
¦ՎՏԲ-Հայաստան Բանկ§ ՓԲԸ-ում բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստատթղթերը`
1. Անձը հաստատող փաստաթուղթ1`
2. Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) չստանալու մասին տեղեկանք3` ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների (ովքեր ներկայացրել են ՀՀ կացության քարտ) և փախստականների համար:
3. ՀՀ օրենսդրության և Բանկի պահանջների համաձայն ձևակերպված լիազորագիր, եթե Բանկ է դիմել Հաճախորդի լիազորված անձը:
1 Ներկայացվող փաստաթղթերում պարտադիր պետք է լինի նշում քաղաքացիություն ունենալու վերաբերյալ:
2 Անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հաշվառման կամ բնակության հասցեի վերաբերյալ:
3 Պարտադիր չէ, եթե Հաճախորդի կողմից ներկայացված նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու՝ ՀՀ կացության քարտում և փախստականի ինքնությունը հաստատող փաստաթղթում Հանրային ծառայության համարանիշն առկա է,կամ եթե Հաճախորդը տալիս է ԷԿԵՆԳ համակարգից անձնական տվյալների ստացման համաձայնություն:
Թարմացվել է առ՝ 06-05-2024թ., 12:00