործարքների մանրամասների հետ: Անհամապատասխանությունների առկայության դեպքում` Դուք պարտավոր եք քաղվածքում նշված ժամկետի ընթացքում գրավոր տեղեկացնել Բանկին այդ մասին` ներկայացնելով գործարքի բողոքարկման դիմում` ըստ Բանկի սահմանած ձևի:
Վճարահաշվարկային համակարգերով կատարված չվավերացված գործարքների մասով, քաղվածը ստանալու պահից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում (պահանջը ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում քաղվածքը ստանալու պահից 55 (հիսունհինգ) օրվա ընթացքում) Հաճախորդը հնարավորություն ունի անհամապատասխանությունների մասին դիմում-պահանջ ներկայացնել Բանկին սահմանած ձևին համապատասխան: Նշված ժամկետներում գրավոր դիմում-պահանջ չներկայացնելու դեպքում Բանկն իրավունք ունի մերժել ներկայացված խնդրանքը` հիմք ընդունելով վճարահաշվարկային համակարգերի կանոնները, ԿԲ համապատասխան նորմատիվ ակտերը: Սույն կետը որևէ կերպ չի սահմանափակում Հաճախորդի իրավունքը վերջինիս կողմից քաղվածքի ճշտությունը վիճարկելու համար:
7. Քարտի կորուստը
7.1. Քարտի կորստի կամ հափշտակության մասին Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Մեզ հետևյալ եղանակներով.
ա) զանգահարելով Բանկի + 37410 560 708 կամ 87-87 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնելով Ձեր Պայմանագրի մեջ նշված թվային ծածկագիրը: Բանկը կարող է պահանջել Ձեր բանավոր կարգադրության գրավոր հաստատում, նախքան Քարտն արգելափակելը: Բանավոր դիմումի ստացումից և Ձեր ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է Ձեր կողմից նշված և Սակագներով սահմանված տարբերակով:
բ) Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայանալուց և Ձեր անձը հաստատելուց հետո, Ձեր Քարտն արգելափակվում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում:
7.2. Արգելափակումից հետո Ձեր Քարտը հայտնաբերելու դեպքում` Դուք պետք է տեղեկացնեք Մեզ այդ մասին: Քարտի գործողությունը կարող է վերականգնվել Բանկի կողմից արգելափակումից հանելու համար Սակագներով սահմանված վճարները գանձելուց հետո (առկայության դեպքում):
8. Քարտերով կատարվող գործարքների օրինականությունը և գաղտնիությունը
8.1. Քարտերը չեն կարող օգտագործվել որևէ անօրինական գործունեության կամ դրանից բխող գործարքների համար: Քարտային գործարքների օրինականության շուրջ որևէ կասկածի առկայության դեպքում Բանկն իրավունք ունի առանց Ձեզ ծանուցելու չհաստատել գործարքը և/կամ արգելափակել Քարտը: Բանկը կարող է նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր պահանջել` նախքան գործարքի կատարումը: Քարտային գործարքների մասին Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
8.2. Բանկը կարող է չհաստատել գործարքները և/կամ արգելափակել Քարտը, եթե քարտային գործարքները կապված են հանրության կարգերին ու բարոյականությանը հակասող գործարքների հետ (օրինակ` ինտերնետային մոլախաղեր, բացահայտ անպատշաճ բովանդակություն ունեցող առարկաների և նյութերի ձեռքբերում և վաճառք և այլն): Քարտի լոգոտիպի արտացոլումը գործարքների կատարման վայրերում, ներառյալ` ինտերնետային կայքերում, չի նշանակում, որ գործարքն օրինական է:
8.3. Բանկը պարտավոր է չհրապարակել և երրորդ անձանց չտրամադրել Ձեր վերաբերյալ Բանկին հայտնի դարձած և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Այդուհանդերձ, Բանկը իրավունք ունի նման տեղեկություններ հաղորդել վճարահաշվարկային համակարգերի օպերատորներին, քարտային վերջնահաշվարկի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավասու մարմիններին:
