Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/ Համավարկառուի և Երաշխավորի սկզբնական փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
| Վարկառու | Համավարկառու/ Երաշխավոր |
| Սկզբնական փուլում պահանջվող փաստաթղթեր |
|
1. | Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ | ✓ |
2. | Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ* ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը: ** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա: | ✓ |
3. | Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: |
|
4. | Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****: | ✓ |
5. | Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը | ✓ |
| Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից |
|
6. | Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը | ✓ |
6.1 | Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը | ✓ |
6.2 | Պետական գրանցման վկայագիր | ✓ |
6.3 | Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն/ | ✓ |
6.4 | Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ) | ✓ |
6.5 | Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի հարկային հաշվետվություններ (ՀՀ դրամով հիփոթեքի դեպքում` հարկային կնիքով վավերացված կամ հարկային ծառայության կողմից հաշվետվությունները ստանալու մասին ծանուցումների ներկայացմամբ) | ✓ |
6.6 | Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները | ✓ |
6.7 | Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ | ✓ |
6.8 | Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում) | ✓ |
6.9 | Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր | ✓ |
7. | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր | ✓ |
* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.
1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով (բացառությամբ ՀՀ դրամով հիփոթեքի): Եկամուտները հավաստիացնող փաստաթղթեր չեն պահանջվում այն դեպքում, երբ անշարժ գույքը ձեռք է բերվում կառուցապատող ընկերությունից, որի հետ կնքված է ետգնման պայմանագիր (Buy Back):
**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):
Թարմացվել է առ՝ 01-04-2021թ., 15:55