ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ ֆիզիկական անձանց բանկային հաշվի
1. Բանկային հաշվի նկարագրություն, էական դրույթներ
1.1. Բանկային հաշիվը բացվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից:
1.1.1. Հաճախորդը Բանկային հաշվի պայմանագրի կնքելու համար բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- Հանրային ծառայությունների համարանիշ/Սոցիալական քարտը (բացակայության դեպքում` տեղեկանք բացակայության մասին),
- ՀՀ քաղաքացիների համար` անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր (վերջինս գործում է միայն Բանկի հաճախորդների համար) զինվորոկան գրքույկ:
- ապաստան հայցողների համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը,
- փախստականի համար` փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
- օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիր, անձը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ՀՀ հատուկ անձնագիրը, կացության քարտը:
1.2. Հաշիվը բացվում է Պայմանագրի ստորագրման օրը:
1.3. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
1.4. Բանկային հաշվը բացում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
1.5. Բանկային հաշվով կարող են իրականացվել հետևյալ գործառնությունները`
- դրամական միջոցների մուտքեր, ելքեր, փոխանցումներ,
- անկանխիկ արտարժույթի փոխարկային գործառնություններ,
- ժամկետային ավանդների բացման և մարման հետ կապված գործառնություններ,
- Բանկում գործող վարկերի տրամադրման և մարման հետ կապված գործառնություններ,
- այլ գործառնություններ:
1.6. Բանկային հաշվից թույլատրվում է կատարել անսահմանափակ անգամ լրացուցիչ մուտքագրումներ և ելքագրումներ:
1.7. Բանկը Բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրումը և ելքագրումն իրականացնում է մեկ բանկային օրվա ընթացքում:
1.8. Ռեզիդենտ ֆիզիկական անձանց Բանկային հաշվի դիմաց տոկոսները վճարվում են ՀՀ դրամով` անկախ հաշվի արժույթից:
1.9. Ցպահանջ հաշիվներում առկա գումարների վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն վերադարձնելու կամ հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
1.10. Բանկային հաշիվը բացվում է Հաճախորդի ներկայությամբ` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
1.11. Բանկային հաշիվը կարող է բացվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Բանկային հաշվի պայմանագիր կնքելու և պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
1.12. Բանկը իրականացնում է նաև հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով կատարվող գործառնություններ: Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման փոխարժեքը Բանկի կողմից սահմանվում է փոխարկման գործառնության իրականացման ամսաթվի դրությամբ գործող Բանկի արժութային փոխանակման գործառնությունների փոխարժեքով` փոխարկումը կատարվում է.
- արժութային հաշվից տարանցիկ հաշվին փոխանցվող գումարների փոխարկման դեպքում՝ գործառնության իրականացման ամսաթվի դրությամբ գործող Բանկի անկանխիկ արժույթային փոխանակման գործառնությունների փոխարժեքով.