8.4. Բանկը հնարավորություն է ընձեռում Ձեզ ստանալ Ձեր Քարտերին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS հաղորդագրություններ/Սակագներով համապատասխան քարտատեսակների համար սահմանված պայմանների համաձայն/` այդպիսով հնարավորինս կանխելով Քարտերի ապօրինի օգտագործումը: Վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես Դուք պետք է հավաստիանաք, որ գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ: Քարտի ապօրինի օգտագործման դեպքում Դուք պարտավոր եք տեղեկացնել Բանկին` զանգահարելով (+37410) 560 708 շուրջօրյա հեռախոսահամարով: Ապօրինի օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում Ձեր Քարտը շտապ կարգելափակվի և Բանկը Ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրի գործարքի մանրամասները և, անհրաժեշտության դեպքում, կսկսի գործարքի բողոքարկման գործընթացը: Ընդ որում, քարտով իրականացված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացման ծառայությունն ակտիվացրած հաճախորդների կողմից SMS հաղորդագություն չստանալու պարագայում Բանկը չի կրում պատասխանատություն, եթե այն ուղարկվել է Բանկի կողմից, սակայն չի հասել հասցեատիրոջը`
- օպերատորի կողմից տեխնիկական թերության կամ այլ պատճառով,
-հաճախորդի կողմից հեռախոսահամարը փոխելու և Բանկին այդ մասին չտեղեկացնելու պատճառով:
9. «Քարտային հաշվին դրամական փոխանցման մուտքագրում հեռախոսազանգի/վիդեոզանգի միջոցով» ծառայության (այսուհետ` Ծառայություն) տրամադրման հիմնական կանոններ
9.1 Ծառայությունը մատուցվում է միայն այն ֆիզիկական անձանց, որոնք դրամական փոխանցում են ստանում Բանկում գործող և Ծառայությանն անդամակցող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:
9.2. Ծառայությունը հասանելի է Ձեզ Բանկի կողմից սահմանված օրերին և ժամերին:
9.3.Օգտվելով Ծառայությունից` Դուք կարող եք հեռախոսազանգի/վիդեոզանգի միջոցով`
• ստուգել դրամական փոխանցման առկայությունը համակարգում:
• հանձնարարել Բանկին Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարը մուտքագրել Ձեր քարտային հաշվին:
9.4.Ծառայությունը մատուցվում է հեռախոսազանգի/վիդեոզանգի միջոցով և տրամադրվում է սույն կանոններով և Բանկի ներքին կանոնակարգերով սահմանված հաճախորդի նույնականացման գործընթացն անցնելուց հետո:
9.5. Ծառայությունից օգտվելու շրջանակներում Ձեզ նույնականացնելու նպատակով Բանկն իրավասու է ճշտել հետևյալ տվյալները`
9.5.2. äայմանագրի մեջ Ձեր կողմից նշված թվային ծածկագիրը (պարտադիր),
9.5.3. äայմանագրի մեջ Ձեր կողմից նշված անուն,ազգանուն, հայրանունը (պարտադիր),
9.5.4. äայմանագրի մեջ Ձեր կողմից նշված անձնագրային տվյալները (պարտադիր),
9.5.5. դրամական փոխանցման ծածկագիրը, գումարի չափը, արժույթը, ուղարկողի անուն, ազգանուն, հայրանունը (պարտադիր),
9.5.6. այլ լրացուցիչ տվյալներ, որոնք նշվել են Ձեր կողմից Դիմում-պայմանագիրը լրացնելիս (լրացուցիչ):
9.6. Դուք իրավասու եք Բանկին չհայտնել ցանկացած այլ տվյալ, որը նշված չէ Ձեր Դիմում-պայմանագրում,
9.7. Անվտանգության նկատառումներից ելնելով`
• սույն Կանոնների 9.5 կետում նշված ցանկացած տվյալի չհամընկնման դեպքում Բանկն իրավասու է հրաժարվել Ծառայության մատուցումից:
• Ձեր հեռախոսազանգը/վիդեոզանգը ենթակա է ձայնագրման: Հետագա հնարավոր վեճերի և տարաձայնությունների ի հայտ գալու դեպքում Բանկի կողմից ձայնագրված հեռախոսազանգը/վիդեոզանգը կարող է հանդես գալ որպես Ձեր կողմից կատարված հեռախոսազանգի/վիդեոզանգի և Բանկի կողմից գործարքը կատարելու հիմք և ապացույց:
