Ֆիզիկական անձանց«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում MoneyGram համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում MoneyGram համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ
Ընդհանուր պայմաններ
Բանկն իրականացնում է MoneyGram դրամական փոխանցման համակարգի միջոցով դրամական փոխանցման ուղարկում ԱՄՆ դոլարով, իսկ վճարում` ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
MoneyGram դրամական փոխանցում ուղարկողը վճարում է փոխանցման միջնորդավճարը ՀՀ դրամով:
MoneyGram դրամական փոխանցումը ստացողից միջնորդավճար չի գանձվում:
MoneyGram դրամական փոխանցման ուղարկման կամ վճարման դիմաց Բանկը հաճախորդին է տրամադրում փոխանցման ստացումը կամ ուղարկումը հավաստող անդորրագիր:
MoneyGram դրամական փոխանցման ուղարկումից հետո դրամական փոխանցումը հասանելի է ընդամենը 10-15 րոպեի ընթացքում` կախված դրամական փոխանցման ուղղությունից: Առանձին երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների ժամկետները կախված են դրամական փոխանցման ուղղությունից:
MoneyGram դրամական փոխանցման միջնորդավճարի չափը կախված է դրամական փոխանցման ուղղությունից: ԱՊՀ երկներ ուղարկվող դրամական փոխանցումների համար սակագինը սկսվում է 2 ԱՄՆ դոլարից` կախված դրամական փոխանցման գումարից: Այլ երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների համար սակագինը սկսվում է 12 ԱՄՆ դոլարից` կախված դրամական փոխանցման գումարից:
Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացում
MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված փոխանցման տվյալների փոփոխությունն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի կողմից սահմանված ժամկետներում` 15 րոպեից սկսած ժամկետով:
Կատարված փոխանցման մեջ չեն կարող փոփոխություններ կատարվել, եթե գումարը վճարվել է դրամական փոխանցումը ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացման համար:
Ուղարկված դրամական փոխանցման չեղյալացում
MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
MoneyGram դրամական փոխանցման համակարգով փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցման ուղարկման միևնույն օրվա ընթացքում:
Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը չեղյալ համարելու համար:
Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձման ընթացակարգը
MoneyGram դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա:
Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է ստացող բանկի կողմից սահմանված ժամկետներում:
Կատարված փոխանցումները չեն կարող հետ վերադարձվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը հետ վերադարձնելուց:
MoneyGram դրամական փոխանցման համակարգով միևնույն օրը հետ վերադարձված դրամական փոխանցման դեպքում միջնորդավճարը հետ է վերադարձվում հաճախորդին: Հաջորդ օրը դրամական փոխանցումը հետ վերադարձնելու դեպքում միջնորդավճարի հետ չի վերադարձվում հաճախորդին:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը հետ վերադարձնելու համար:
Դրամական փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները կարող են մնալ համակարգում MoneyGram համակարգի կողմից սահմանված ժամկետներում: Տվյալ դրամական միջոցների հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա տվյալ համակարգի կողմից սահմանված ժամկետներում:
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: