VTB-BANK

Տեղեկատվություն երաշխավորների համար

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, Վարկառուի Բանկի առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել Վարկառուի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Վարկառուի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը Բանկի առջև կրում է սուբսիդիար կամ համապարտ պատասխանատվություն՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:   

Վարկի ժամկետանցման դեպքում վատանում է երաշխավորի վարկային պատմությունը և երաշխավորի գույքի նկատմամբ կարող է բռնագանձում տարածվել:

Բանկը երաշխավորին տրամադրում է երաշխավորության պայմանագրի օրինակը, ինչպես նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) բնօրինակը:

Բանկը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում ցանկացած ժամանակ տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն: Բանկի և երաշխավորի միջև հաղորդակցումը իրականացվում է Բանկի կողմից առաջարկվող և երաշխավորի կողմից ընտրված եղանակով:

Վարկառուի` մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Բանկը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին: Պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Բանկը  երաշխավորին տեղեկացնում է այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը` նշելով ընդհանուր պարտավորության մնացորդի չափը և դրա բացվածքը` առանձին պարտավորության մայր գումարը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում):

Բանկը երաշխավորին ծանուցում է նաև երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի դադարեցման մասին դրա դադարեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկի կողմից պայմանագրերի էական պայմանների փոփոխելու ցանկության դեպքում, որոնց արդյունքում վատթարանում են պայմանագրի պայմանները, և (կամ) ավելանում է պարտավորությունը, և երաշխավորը նախապես չի տրամադրել դրանց փոփոխության վերաբերյալ համաձայնություն, ապա Բանկը առնվազն 7 աշխատանքային օր առաջ երաշխավորին տրամադրում է այդ փոփոխության վերաբերյալ առաջարկ: Բանկի պայմանագրի էական պայմանների նախատեսվող փոփոխությունների, որոնք չեն նախատեսում պայմանագրի պայմանների վատթարացում և (կամ) պարտավորության ավելացում, վերաբերյալ ծանուցում է երաշխավորին փոփոխությունը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ Բանկի իրավունքները և Բանկի` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է Բանկի պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև վարկառուից պահանջել հատուցելու Բանկին վճարած գումարի տոկոսներն ու, վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:

Թարմացվել է առ՝ 03-07-2023թ., 11:08

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