9.8. Ծառայությունից անխափան օգտվելու և նույնականացումն անցնելու նպատակով Դուք պարտավորվում եք Դիմում-պայմանագրի մեջ նշված պարտադիր և լրացուցիչ տվյալների փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել Բանկին` այցելելով և ստորագրելով տվյալների փոփոխության վերաբերյալ դիմում:
9.9. Բանկը պարտավորվում է մուտքագրել Ձեր դրամական փոխանցման գումարը այն արժույթով քարտային հաշվին, որով ստացել եք դրամական փոխանցումը: Բանկն իրավունք չունի մուտքագրել փոխանցման գումարը մասնակի:
9.10. Դուք հավաստում եք, որ քարտային հաշվի քաղվածք ստանալը համարվում է Ձեր կողմից դրամական փոխանցման գումարի ստացման հավաստում:
9.11. Բանկն իրավունք ունի փոփոխել Ծառայությանն անդամակցող միջազգային դրամական փոխանցման համակարգերի ցանկը, որի հետ կարող եք ծանոթանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք:
10. Ձեր և Բանկի հաղորդակցումը
10.1. Բանկի և Ձեր միջև հաղորդակցումն իրականացվում է գրավոր ձևով` Բանկի հետ հաղորդակցման Ձեր նախընտրած և Ձեր կողմից նշված եղանակով:
10.2. Եթե Բանկի և Ձեր միջև հաղորդակցումն իրականացվում է փոստային կապի միջոցով, Բանկը պատասխանատվություն չի կրում փոստային ծառայություն մատուցող ընկերության կողմից փաստաթղթերի հանձնման ուշացման կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման համար:
10.3. Դուք պարտավոր եք անհապաղ գրավոր ծանուցել Բանկիին Ձեր հասցեի և կապի միջոցների ցանկացած փոփոխության մասին: Նախքան Ձեր գրավոր ծանուցումը ստանալը` Բանկը Ձեզ հետ կհաղորդակցվենք Ձեր կողմից նախապես գրավոր տրամադրված տվյալների հիման վրա:
10.4. Բանկը իրավունք ունի ձայնագրել Բանկի և Ձեր միջև բանավոր հաղորդակցությունը, ներառյալ հեռախոսային խոսակցությունները: Կատարված ձայնագրությունները ծառայում են ապացույց` հնարավոր տարաձայնությունների կարգավորման ժամանակ, այդ թվում դատական վեճերի ժամանակ:
11. Ձեր և Բանկի պատասխանատվությունը
11.1. Ձեր Քարտի սպասարկումը ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների կիրառում և երրորդ անձանց ծառայությունների օգտագործում: Դուք ընդունում եք, որ Բանկը չի կարող պատասխանատվություն կրել Ձեր Քարտերով իրականացվող գործառնությունների հետևանքով Ձեզ պատճառած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասներն առաջացել են Բանկի աշխատակիցների դիտավորության կամ կոպիտ սխալի, անուշադրության հետևանքով:
11.2. Բանկը և Դուք կազատվենք միմյանց առջև ստանձնած պարտավորությունների խախտման համար սահմանված պատասխանատվությունից, եթե խախտումն արդյունք է կապի ընդհատումների, էլեկտրամատակարարման դադարեցման, պետական մարմինների ակտերի, քաղաքացիական հուզումների, երկրաշարժի, հեղեղումների և տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի այլ հանգամանքների ազդեցության:
11.3 Դուք պարտավոր եք վավերացնել Ձեր կողմից կատարվող գործարքները սույն Պայմաններով սահմանված կարգով:
11.4 Բանկը պարտավորվում է Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ հայտարարության հիման վրա ձեզ տեղեկացնել թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում-պահանջ լրացնելու անհրաժեշտության մասին: Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ դիմում-պահանջ ներկայացնելու դեպքում Բանկը պարտավորվում է ընդունել այն` ձեզ տրամադրելով դիմում-պահանջը ընդունելու մասին գրավոր հավաստում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով):
11.5. Բանկը իրավուք ունի մերժել Ձեր կողմից ներկայացված դիմում-պահանջը, եթե.
