VTB-BANK

Առաջնային շուկայից Ավտովարկավորման համար սկզբնական փուլում Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Վարկառու

Համավարկառու/

Երաշխավոր

Սկզբնական փուլում պահանջվող փաստաթղթեր

 

1.

Պատշաճ լրացրած Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քաղաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ*

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա:

3.

Հիմնական գործատուից եկամուտների վերաբերյալ տեղեկանք և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****

4.

Վաճառող-կազմակերպությունից տեղեկանք ավտոմեքենայի գնի և մոդելի վերաբերյալ  

 

5.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր

* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.                                                               

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ                                      

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ                                            

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

*** Տեղեկանքը չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով:

**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 14:37

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