- տարանցիկ հաշվից գործարքը կատարելու համար փոխարկման դեպքում՝ գործառնության իրականացման ամսաթվի դրությամբ գործող՝ Բանկի անկանխիկ արժութային փոխանակման գործառնությունների փոխարժեքով:
1.13. Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախuերը` ելնելով գործարք չկատարելու վաղեմությունից Սակագներով սահմանված միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները, առաջնահերթ անվիճելի անակցեպտ կարգով գանձվում են Հաճախորդի ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի արտարժույթային այլ հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում:
1.14. Հաճախորդի պահանջով` Հայաuտանի Հանրապետությունում կամ Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu կատարված գործարքների վերաբերյալ հարցման ծառայության վճարը գանձվում է Բանկի Սակագներում այդ նպատակով սահմանված միջնորդավճարների համաձայն:
1.15. Բանկը առաջարկում է նաև հեռահաղորդակցման միջոցներով (էլեկտրոնային միջոցներով) հաշվում եղած դրամական մրջոցների տնօրինման հնարավորություններ` ՙInternet banking՚, ՙSMS Banking՚ և ՙՀեռախոսային Բանկ՚:
1.16. Բանկային հաշվի վրա հաշվեգրվող տարեկան տոկոuադրույքի փոփոխման վերաբերյալ Բանկը հաճախորդին տեղեկացնում է, վերջինիս կողմից ընտրված տարբերակով` փոփոխման oրվանից առնվազն 15 oր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Հաճախորդին տրամադրված` այն վերջինիս փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում վերջինիս համար այն հասանելի դառնալու պահից:
1.17. Բանկն իրավունք ունի փակել Հաճախորդի հաշիվը առանց նախնական ծանուցման, եթե Հաճախորդի հաշվին առկա դրամական միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշիվը սպասարկելու համար Սակագներով սահմանված վճարները գանձելու համար կամ հաշվով չեն իրականացվել որևիցե գործարքներ: Հաշիվների սպասարկման վճարները գանձելիս և հաշիվը փակելիս Բանկն առաջնորդվում է Պայմանագրում նշված սկզբունքներով:
1.18. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր հաշիվը, եթե Հաճախորդն այլևս չի ցանկանում օգտվել Բանկի ծառայություններից և Բանկում չունի այլ հաշիվներ, ավանդներ, վարկեր, որոնք կապակցված են Հաճախորդի տվյալ բանկային հաշվին:
1.19. Բանկային հաշվի նկատմամբ ժառանգության ձևակերպումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.20. Բանկը երաշխավորում է Հաճախորդի կողմից կատարված գործառնությունների գաղտնիությունը՝ համաձայն ՙԲանկային գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենքի:
2. Հաշվի վարման կարգը
2.1. Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից Պայմանագրի կնքման համար ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկատվության արժանահավատության և հետագայում դրանցում կատարված փոփոխությունների համար: Փոփոխությունների մասին Հաճախորդը պարտավոր է հայտնել Բանկին և ներկայացնել փոփոխված փաստաթղթերի բնօրինակները, կամ նոտարական կամ օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները: Քանի դեռ հաճախորդը փոփոխությունների մասին չի ներկայացրել պատշաճ փաստաթղթեր, Բանկն առաջնորդվում է Հաճախորդի` նախկինում ներկայացրած և Բանկում առկա փաստաթղթերով: Հաճախորդը երաշխավորում է Բանկին հատուցել այն վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը), որոնք պատճառվել են Բանկին Հաճախորդի կողմից ծանուցելու պարտավորության խախտման հետևանքով:
2.2. Հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, այդ միջոցները դուրս են գրվում Հաճախորդի կարգադրությունները և դուրս գրման այլ փաստաթղթերը Բանկ մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականությամբ):
2.3. Այն դեպքում, երբ Հաճախորդի հաշիվներին առկա գումարները բավարար չեն վճարման հանձնարարականը կատարելու և դրա համար սահմանված վճարը գանձելու կամ արտարժույթի փոխանակման գործարքն իրականացնելու համար, հայտը վերադարձվում է Հաճախորդին առանց կատարման, ընդ որում, Բանկը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կարգադրությունը չկատարելու հետևանքով նրա կրած վնասների համար:
2.4. Սակագներով սահմանված վճարները, բացառությամբ 2.5 կետում նշված դեպքերի, առաջնահերթ գանձվում են ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի դոլարային հաշվից/ներից, այնուհետև եվրոյով հաշվից/ներից, այնուհետև ռուբլով հաշվից/ներից, իսկ վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի այլ արտարժույթային հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում: Ընդ որում միևնույն արժույթով Հաշիվներից միջնորդավճարների գանձման նախապատվությունը տրվում է ավելի վաղ բացված Հաշվին:
2.5. Հաշիվներից կատարվող փոխանցումների, ինչպես նաև հաշվից կատարվող կանխիկ գործարքի դեպքում միջնորդավճարները առաջնահերթ գանձվում են գործարքի առարկա հանդիսացող հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` 2.4 կետում նշված հերթականությամբ (եթե Հաճախորդի հանձնարարականներով այլ բան չի նշված):
2.6. Հաճախորդի կողմից հաշվի մնացորդի ճշտությունը կարող է վիճարկվել հաշվի քաղվածքը Բանկի կողմից ուղարկելու կամ տրամադրելու օրվանից 10 օրացույցային օրվա ընթացքում, հակառակ դեպքում քաղվածքը համարվում է հաստատված Հաճախորդի կողմից: Բանկի մեղքով տեղի ունեցած անճշտության հայտնաբերման դեպքում ուղղումը կատարվում է 2 /երկու/ բանկային օրվա ընթացքում:
2.7. Բանկային հաշվի գծով պայմանագրի պայմանների կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատաuխանատվության uահմանման, փոփոխման դադարեցման վրա որևէ ազդեցություն ունեցող բանկի ներքին ակտերի փոփոխման դեպքում, որը կհանգեցնի տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման, Բանկը նոր պայմանների վերաբերյալ տեղեկացնում է Հաճախորդին վերջինիս կողմից ընտրված տարբերակով` տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման oրվանից առնվազն 15 oր առաջ:
3. Հատուկ բանկային հաշիվ սոցիալական փաթեթի շրջանակներում (սոցհաշիվ)
3.1. Դուք կարող եք Բանկում բացել սոցհաշիվ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանաված կարգով և ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ՙՍոցիալական փաթեթի հատկացման կարգի՚ դրույթներով:
3.2. Համաձայն ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ՙՍոցիալական փաթեթի հատկացման կարգի՚ Ձեր անունով բացված սոցհաշվից Ձեզ չի թույլատրվում կատարել սոցհաշվից գումարների կանխիկացում, բացառությամբ հետևյալ դեպքերի`
- Եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Դուք ստանում եք կենսաթոշակ ստանալու իրավունք և ներկայացնում եք Բանկ համապատասխան կենսաթոշակային գրքույկ: Ընդ որում, միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ Ձեր սոցհաշվին բացակայեն սոցփաթեթի հատկացումներ վերջին սոցհատկացումն ստանալու պահից առնվազն 3 ամսվա ընթացքում:
- Ձեր մահվան դեպքում` ժառանգի կողմից համապատասխան փաստաթղթի ներկայացման պարագայում:
3.3. Սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում Դուք կարող եք Ձեր սոցհաշվից կատարել անկանխիկ եղանակով փոխանցումներ միայն ՀՀ Կառավարության կողմից ներկայացված համապատասխան ցանկում ներառված շահառուներին` սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող ծառայությունների դիմաց վճարման նպատակով:
3.4. Դուք կարող եք Ձեր սոցհաշվի վերաբերյալ ստանալ սոցհաշվի բացման, Բանկի հանդեպ սոցիալական փաթեթի շրջանակներում պարտավորությունների, և այլ գործառնությունների վերաբերյալ տեղեկանք, ընդ որում, սոցիալական փաթեթի սպասարկման շրջանակներում տեղեկանքների տրամադրումը Բանկի կողմից իրականացվում է անվճար:
3.5. Բանկն իրավունք ունի Ձեր սոցհաշվից Սոցիալական փաթեթի ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ստացված համապատասխան հիմնավորող փաստաթղթի հիման վրա անակցեպտ ձևով գանձել և տվյալ կազմակերպությանը փոխանցել հիմնավորող փաստաթղթով նախատեսված կամ դրա որոշ մասի չափով գումար, բացառությամբ սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայման հանդիսացող առողջապահական փաթեթի, որի պարագայում պարտադիր առողջապահական փաթեթի գումարի փոխանցումը ՀՀ պետական գանձապետարանի համապատասխան հաշվին Բանկի կողմից կատարում է առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման:
Դուք կարող եք փոխել Ձեր սոցհաշիվը սպասարկող Բանկը միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:
4. Տեղեկատվություն բանկային հաշվի սակագների վերաբերյալ
Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանները և սակագները | ||
Ծառայության անվանում | Սակագին (ՀՀ դրամ) | |
1 | Բանկային հաշվի բացում և սպասարկում | |
1.1 | Բացում | |
1.1.1 | Բանկային հաշիվ | ռեզիդենտ - 0, Ոչ ռեզիդենտ - 10.000 |
1.1.2 | Ավանդի ձևակերպման համար բանկային հաշիվ | |
1.1.3 | Հատուկ բանկային հաշիվ (Սոցհաշիվ) (AMD) | |
1.2 | Տարեկան սպասարկում1 | |
1.2.1 | Բանկային հաշիվ | ՀՀ ռեզիդենտների դեպքում - 1,900 ՀՀ ոչ ռեզիդենտների դեպքում - 10,000 |
1.2.2 | Ավանդի ձևակերպման համար բանկային հաշիվ | Անվճար |
1.2.3 | Հատուկ բանկային հաշիվ (Սոցհաշիվ) (AMD) | |
1.3 | Նվազագույն մնացորդ | |
1.3.1 | Բանկային հաշիվ | Չի կիրառվում |
1.3.2 | Ավանդի ձևակերպման համար բանկային հաշիվ | |
1.3.3 | Հատուկ բանկային հաշիվ (Սոցհաշիվ) (AMD) | |
1.4 | Փակում | |
1.4.1 | Բանկային հաշիվ | Անվճար |
1.4.2 | Ավանդի ձևակերպման համար բանկային հաշիվ | |
1.4.3 | Հատուկ բանկային հաշիվ (Սոցհաշիվ) (AMD) | |
2 | Կանխիկով գործարքներ2 | |
2.1. | Կանխիկ միջոցների մուտքագրում հաշվին | |
2.1.1. | Մասնաճյուղի դրամարկղում | |
AMD/USD | Անվճար | |
EUR | 0% | |
RUB | 2%, min 1500 ՀՀ դրամ3 | |
GBP | 3%, min 1,500 | |
2.1.2. | Վճարային տերմինալներով | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ –ում վճարային տերմինալներով գործարքների իրականացման սակագների և պայմանների համաձայն |
2.2 | Կանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում 4 | |
AMD/USD/EUR/RUB | Անվճար | |
Սոցհաշվից (AMD) | Անվճար | |
2.3 | Անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում | |
AMD | 0.69% min 500 ՀՀ դրամ | |
USD | 3.5% min 1.500 AMD | |
EUR | 1.5% min 1.500 AMD | |
RUB | 0.5% min 1.500 AMD | |
GBP5 | 3%, min 1,500 AMD | |
3 | Փոխանցումներ | |
3.1 | Փոխանցումներ բանկային հաշվից | |
3.1.1 | Ներբանկային փոխանցումներ (AMD/USD/EUR/RUB) | 0.1% min 200 |
