VTB-BANK

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ «Հարմարավետ» (Պրիվիլեգիա) ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ

1. Ավանդի տոկոսադրույքներ (պարզ տոկոսադրույք)`Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`

Ավանդի նվազագույն գումար

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

100.000 ՀՀ դրամից

5.70%

6.40%

6.90%

7.20%

7.70%

8.20%

սկսած 300 Եվրոյից

0.33%

0.63%

0.63%

0.63%

0.73%

0.83%

10 000 ՌԴ ռուբլուց

1.35%

1.70%

2.05%

2.50%

2.85%

3.20%

1.1 Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքն է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները: Հաշվարկման օրինակ`

  • (100.000 ՀՀ դրամ) * 8.20% = 8 200 ՀՀ դրամ ` 365 օրվա համար:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 6-ՐԴ ԿԵՏՈՒՄ:

 

2. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ`

2.1. Ավանդը  ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Բանկի Պրիվիլեգիա մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից:

2.2. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ,ՌԴ ռուբլի արժույթներով:

2.3. Ավանդի ներդրման նվազագույն գումարը  կազմում է 100.000 ՀՀ դրամ,300 Եվրո 10.000 ՌԴ ռուբլի:

2.4. Ավանդի  առավելագույն չափը սահմանվում է մինչև 120.000 Եվրո  կամ 8.000.000 ՌԴ ռուբլի (ՀՀ դրամի դեպքում Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ): 120.000 Եվրո կամ 8.000.000 ՌԴ ռուբլուց ավել գումարի ավանդները ներգրավվում են պայմանագրային հիմունքներով: 

2.5. Ավանդը  լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է: Ավանդին/ից լրացուցիչ վերջին մուտքագրումը/ելքագրումը կարող է կատարվել մինչև Ավանդի մարման ժամկետից 30 օրացուցային օր առաջ: 

2.6. Ավանդի ժամկետը սահմանվում է 90 օրից մինչև 365 օր: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:  

2.7. Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին կամ ամսական պարբերականությամբ: Ամսական պարբերականությամբ  տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում Հարմարավետ (Պրիվիլեգիա) ավանդի համար գործող տոկոսադրույքից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%), Եվրո` (-0.01%), Ռուսական ռուբլի` (-0.1%): Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդատուի հաշվին Ավանդի ներդրման հաջորդ օրվանից սկսված յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ): Ավանդատուի ընտրությամբ, տոկոսագումարները կարող են կապիտալացվել Ավանդի գումարին և ավտոմատ երկարաձգվել:   

2.8.ժամկետային ավանդի տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Տոկոսները հաշվարկվում են Ավանդի փաստացի մնացորդի նկատմամբ:

2.9. «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:

2.10. ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դրամով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ներդրված Ավանդի դիմաց տոկոսագումարները ավանդատուի ընտրությամբ կարող են վճարվել ներդրված Ավանդի արժույթով կամ ՀՀ դրամով (տոկոսագումարի վճարման պահին ՀՀ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով) բացառությամբ Կենտրոնական Բանկի սահմանած դեպքերի:

2.11. Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը փոխանցվում է Բանկում Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին (եթե առկա չէ Ավանդատուի այլ հանձնարարականը):

2.12. Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:

2.13. Ավանդի համար  պայմանագրով սահմանված տոկոսադրույքը պայմանագրային ժամկետում փոփոխման ենթակա չէ:

2.14. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ավանդատուին Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:

 

3. Ավանդի ձևակերպման և դադարեցման դրույթներ`

3.1. Ավանդի  ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:

3.2. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

3.3. Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով, երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները: Բացառությամբ` Բանկի հետ «Արտոնություն» բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման և սպասարկման հիմնական պայմանների վերաբերյալ Համաձայնագրի լուծման դեպքի: Համաձայնագրի լուծման դեպքում Ավանդային պայմանագիրը համարվում է երկարաձգված`  «Հարմարավետ» ավանդատեսակի համար նախատեսված պայմաններով:

3.4. Տվյալ ժամկետային Ավանդի ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, ավանդի Պայմանագիրը վերաձևակերպվում է նույն արժույթով` բանկային (ցպահանջ) հաշվի համար տվյալ պահին Բանկում  սահմանված պայմաններով: Այս դեպքում Բանկը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն ավանդատուին տրամադրել ավանդային պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից տասնհինգ օրացուցային օր առաջ:

3.5. Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:

3.6. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում, Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում ֆիզիկական անձանց բանկային (ցպահանջ) հաշվի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով` Ավանդից հաշվանցելով արդեն իսկ վճարված տոկոսագումարը, եթե այդպիսին եղել են:

3.7. Երրորդ անձանցից  ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին  անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:

 

4. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին`

4.1. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:

4.2. Ավանդային հաշվի նվազագույն մնացորդ չպահպանելու դեպքում տուժանքներ չեն գանձվում:

4.3. Հաշվի քաղվածք`

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում

Ցանկացած ժամանակահատվածի համար

Անվճար

Հաճախորդի պահանջով  մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում  

մինչև 1 տարի վաղեմության

1900

1 տարուց ավել վաղեմության

3900

Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1

Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2

 

մինչև 1 տարի վաղեմության

2900

1 տարուց ավել վաղեմությանն

4900

Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

1900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1

հայերեն լեզվով

2900

ռուսերեն լեզվով

3900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1

5900

1 Ներառյալ ԱԱՀ

2 Յուրաքանչյուր ձևի համար

4.4. Հաճախորդն Ավանդի քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Ավանդի բացման պահին (էլեկտրոնային փոստով, փոստով, «Առցանց հարթակով»  և այլն): Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել Ավանդի քաղվածք 4-րդ կետի Սակագներին համապատասխան: Բանկը պարտավոր չէ քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Ավանդի շարժը բացակայում է։

5. Այլ լրացուցիչ պայմաններ`

5.1.  Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`

  • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում,
  • «Հեռախոսային բանկ» ծառայության միջոցով,
  • «Ինտերնետ Բանկինգ» ծառայության միջոցով,
  • Tell-Cell/ Easy Pay վճարային տերմինալների միջոցով,

5.1.  Ավանդի գործողության ընթացքում Բանկն Ավանդատուին տրամադրում է VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով`

  • Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է`
    • քարտի սպասարկման ամսական վճար` 0 ՀՀ դրամ
    • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման վճար` 0 ՀՀ դրամ
  • Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև Ավանդատուի կողմից ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտի համար կիրառվում է՝  
    • ամսական սպասարկման վճար՝
      • Visa Classic/ Mastercard Standard – 590 ՀՀ դրամ
      • Visa Gold/ Mastercard Gold – 2.500 ՀՀ դրամ
    • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացման վճար՝
      • Visa Classic/ Mastercard Standard/ Visa Gold/ Mastercard Gold – 0.15%
  • քարտի թողարկման և սպասարկման մնացած բոլոր սակագները սահմանվում են համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների:

5.3.  Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված`

  • Visa Classic/ Mastercard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,15000  Եվրո կամ 100.001 - 750.000 ՌԴ ռուբլի ընդհանուր գումարի ավանդ ներդնելու/ունենալու դեպքում
  • Visa Gold/ Mastercard Gold - 7.000.001 ՀՀ դրամ,15000 Եվրո կամ 750.001 ՌԴ ռուբլի և ավել ընդհանուր գումարի ավանդ/ներ ներդնելու/ունենալու դեպքում:

5.4.  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 5.3. կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:

5.5.  Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ  ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

5.6.  Ավանդատուի կողմից 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ավանդի ձևակերպման արդյունքում Ավանդատուի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող ավանդների ընդհանուր գումարի` 5.3. կետի պայմաններին բավարարման դեպքում` Ավանդատուին կարող է  տրամադրվել ավելի բարձր դասի պլաստիկ քարտ՝ պարտադիր փակելով նախկին՝ ցածր դասի պլաստիկ քարտը:

5.7.    Վճարային պլաստիկ քարտերի  տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am (ՙՔարտեր՚ բաժնում):

 

6. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`

«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: 

6.1.   Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) կազմում է`

Ավանդի նվազագույն գումար

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

100.000 ՀՀ դրամից

5.76%

6.48%

6.99%

7.29%

7.75%

8.18%

300 ԱՄՆ դոլարից

0.69%

0.85%

1.00%

1.15%

1.30%

1.50%

սկսած 300 Եվրոյից

0.33%

0.63%

0.63%0.63%0.73%0.83%

10 000 ՌԴ ռուբլուց

1.34%

1.70%

2.05%

2.50%

2.85%

3.19%

 

6.2.  APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

(100 000 ՀՀ դրամ) * 8.18% = 8 180 ՀՀ դրամ` 365 օրվա համար:

 

7. Վեճերի լուծման կարգը`

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Հայտարարություն:  Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:

Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

 

 

8.  Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`    համաձայն  «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից ավելի է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 մլն ՀՀ դրամ

7 մլն ՀՀ դրամ

7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ  www vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով  միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:

 

Թարմացվել է առ՝ 22-11-2022թ., 13:51

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