![VTB-BANK](/img/vtb-logo.gif)
Սկզբնական ներդրում/ժամկետ | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
ՀՀ դրամ` 2 000 000-ից | 5.75% | 6.45% | 6.95% | 7.25% | 7.75% | 8.25% |
Եվրո` 5000-ից | 0.35% | 0.65% | 0.65% | 0.65% | 0.75% | 0.85% |
ՌԴ ռուբլի` 100 000-ից | 1.40% | 1.75% | 2.10% | 2.55% | 2.90% | 3.25% |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 6-ՐԴ ԿԵՏՈՒՄ:
2 Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`
2.1 Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Բանկի Փրայմ մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:
2.2 Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է: Ավանդին/ից լրացուցիչ վերջին մուտքագրումը/ելքագրումը կարող է կատարվել մինչև Ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ:
2.3 Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ,Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
2.4 Ավանդի ժամկետը սահմանվում է 90 օրից մինչև 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
2.5 Ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 2 000 000 ՀՀ դրամ,5 000 Եվրո և 100 000 ՌԴ ռուբլի:
2.6 Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին: Ավանդատուի ընտրությամբ, տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:
2.7 ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:
2.8 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
2.9 ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով) բացառությամբ Կենտրոնական Բանկի սահմանած դեպքերի:
2.10 Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):
2.11 Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:
2.12 Ավանդի համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:
2.13 «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
2.14 Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
3.Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ
3.1 Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
3.2 Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի ներգրավման պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
3.3 Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Բացառությամբ` Համաձայնագրի լուծման դեպքի: Համաձայնագրի լուծման դեպքում Ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված` «Հարմարավետ» ավանդատեսակի համար նախատեսված պայմաններով:
3.4 Տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդային պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:
3.5 Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
3.6 Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում, Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց բանկային (ցպահանջ) հաշվի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով` Ավանդից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը, եթե այդպիսին եղել են:
3.7 Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:
4. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին
4.1 Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
4.2 Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:
4.3 Հաշվի քաղվածք`
1 | Բանկային, քարտային և այլ հաշիվներով քաղվածքների տրամադրման սակագներ | |
1.1. | Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
1.1.2. | Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
1.2. | Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
1.2.1 | մինչև 2 տարի վաղեմության | Անվճար |
1.2.2 | 2 տարուց ավել վաղեմության | 3«900 |
4.3.1 Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին (էլեկտրոնային փոստով, փոստով, «Առցանց հարթակով» և այլն): Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի Սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է։
5. Այլ լրացուցիչ պայմաններ
5.1 Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`
5.2 Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard/MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`
5.3 Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված (բացառությամբ MIR քարտից)`
6. Ավանդիտարեկանտոկոսայինեկամտաբերությունը (APY)`
«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝տվյալավանդատեսակիհամարհաշվարկվածավանդիտարեկանտոկոսայինեկամտաբերությունը: APY ցույցէտալիս, թեորքանկկազմիավանդիտարեկանեկամտաբերությունըհաճախորդիկողմիցավանդիհետկապվածպարտադիրվճարներկատարելուևստացվածտոկոսագումարներըմայրգումարինավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
6.1 Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`
Սկզբնական ներդրում/ժամկետ | 90 օր | 120 օր | 150 օր | 180 օր | 270 օր | 365 օր |
ՀՀ դրամ` 2 000 000-ից | 5.75% | 6.45% | 6.95% | 7.25% | 7.75% | 8.25% |
Եվրո` 5000-ից | 0.35% | 0.65% | 0.65% | 0.65% | 0.75% | 0.85% |
ՌԴ ռւբլի` 100 000-ից | 1.39% | 1.75% | 2.10% | 2.55% | 2.90% | 3.24% |
6.2 Տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժույթային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ
| 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:
Թարմացվել է առ՝ 11-08-2023թ., 18:54