VTB-BANK

“Բնակարան երիտասարդներին” ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռք բերման վարկավորման համար Վարկառուի/ Համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Վարկառու

Համավարկառու/ Երաշխավոր

Սկզբնական փուլում պահանջվող փաստաթղթեր*

 

1.

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ**

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ***, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

*** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա, իսկ վարկային գործում պարտադիր է «IDCard տվյալներ» պատուհանի PrintScreen-ի առկայությունը:

3.

Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

4.

Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****:

5.

Վարկառուի և նրա ամուսնու/կնոջ անհատական հաշվի քաղվածք (վերջին մեկ տարվա), որը տրամադրվում է հարկային մարմնի կողմից: Քաղվածք չի պահանջվում, եթե` անձը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի; անձի գրանցման հասցեն գտնվում է ԼՂՀ-ում; անձը հանդիսանում է զինծառայող կամ նրան հավասարեցված անձ:

 

6.

Ամուսնության վկայական (միայնակ ծնողի դեպքում` տվյալ փաստը հավաստող փաստաթուղթ` վերաֆինանսավորող կազմակերպության պահանջներին համապատասխան)

7.

Վարկառուի և նրա կնոջ/ամուսնու ծննդյան վկայականներ

 

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են  ձեռնարկատիրական գործունեությունից

 

8.

Հաճախորդի Եկամուտների  գնահատման հաշվետվություն`կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը`

8.1

Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն) (առկայության դեպքում)

8.2

Պետական  գրանցման վկայագիր/քաղվածք

8.3

Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից  հատուկ թույլտվություն/

8.4

Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ)

8.5

Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի  հարկային հաշվետվություններ (ՀՀ դրամով հիփոթեքի դեպքում` հարկային կնիքով վավերացված)

8.6

Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները

8.7

Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ

8.8

Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում)

8.9

Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր

9

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 14:55

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