Առանց միջնորդավճարի գյուղատնտեսներին ոսկու գրավով միկրովարկ
Առանց միջնորդավճարի գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ միկրովարկերի տրամադրման պայմաններ ու սակագներ
1 | Ընդհանուր նկարագրություն | |
1.1 | Վաճառք | Հաճախորդի աշխատանքի վայրին / փաստացի բնակության վայրին ամենամոտ մասնաճյուղ/ |
1.2 | Նպատակային նշանակություն | ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց-գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական միկրովարկ |
2 | Հիմնական պայմաններ | |
2.1 | Մարման եղանակ | 1) անուիտետային վճարումներ, 2) վարկի գումարի 31% մարվում է անուիտետային վճարումներով մինչև նախավերջին մարումը, իսկ վարկի գումարի 69% գումարած հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսները մարվում են ժամկետի վերջում: |
2.2 | Վարկի արժույթ | ԱՄՆ դոլար (USD) |
2.3 | Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ | ՀՀ դրամ (AMD) |
2.4 | Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ |
2.5 | Անվանական տարեկան տոկոսադրույք | 18% |
2.6 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ | Տոկոսադրույքի մասով զեղչը որոշվում է վարկի գումարից կախված․ - մինչև 500 USD (ներառյալ)՝ տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1,5%, - 500 USD ավել վարկի գումարի դեպքում՝ տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1% |
2.7 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | 16,2%-24% |
2.8 | Վարկի առավելագույն ժամկետ | 1080 օր |
2.9 | Վարկի նվազագույն ժամկետ | 365 օր |
2.10 | Մեկ Վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ |
* հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված USD արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով: **LTV-վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ: |
2.11 | Վարկի նվազագույն գումար | 30 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար` հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով |
2.12 | Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
2.13 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | Միջնորդավճար նախատեսված չէ |
2.14 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Միջնորդավճար նախատեսված չէ |
2.15 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ |
2.16 | Ապահովում | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: |
2.17 | Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ | 100-150%: 4 ամսից ոչ պակաս "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում "Ոսկի+10% գյուղատնտեսներին"/"Ոսկի+30% գյուղատնտեսներին"-ի վարկի սպասարկման դեպքում, որի ժամկետանց պարտավորությունների օրերի թիվը վերջին 12 ամիսների ընթացքում չի գերազանցում 15 օրը, վարկը կարող է երկարաձգվել (այդ թվում` առանց վարկի ժամկետի երկարացման) համապատասխանաբար LTV=120% ("Ոսկի+10% գյուղատնտեսներին"-ի դեպքում)/140% ("Ոսկի+30% գյուղատնտեսներին"-ի դեպքում): |
2.18 | Վարկի տրամադրման ժամկետ | Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից) |
2.19 | Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ | 20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից |
3 | Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ | |
3.1 | Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը | Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր: |
3.2 | Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից) | 1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: 2) Այն դեպքում, եթե վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով առկա են գործող այլ վարկեր, որոնք դասակարգված են սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով, ապա ԱԲՀ-ում երկարաձգումը հնարավոր կլինի իրականացնել միայն 3 ամիս ժամկետով և անուիտետային մարման եղանակից տարբերվող վարկի մարման եղանակով, որը սահմանված է սույն պայմանների և սակագների համաձայն: Ընդ որում վարկի պայմանագրային գումարը երկարաձգումից հետո չպետք է լինի ավել, քան գործող վարկի պայմանագրային գումարը: Սակայն դուրս գրված վարկերի երկարաձգումը հնարավոր չէ: 3) LTV>100% պրոդուկտի պայմաններով վարկի երկարաձգման (գործող վարկի/ժամկետի փոփոխման) պահին մինչև գործող վարկի վերջնաժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 օրացուցային ամիսը: |
3.3 | Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն |
3.4 | Վարկառուի տարիքի նկատմամբ պահանջներ | LTV>100% վարկերի դեպքում վարկառուի տարիքը վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը: |
3.5 | Վարկառուի զբաղվածության նկատմամբ պահանջներ | “Ոսկի+50%” վարկի դեպքում` Բանկի աշխատավարձային ծրագրերի (հավատարմագրված կազմակերպությունների) աշխատակիցներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պայմաններին |
4 | Այլ պայմաններ | |
4.1 | Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար) | 0,09% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից |
4.2 | Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում | 3,900 ՀՀ դրամ |
4.3 | Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն |
4.4 | Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար | Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:* |
4.5 | Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետ վերադարձման ժամկետը | Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում: |
5 | Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ | |
5.1 | Գրավի արժեքի գնահատում | Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում |
* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. - հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում, - դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում: | ||
Օգտակար տեղեկատվություն | ||
Հաճախորդիվարկայինհայտըմերժվումէ, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Ուշադրություն` Արտարժույթով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդել վարկի մարումների վրա: Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Զգուշացում՝Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: Զգուշացում՝Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։ Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: “ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից) |
Թարմացվել է առ՝ 15-12-2021թ., 18:04