ա) Ձեր կողմից խախտվել են սույն Պայմաններով սահմանված չվավերացված գործարքների վերաբերյալ դիմում-պահանջը ներկայացնելու ժամկետները, կամ
բ) Ձեր կողմից խախտվել են սույն Պայմանագրով սահմանված դրույթները, որոնց հետևանքով են ի հայտ եկել Ձեր կողմից չվավերացված գործարքները, կամ
գ) Բանկը ունի հիմնավոր փաստեր, որոնք հիմք են հանդիսանում բողոքարկված գործարքները, որպես ձեր կողմից կատարված զեղծարարություն/խարդախություն բնութագրելու համար:
12. Վեճերի և տարաձայնությունների լուծումը
12.1. Քարտերի տրամադրման և սպասարկման կապակցությամբ Բանկի և Ձեր միջև ցանկացած տարաձայնություն լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.3. Դուք իրավունք ունեք Բանկի հանդեպ Ձեր գույքային պահանջները ներկայացնել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե Ձեր պահանջի չափը չի գերազանցում տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: Նախքան ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը Դուք պարտավոր եք Ձեր պահանջը գրավոր ներկայացնել Բանկին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ձեր պահանջը ստանալուց հետո Բանկը կքննի պահանջը և կներայացնի վերջնական պատասխան: Բանկի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք կունենաք դիմելու ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին: Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
13 Ծանուցում
Համաձայն ֆիզիական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բանկային ավանդ (այuուհետ` բանկային ավանդ կամ ավանդ) է համարվում`
ա) ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հoգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վերադարձման եւ (կամ) վճարման ավանդատուին,
բ) ավանդատուի բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները,
գ) բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները,
դ) uույն մաuի "ա", "բ" եւ "գ" կետերով նախատեuված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոuների գումարները:
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Հարգելի՛ Ավանդատու, ուշադրությու՛ն: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետևª Հիմնադրամ), գտնվելու վայրըª 0010, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վ.Սարգսյան 6, հեռ.ª +(374 10) 58 35 14, ինտերնետային կայքª www.adgf.am:
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետª Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում©
եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետª Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը, կամ
եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետª անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒշադրությո’ւն: Ձերª նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձերª նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն ենª
Ավանդի արժույթային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով« և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է | Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 10 միլիոն ՀՀ դրամ | 5միլիոն ՀՀ դրամ | 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդըª հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով) | 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք« ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարըª Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք պարտավորություն« ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և պարտավորության դրական տարբերության հիման վրաª Օրենքով սահմանված կարգով և չափով:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ« ավանդատուիª պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները« ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթեª
i. Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
ii.Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
iii. Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
iv. Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
v.Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
vi. Ձեր ավանդը ներդրված է բանկիª Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում« եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1 000 ՀՀ դրամից:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը:
Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի կողմից լրացուցիչ հայտարարություն հրապարակելու պահից: Դուք կարող եք գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ« քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի:
Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք ամիuների ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջըª հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգովª
- երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում« նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասըª տոկոսային արտահայտությամբ),
- չերաշխավորված ավանդ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:
14. Այլ պայմաններ
14.1. Ձեր և Մեր միջև կնքված գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել պայմաններ, որոնք կնախատեսեն այլ բան, քան սույն Կանոնները: Այդ դեպքում կգերակայի Մեր և Ձեր միջև կնքված համաձայնագիրը/պայմանագիրը:
14.2. Բանկը իրավունք ունենք գրավ դնել, ինչպես նաև այլ անձանց փոխանցել Քարտերի հետ կապված Մեր բոլոր իրավունքները` առանց Ձեր համաձայնության: Այդ դեպքերում Բանկը պարտավորվում ենք Ձեզ զերծ պահել հնարավոր բոլոր վնասներից և ծախսերից:
14.3. Սույն Կանոններն ու Սակագները պարունակում են Բանկի կողմից սահմանված դրույթները, որոնք կարգավորում են Քարտերի տրամադրման և սպասարկման հետ կապված հարաբերությունները: Այդուհանդերձ, VISA/MasterCard և այլ վճարահաշվարկային կազմակերպություններն ու համակարգերը կարող են ունենալ Քարտի կոնկրետ տեսակներով գործարքների իրականացման հատուկ սահմաչափեր և այլ կանոններ, որոնք նույնպես ենթակա են պահպանման Ձեր կողմից
Թարմացվել է առ՝ 28-04-2020թ., 12:33