Առանց գույքի ապահովման «Ունիվերսալ» սպառողական վարկի համար Վարկառուից/Համավարկառուից և Գրավատուից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
| Վարկառու/համավարկառու/երաշխավոր | |
Անհրաժեշտ փաստաթղթեր * | ||
Վարկի տրամադրման Դիմում-հայտ | ||
2. | Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քաղաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ** ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ***, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք: ***Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա: | |
3. | Եկամուտները հաստատող փաստաթղթեր**** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ***** (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ Բանկում) | |
Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից | ||
4.
| Հաճախորդի Եկամուտների գնահատման հաշվետվություն` կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը` | |
4.1 | Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն) (առկայության դեպքում) | |
4.2 | Պետական գրանցման վկայագիր/քաղվածք | |
4.3 | Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն/ | |
4.4 | Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ) | |
4.5 | Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի հարկային հաշվետվություններ | |
4.6 | Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների (սոցիալական քարտերի) պատճեները | |
4.7 | Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ | |
4.8 | Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում) | |
4.9 | Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր | |
5 | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր |
* Այն դեպքում երբ, հաճախորդը չի աշխատում պետք է ներկայացնի եկամուտը հավաստիացնող փաստաթղթեր` վարձակալական եկամուտը հավաստիացնող վարձակալության պայամանագիր, նաև սեփականության վկայականի պատճեն, թոշակի դեպքում (ՆԳՆ և այլն, բացառությամբ կենսաթոշակի)`- թոշակի գրքույկ/տեղեկանք, գյուղատնտեսական եկամուտների դեպքում` կնիքով և ստորագրությամբ հաստատված (բացառությամբ գյուղապետի կողմից տեղեկանքի) տեղեկանքներ/պայմանագիր, որոնք հավաստիացնում են բերքի/ապրանքի հանձնումը կազմակերպություն, ձեռնարկատիրական եկամուտի դեպքում` պետական գրանցման վկայական, հիմնադիրների/տնօրենների անձնագիր և սոց. քարտ, պետ. ռեգիստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության և տնօրենների կազմի մասին, ՀՎՀՀ,
- Արտոնագրային վճարով աշխատողների ու Հաստատագրված հարկով աշխատողների համար համապատասխան հարկատեսակով կատարված վերջին վճարման անդորրագիր (Արտոնագրային վճարով աշխատողների համար կարող է հանդես գալ հենց Արտոնագիրը) կամ
- Շահութահարկով աշխատողների համար – շահութահարկի վերջին հաշվետվությունը կամ
- ԱՁ-ների համար (որոնք չեն աշխատում Արտոնագրային վճարով, Հաստատագրված հարկով) շրջանառության հարկի վերջին հաշվետվությունը կամ Եկամտային հարկի կանխավճարների վճարման վերջին անդորրագիր:
Եթե հաճախորդը ունի այլ եկամուտներ, դրանք հաստատող այլ փաստաթղթեր:
**Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.
1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
*** Եթե հաճախորդը ներկայացնում է Բանկ միաժամանակ Օտարերկրյա պետության անձնագիր (ՌԴ քաղաքացիների համար Օտարերկրյա պետության անձնագրի տակ հասկացվում է նաև Ներքին անձնագիրը) և Կացության քարտ, ապա ԱԲՀ ՄՎՀ-ում վարկային հայտի մուտքագրման ժամանակ առաջնահերթությունը տրվում է Օտարերկրյա պետության անձնագրին (ՌԴ քաղաքացիների համար Օտարերկրյա պետության անձնագրի տակ հասկացվում է նաև ՌԴ ներքին անձնագիրը):
Տվյալ դրույթից բացառություն են կազմում այն երկրների քաղաքացիները, որոնց վարկ տրամադրելու համար Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված է այլ ընթացակարգ:
**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):
***** Աշխատանքի վայրից տեղեկանքի փոխարինող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վերջին 4 ամսիների համար հաճախորդի աշխատավարձային հաշվի քաղվածքը` աշխատավարձային մուտքերի նշմամբ:
Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 15:00