3.1.2 | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (AMD) (այդ թվում ՀՀ պետական և տեղական բյուջեներ) | Անվճար |
3.1.3 | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (USD/EUR) | 0.15% min 5.000 AMD |
3.1.4 | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (RUR) | 0.3% min 7000 |
3.1.5 | Շտապ միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (այդ թվում ՀՀ պետական և տեղական բյուջեներ)6 | 3.1.2 և 3.1.3 կետերի սակագին + 1,900 ՀՀ դրամ |
3.2 | Սոցհաշվից (AMD) ներբանկային և միջբանկային փոխանցումներ (այդ թվում պարբերական վճարման հանձնարարականների միջոցով) | Անվճար |
3.3 | Փոխանցումներ RUB7 | |
RUR արժույթով | 0.3% min 7.000 | |
ՌԴ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ և«Խնայբանկ Ռուսաստան» ԲԲԸ | 0.15%, min 7,000 | |
4 | Անճշտությունների ուղղում վճարման հանձնարարականի տվյալներում, փոխանցումների ետ վերադարձ և փոխանցման մուտքագրման ամսաթվի կամ գումարի ճշտում | |
4.1. | Ներբանկային փոխանցումներ | Անվճար |
4.2. | Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (AMD, USD, EUR) | 1,900 |
4.3. | Միջբանկային փոխանցումներ արտարժույթով (SWIFT) | |
USD | 23,900 | |
EUR և այլ արժույթով8 | 30,900 | |
RUB | 5,900 | |
4.4 | Սոցհաշվով կատարված փոխանցումների անճշտությունների ուղղում կամ փոխանցման հետկանչ | Անվճար |
5 | Տեղեկատվական ծառայություններ (բանկային, քարտային, վարկային և այլ հաշիվների մասով)9 | |
5.1 | Բանկային, քարտային և այլ հաշիվներով10 | |
5.1.1 | Քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից նախընտրված հաղորդակցման եղանակով պարտադիր քաղվածքի տրամադրում առաջին անգամ | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար | |
5.1.2 | Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
Մինչև 1 տարի վաղեմության | 1,900 | |
1 տարուց ավել վաղեմության | 3,900 | |
5.2 | Վարկային հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ10 | |
5.2.1 | Քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից նախընտրված հաղորդակցման եղանակով պարտադիր քաղվածքի տրամադրում առաջին անգամ | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար | |
5.2.2 | Հաճախորդի պահանջով երկրորդ անգամ քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
Մինչև 1 տարի վաղեմության | Անվճար | |
1 տարուց ավել վաղեմության | 3,900 ՀՀ դրամ | |
5.2.3 | Հաճախորդի պահանջով երրորդ և ավել անգամ քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
մինչև 1 տարի վաղեմության | 1,900 ՀՀ դրամ | |
1 տարուց ավել վաղեմության | 3,900 ՀՀ դրամ | |
5.3 | Հիպոթեքային վարկերով քաղվածքների տրամադրման սակագներ | Անվճար |
5.4 | Սոց. Փաթեթի հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ | Անվճար |
5.5 | Վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի պատճեների տրամադրում* | |
5.5.1 | Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում11 | |
մինչև 1 տարի վաղեմության | 2900 | |
1 տարուց ավել վաղեմության | 4900 | |
5.5.2 | Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 11 | 1900 |
5.6 | Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 10 | |
հայերեն լեզվով | 2900 | |
ռուսերեն և անգլերեն լեզուներով | 3900 | |
Սոցհաշվով տեղեկանքների տրամադրում 12 | Անվճար | |
5.6.1 | Հաճախորդի հարկային գործակալից ստացված եկամուտների և այդ եկամուտներից պահված (վճարված) եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք | 3900 |
5.7 | Տեղեկանքների տրամադրում Բանկի ոչ ստանդարտ ձևով 10 | 5900 |
5.8 | ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացի շրջանակներում տեղեկանքների տրամադրում 10 | 1900 |
5.9 | SWIFT հաղորդագրության պատճենի տրամադրում10 | 1,900 |
5.10 | Լիազորագրերի ձևակերպում Բանկի ներսում 10 | 4,900 17.12.2019-24.11.2021թթ․ գործող սակագին ք․ Երևանում – 4,900 ՀՀ դրամ մարզերում – 2,900 ՀՀ դրամ |
5.11 | Սոցհաշվով լիազորագրերի ձևակերպում | Չի նախատեսվում |
6 | Լրացուցիչ ծառայություններ | |
6.1 | Հաշվի օրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք | 0.0% |
6.2 | Բանկային գրքույկի տրամադրում (այդ թվում նրա կորստի կամ թարմացման դեպքում) 10 | 390 |
7 | Պարբերական վճարման հանձնարարական | |
7.1 | Բանկային հաշվից պարբերական վճարման հանձնարարական | Անվճար |
Ծանոթություն | ||
1Առաջին տարվա Հաշվի սպասարկման վճարը գանձվում է Բանկային հաշվի բացման պահին: | ||
2Արտարժույթով (բացառությամբ USD/EUR/RUB/GBP արժույթով հաշիվների) հաշիվներից կանխիկացումները հնարավոր է իրականացնել բացառապես Բանկի Գանձապետարանի թույլտվության միջոցով, տվյալ գործարքի համար սահմանված սակագնով: | ||
3Այն դեպքում, եթե գործարքի պահին Բանկի կողմից սահմանված սակագինը 0% է, ապա նվազագույն սակագին չի կիրառվում: | ||
4Եթե Հաճախորդին անհրաժեշտ է կանխիկ եղանակով ստանալ դրամական միջոցներ Բանկում գործող իր հաշվից, սակայն պահանջվող կանխիկ գումարի չափը գերազանցում է պահանջի ներկայացման պահին Բանկի տվյալ մասնաճյուղում առկա հասանելի կանխիկ դրամական միջոցների չափը կամ Բանկում առկա չէ պահանջվող արժույթով գումար, ապա Բանկը առաջարկում է Հաճախորդին չբավականացնող կանխիկ դրամական միջոցները ստանալ հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝ 1. Բանկի մոտակա այլ մասնաճյուղից (նախապես հավաստիանալով, որ այնտեղ Հաճախորդի պահանջը ամբողջությամբ կարող է բավարարվել); 2. Կանխիկ գումարը ստանալու հայտ ներկայացնելով* (ամբողջությամբ կամ տվյալ պահին այդ մասնաճյուղում չբավականացնող կանխիկ գումարի չափով): Պահանջվող գումարը տրամադրվում է` • 1 բանկային օրվա ընթացքում ք․Երևանի մասնաճյուղերի դեպքում, • 3 բանկային օրվա ընթացքում մարզերի մասնաճյուղերի դեպքում: * Կանխիկ գումարի ստացման հայտ Հաճախորդի կողմից կարող է ներկայացվել գրավոր՝ Բանկի մասնաճյուղի տարածքում, կամ բանավոր՝ Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով: | ||
5Բանկում GBP արժույթով գումարի կանխիկացումն իրականացվում է հաճախորդի կողմից նախնական հայտ ներկայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: | ||
6ՀՀ տարածքում ՀՀ դրամով «Շտապ»փոխանցումները (մշակվում են Բանկի կողմից ըստ առաջնահերթության)փոխանցումներն ընդունվում են միայն մինչև տվյալ գործառնական օրվա ժամը 15: 30-ը և իրականացվում են միևնույն բանկային օրը: Տվյալ փոխանցումների համար գանձվում է լրացուցիչ 1.900 ՀՀ դրամ միջնորդավճար: Ժամը 15: 30-ից հետո: Բանկի կողմից «Շտապ» պայմանով փոխանցումներ չեն ընդունվում , տվյալ փոխանցումները իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը ստանդարտ եղանակով: | ||
7 SWIFT փոխանցումների իրականացման համար պետք է պարտդիր Բանկում ունենալ/բացել Բանկային/քարտային հաշիվ, որի միջոցով կատարվելու է տվյալ փոխանցումը: | ||
8 GBP, CHF, GEL և Բանկի կողմից գնանշված այլ արժույթ: | ||
