Առանց միջնորդավճար ոսկու գրավով վարկ
Առանց միջնորդավճարի ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման պայմանները և սակագները
1 | Ընդհանուր նկարագրություն | |
1.1 | Վաճառք | Հաճախորդի աշխատանքի վայրին / փաստացի բնակության վայրին ամենամոտ մասնաճյուղ |
1.2 | Նպատակային նշանակություն | ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկ |
2 | Պրոդուկտի չափանիշներ | |
2.1 | Մարման եղանակ | 1-ին մարման եղանակ՝ անուիտետային վճարումներ 2-րդ մարման եղանակ՝ վարկի գումարի 31% մարվում է անուիտետային վճարումներով մինչև նախավերջին մարումը, իսկ վարկի գումարի 69% գումարած հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսները մարվում են ժամկետի վերջում: |
2.2 | Վարկի արժույթ | ՀՀ դրամ (AMD |
2.3 | Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ | ՀՀ դրամ (AMD) |
2.4 | Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ |
2.5 | Անվանական տարեկան տոկոսադրույք | 1-ին մարման եղանակի դեպքում՝ 20.5% 2-րդ մարման եղանակի դեպքում՝ 22.5% |
2.6 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ | 1-ին մարման եղանակի դեպքում՝ տարեկան անվանական տոկոսադրույք հանած 2% 2-րդ մարման եղանակի դեպքում՝ տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1% Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատսխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով: |
2.7 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | 19,8%-24% |
2.8 | Վարկի առավելագույն ժամկետ | 1080 օր |
2.9 | Վարկի նվազագույն ժամկետ | 365 օր |
2.10 | Մեկ Վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ |
* LTV- վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ: |
2.11 | Վարկի նվազագույն գումար | 30,000 AMD |
2.12 | Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համար, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցող, վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները: Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
2.13 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | Միջնորդավճար նախատեսված չէ |
2.14 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Միջնորդավճար նախատեսված չէ |
2.15 | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ |
2.16 | Ապահովում | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք և այլ քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: |
2.17 | Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ | 100-150%: 4 ամսից ոչ պակաս "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում "Ոսկի+10%"/"Ոսկի+30%"-ի վարկի սպասարկման դեպքում, որի ժամկետանց պարտավորությունների օրերի թիվը վերջին 12 ամիսների ընթացքում չի գերազանցում 15 օրը, վարկը կարող է երկարաձգվել (այդ թվում` առանց վարկի ժամկետի երկարացման) համապատասխանաբար LTV=120% ("Ոսկի+10%"-ի դեպքում)/140% ("Ոսկի+30%"-ի դեպքում): |
2.18 | Վարկի տրամադրման ժամկետ | Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից) |
2.19 | Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ | 20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից |
3 | Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ | |
3.1 | Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը | Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր: |
3.2 | Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից) | 1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: 2) Այն դեպքում, եթե վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով առկա են գործող այլ վարկեր, որոնք դասակարգված են սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով, ապա ԱԲՀ-ում երկարաձգումը հնարավոր կլինի իրականացնել միայն 3 ամիս ժամկետով և անուիտետային մարման եղանակից տարբերվող վարկի մարման եղանակով, որը սահմանված է սույն պայմանների և սակագների համաձայն: Ընդ որում վարկի պայմանագրային գումարը երկարաձգումից հետո չպետք է լինի ավել, քան գործող վարկի պայմանագրային գումարը: Սակայն դուրս գրված վարկերի երկարաձգումը հնարավոր չէ: 3) LTV>100% պրոդուկտի պայմաններով վարկի երկարաձգման (գործող վարկի/ժամկետի փոփոխման) պահին մինչև գործող վարկի վերջնաժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 օրացուցային ամիսը: |
3.3 | Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն |
3.4 | Վարկառուի տարիքի նկատմամբ պահանջներ | LTV>100% վարկերի դեպքում վարկառուի տարիքը վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը: |
3.5 | Վարկառուի զբաղվածության նկատմամբ պահանջներ | “Ոսկի+50%” վարկի դեպքում` Բանկի աշխատավարձային ծրագրերի (հավատարմագրված կազմակերպությունների) աշխատակիցներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պայմաններին |
4 | Այլպայմաններ | |
4.1 | Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար) | 0,09% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից |
4.2 | Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում | 3,900 ՀՀ դրամ |
4.3 | Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն |
4.4 | Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար | Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:* |
4.5 | Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետ վերադարձման ժամկետը | Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում: |
5 | Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ | |
5.1 | Գրավի արժեքի գնահատում | Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում |
* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. - հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում, - դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում: | ||
Օգտակար տեղեկատվություն | ||
Հաճախորդիվարկայինհայտըմերժվումէ, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Զգուշացում՝Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: Զգուշացում՝Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։ Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: “ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից) |
Թարմացվել է առ՝ 18-03-2022թ., 18:22