Բանկի ռեսուրսով ուսանողական վարկի համար Վարկառուի/Համավարկառուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
| Վարկառու/Համավարկառու* |
Վարկի տրամադրման Դիմում-հայտ | |
2. | Անձը հաստատող փաստաթղութ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ** ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ***, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը: *** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա, իսկ վարկային գործում պարտադիր է «IDCard տվյալներ» պատուհանի PrintScreen-ի առկայությունը: |
3. | Ուսումնական հաստատությունից տեղեկանք |
4. | Եկամուտների մասին տեղեկանք պահանջվում է Վարկառուից և/կամ Համավարկառուից միայն այն դեպքում, եթե վարկային հայտի շրջանակներում վերլուծվում են Վարկառուի և/կամ Համավարկառուի եկամուտները (վճարունակությունը) (բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտը ստացվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի հաշիվներով): |
Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից | |
5. | Հաճախորդի Եկամուտների գնահատման հաշվետվություն` կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը` |
5.1 | Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն) (առկայության դեպքում) |
5.2 | Պետական գրանցման վկայագիր/քաղվածք |
5.3 | Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն/ |
5.4 | Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի հարկային հաշվետվություններ |
5.5 | Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ) |
5.6 | Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները |
5.7 | Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ |
5.8 | Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում) |
5.9 | Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր |
6. | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր |
* Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել Վարկառուի, Համավարկառուի միջև կապը հաստատող փաստաթղթեր:
** Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.
1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
Թարմացվել է առ՝ 22-05-2020թ., 15:20