VTB-BANK

«Մանկություն» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ

1. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ

1.1   Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ կամ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հօգուտ երրորդ անձի` անչափահասի (ավանդի ժամկետը լրանալու պահին մինչև 18 տարեկան): Երրորդ անձը  ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից: Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:

1.2   Ավանդը մուտքագրումներով և առանց ելքագրումներով է: Ավանդը կարող է համալրվել ցանկացած ժամանակ և ցանկացած չափով մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող 60-րդ օրը:

1.3   Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ արժույթով: Ավանդի ժամկետը որոշում է Ավանդ ներդրողը` 730 օրից մինչև 6570 օր (2-18 տարի, ավանդի ներդրման պահին երեխայի տարիքը չի կարող գերազանցել 16 տարին և ավանդի վերջնաժամկետին երեխայի տարիքը չպետք է գերազանցի 18 տարեկանը:

1.4   Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումարը` 50 000 ՀՀ դրամ:

1.5   Ավանդի դիմաց տոկոսները վճարվում կամ կապիտալացվում  են յուրաքանչյուր տարի, ըստ ավանդի ներդնողի ցանկության:

1.6   Ավանդի առավելագույն չափը սահմանվում է 50.0 մլն ՀՀ դրամ:

1.7   Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր և 3-րդ անձի` (երեխայի) անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ և Ավանդատուի ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի հիման վրա:

1.8   Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, համապատասխան իրավասությունների առկայության և պատշաճ ձևով վավերացված լիազորագրի հիման վրա:

1.9   Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը կամ, Հաճախորդի կողմից համապատասխան նշման առկայության դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով (բայց ոչ ավել քան 3-րդ անձ (երեխայի) չափահասության լրանալը), երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները:

1.10 Տվյալ ժամկետային Ավանդի (արժույթի) ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, Ավանդի Պայմանագիրը ավտոմատ չի երկարաձգվում և Ավանդի գումարը մուտքագրվում է տվյալ Ավանդի պայմանագրում նշված Ավանդի մարման հաշվին նույն արժույթով` տվյալ բանկային հաշվի համար տվյալ Բանկում գործող պայմաններով և սակագներով: Այս դեպքում Բանկը տեղեկացնում է ավանդատուին պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից 16 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:

1.11 Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:

 

Ավանդի տոկոսադրույք (պարզ (անվանական) տոկոսադրույք)`

2.1Ավանդի տարեկան պարզ (անվանական)  տոկոսադրույքի չափ`

Սկզբնական ներդրում/ժամկետ

 730 օրից մինչև 6570 օր

 ՀՀ դրամ 50 000 -ից 

Ավանդի բացման օրվանից 1095 օր 9%

 

Այնուհետև յուրաքանչյուր 1096-րդ օրը ավանդի տոկոսադրույքը ավտոմատ կերպով փոխվում է, և ընթացիկ տոկոսադրույքը սահմանվում է Բանկում գործող  "Ավելացող" ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքին համապատասխան (համալրման տարբերակով) 1095 օր ժամկետով ՀՀ դրամի համար:*

- Եթե փոփոխության պահին Բանկում նշված ավանդի տիպը չի գործում, ապա ընտրվում է համալրման հնարավորությամբ ավանդատեսակ համապատասխան ժամկետի տոկոսադրույքը։

 - Եթե փոփոխության պահին Բանկում համալրման հնարավորությամբ ավանդատեսակը չունի 1095 օր ժամկետ , ապա ընտրվում է տոկոսադրույքը ժամկետի վերջում ստանալու հնարավորությամբ ավանդատեսակի վերջին ժամկետը:

-Եթե Բանկում ավելացման հնարավորությունով ավանդատեսակ առկա չէ, ապա տոկոսադրույքը չի փոփոխվում տվյալ1095 օրվա  համար:

 

2.2   Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`  եթե  ՀՀ դրամով ավանդի տարեկան տոկոսադրույքը հավասար է 9%-ի, հաճախորդը մեկ տարվա դեպքում կստանա.

