Ֆիզիկական անձանց զրոյական տոկոսադրույքով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման պայմանները և սակագները
1 | Ընդհանուր նկարագրություն | ||
1.1 | Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ | |
1.2 | Նպատակային նշանակություն | ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկ | |
2 | Պրոդուկտի չափանիշներ | ||
2.1 | Մարման եղանակ | Վարկի հիմնական գումարը վճարվում է ժամկետի ավարտին: | |
2.2 | Վարկի արժույթ | ՀՀ դրամ (AMD) | |
2.3 | Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ | ՀՀ դրամ (AMD) | |
2.4 | Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ | |
2.5 | Անվանական տարեկան տոկոսադրույք արտոնյալ ժամանակահատվածում | 0% | |
2.6 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | 23.12%-24% | |
2.7 | Արտոնյալ ժամկետ (անտոկոս ժամանակահատված) | 90 օր | 180 օր |
2.8 | Վարկի առավելագույն ժամկետ | 90 օր | 180 օր |
2.9 | Վարկի նվազագույն ժամկետ | 80 օր | 175 օր |
2.9 | Մեկ վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ | 3,000,000 AMD | |
2.10 | Վարկի նվազագույն գումար | 30,000 AMD | |
2.11 | Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: | |
2.12 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 5% վարկի գումարից | 9.4% վարկի գումարից |
2.13 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Միջնորդավճար նախատեսված չէ | |
2.14 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև` տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ | |
2.15 | Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ | 100% (անկախ վարկի ժամկետից) | |
2.15 | Վարկի հաստատման ժամկետ | Հաշված րոպեների ընթացքում | |
2.16 | Վարկի տրամադրման ժամկետ | Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից) | |
2.17 | Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ | 20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից | |
3 | Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ | ||
3.1 | Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը | Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր: | |
3.2 | Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից) | 1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: | |
3.3 | Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն | |
3.4 | Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր | 1) Անձը հաստատող փաստաթուղթ 2) Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ փոխարինող փաստաթուղթ | |
4 | Այլ պայմաններ | ||
4.1 | Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար) | 0,09% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից | |
4.2 | Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում | 3,900 ՀՀ դրամ | |
4.3 | Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն | |
4.4 | Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետվերադարձման ժամկետը | Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում: | |
5 | Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ | ||
5.1 | Ապահովում | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք և այլ քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: | |
5.2 | Գրավի արժեքի գնահատում | Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում | |
5.3 | Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար | Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:* | |
* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. - Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում: - Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում: | |||
Օգտակար տեղեկատվություն | |||
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Զգուշացում՝ Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները: |
Թարմացվել է առ՝ 18-03-2022թ., 18:21