9 5.1, 5.2 և 5.6 կերերի համաձայն Բանկի պաշտոնական կայքի միջոցով առցանց տեղեկանքների կամ քաղվածքների պատվիրման դեպքում 5.1, 5.2 և 5.6 կերտերում նշված սակագներից նվազեցվում է 900 ՀՀ դրամի չափով | ||
10 Ներառյալ ԱԱՀ | ||
11 Յուրաքանչյուր ձևի համար | ||
12Սոցփաթեթի սպասարկման շրջանակներում ներկայացման նպատակով (հաշվի բացման տեղեկանքներ, Սոցփաթեթի շրջանակներում պարտավորությունների վերաբերյալ և այլ տեղեկանքներ, որոնք նախատեսված են Բանկի ներքին փաստաթղթերով) | ||
*մատուցված յուրաքանչյուր պրոդուկտի տեսակի շրջանակում |
Ֆիզիկական անձանց սպասարկման այլ ծառայությունների սակագներ | ||
Ծառայության անվանում | Սակագին (ՀՀ դրամ) | |
1.1 | Առանց հաշիվ բացելու փոխանցումներ այլ բանկեր, Հանրապետական և տեղական բյուջեներ (ներառյալ շարժական և անշարժ գույքի գույքահարկը) 1 | 0.1% min 390, max 7,900 17.12.2019-24.11.2021թթ․ գործող սակագին 0.1% min 290, max 5,900 |
1.1.1 | Առանց հաշիվ բացելու Երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարների փոխանցում ՀՀ Պետ. բյուջե | Անվճար |
1.2 | Առանց հաշիվ բացելու ներբանկային/միջմասնաճյուղային փոխանցումներ2 | |
AMD | 0.8%/ նվազագույնը` 590 | |
USD/EUR/RUB | 0.8%/նվազագույնը` 2 USD/EUR, 100 RUB | |
1.3 | Կանխիկի տրամադրում առանց հաշվի բացման | |
AMD | 0.69% min 390 | |
USD/EUR/RUB | 0.5% min 390 | |
1.4 | Մինչև 50 հատ (ներառյալ) մետաղադրամների ընդունում3 | Անվճար |
1.5 | 51 հատ և ավել մետաղադրամների ընդունում3 | Գումարի 0.5% min 590 |
1.6 | Հնամաշ թղթադրամների ընդունում և փոխանակում | |
AMD | Անվճար | |
USD/EUR/RUB | 3%, min 590 | |
Ծանոթություն | ||
1 Բացառությամբ "Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կտրոններ տրամադրելու պայմաններ և սակագներ" շրջանակներում շարժական գույքի գույքահարկի: | ||
2 Հաճախորդի կողմից դրամական փոխանցման հետ վերադարձի դեպքում` - Եթե դրամական փոխանցման հետվերադարձն իրականացվում է փոխանցման ուղարկման նույն օրվա ընթացքում և հենց փոխանցումն ուղարկող մասնաճյուղի կողմից, ապա Հաճախորդի կողմից վճարված միջնորդավճարի գումարն ամբողջությամբ ենթակա է հետվերադարձման: - Եթե դրամական փոխանցման հետվերադարձն իրականացվում է փոխանցման ուղարկման նույն օրվա ընթացքում այլ մասնաճյուղի կողմից (ոչ փոխանցումն ուղարկող մասնաճյուղի կողմից), ապա Հաճախորդին վերադարձվում է վճարված միջնորդավճարը` պակասեցված փոխանցումն իրականացնող մասնաճյուղին հասանելիք եկամտի չափով, - Եթե դրամական փոխանցման հետվերադարձն իրականացվում է փոխանցման ուղարկման հաջորդ օրերի ընթացքում ցանկացած մասնաճյուղի կողմից, ապա Հաճախորդի կողմից վճարված միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման: | ||
3Սակագինը գործում է Բանկի հաշվետեր չհանդիսացող ֆիզիկական անձ-հաճախորդների համար: Բանկի հաճախորդների համար սակագինն անվճար է: |
5. Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
6. Բանկային հաշվի գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն ՙՖիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ ՀՀ օրենքի:Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից ավելի է | Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 մլն ՀՀ դրամ | 7 մլն ՀՀ դրամ | 16 մլն ՀՀ դրամ (երաշխա- վորվում է միայն դրամային ավանդը) | 7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
7. ՙԵկամտահարկի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:
Թարմացվել է առ՝ 24-06-2024թ., 10:28