-          (100 000 ՀՀ դրամ) * 9% =9 000 ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

2.3       «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 2.4 ԿԵՏՈՒՄ:

 

2.4   Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`

«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ` եթե տոկոսադրույքը հավասար է X %-ի, ապա  ՀՀ դրամով ավանդի տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հավասար է.

Սկզբնական ներդրում/ժամկետ

730 օրից մինչև 6570 օր

 ՀՀ դրամ 50 000 -ից 

                             X% 

 (100 000 ՀՀ դրամ) * X % = X ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

 

2.5       Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:

2.6       Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում.

  • Եթե  ավանդի փաստացի Բանկում պահված օրերի քանակը փոքր է 365 /ներառյալ/ օրից Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` 0.01% տարեկան տոկոսադրույքով:
  • Եթե ավանդի փաստացի Բանկում պահված օրերի քանակը մեծ է 365  օրից` Բանկը պահպանում է վճարած/կապիտալիզացված տոկոսները, իսկ հաշվետու տարվա համար կատարում է  տոկոսների վերահաշվարկ 0.01 % տոկոսադրույքով:

Երրորդ անձ-ավանդատուի կողմից իր իրավունքներից օգտվելու մտադրության վերաբերյալ տեղեկացնելուց հետո, իր կամ վերջինիս օրինական ներկայացուցչի կողմից Բանկ դիմելու և սույն պայմանագրի ժամկետից շուտ լուծելու/դադարեցնելու ցանկության դեպքում, գործարքի կատարման պահին Ավանդը ներդրողի ներկայությունը պարտադիր է:

 

2.7       Երրորդ անձանցից  ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին  անհրաժեշտ տվյալների  նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:

2.8       Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է և ավտոմատ չի երկարաձգվել, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

2.9       Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կարող է փոփոխվել յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ տոկոսադրույքի փոփոխման հետ զուգահեռ, որի մասին Հաճախորդը տեղեկացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով:

 

  1. Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին

3.1.  Հաշվի քաղվածք`

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում

Ցանկացած ժամանակահատվածի համար

Անվճար

Հաճախորդի պահանջով  մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում  

մինչև 1 տարի վաղեմության

1,900

1 տարուց ավել վաղեմության

3,900

Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1

Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2

 

մինչև 1 տարի վաղեմության

2900

1 տարուց ավել վաղեմությանն

4900

Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

1900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1

հայերեն լեզվով

2900

ռուսերեն լեզվով

3900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1

5900

 

        Ներառյալ ԱԱՀ

  1. Յուրաքանչյուր ձևի համար

3.2.  Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:

  1. Այլ լրացուցիչ պայմաններ`

 

4.1.  Ավանդի գործողության ընթացքում Բանկն 1.000.000 ՀՀ դրամ և ավել ավանդ ներդրած Ավանդատուին, վերջինիս ցանկությամբ, տրամադրում է MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով և պայմաններով`

գ       Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է

քարտի սպասարկման 0 ՀՀ դրամ ամսական վճար, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման 0 ՀՀ դրամ կանխիկացման վճար:

գ       Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, դադարման ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտը կսպասարկվի  Բանկում գործող սակագների համաձայն:

4.2.  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 4.1 կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:

4.3.  Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ  ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

  1. Վճարային պլաստիկ քարտերի  տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին ,,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոններին (ՕՖԵՐՏԱ)  կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am («Քարտեր» բաժնում):

4.5.  Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`

գ       «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում,

գ       «Վիդեո բանկ» ծառայության միջոցով,

գ       «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով:

5.     Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

  •   Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:
  •  Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
  •   ,ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆե ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է՝ https://www.fininfo.am:

 

Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

 

  1. Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`  համաձայն  «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

16 միլիոն

ՀՀ դրամ

7 միլիոն 

ՀՀ դրամ

 

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

16 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

 

7. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:

8. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով  միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:

Թարմացվել է առ՝ 17-06-2024թ., 16:46

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