VTB-BANK

Պետական ծրագրով ուսանողական վարկի համար Վարկառուի/Համավարկառուի/Երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Վարկառու/Համավարկառու/Երաշխավոր*

  1.  

Վարկի տրամադրման Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթղութ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ**

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ***, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

*** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա, իսկ վարկային գործում պարտադիր է «IDCard տվյալներ» պատուհանի PrintScreen-ի առկայությունը:

3.

Ուսումնական հաստատությունից տեղեկանք

4.

Հաճախորդի ծնողների/հոգաբարձուների անձը հաստատող փաստաթուղթերի պատճեն

5.

Եկամուտների մասին տեղեկանք պահանջվում է Վարկառուից և/կամ Երաշխավորից և/կամ Համավարկառուից միայն այն դեպքում, եթե վարկային հայտի շրջանակներում վերլուծվում են Վարկառուի և/կամ Երաշխավորի և/կամ Համավարկառուի եկամուտները (վճարունակությունը) (բացառությամբ այն դեպքերի, երբ եկամուտը ստացվում է “ՎՏԲ-Հայաստան Բան” ՓԲԸ-ի հաշիվներով):

6.

Եթե երաշխավոր է հանդիսանում Վարկառուի խնամակալը – հոգեբարձության և խնամակալության փաստը հավաստող փաստաթուղթ (դատարանի կամ հոգեբարձության և խնամակալության պետական մարմնի որոշում):

Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` հոգեբարձության և խնամակալության պետական մարմնի կողմից տրված տվյալ փաստը հավաստող փաստաթուղթ:

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են   ձեռնարկատիրական գործունեությունից

7.

Հաճախորդի Եկամուտների  գնահատման հաշվետվություն` կատարված ՓՄՁ վարկավորման բաժնի մասնագետի կողմից` նշված ԱԱՀ և ստորագրած, ներառյալ լուսանկարները և ներքոնշյալ փաստաթղթերը`

7.1

Հարկ վճարողի հերթական համարը հաստատող փաստաթուղթ (ՀՎՀՀ-ի պատճեն) (առկայության դեպքում)

7.2

Պետական  գրանցման վկայագիր/քաղվածք

7.3

Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից  հատուկ թույլտվություն/

7.4

Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի  հարկային հաշվետվություններ

7.5

Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ)

7.6

Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները

7.7

Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ

7.8

Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում)

7.9

Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր

8.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր

* Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել Վարկառուի, Համավարկառուի և Երաշխավորի միջև կապը հաստատող փաստաթղթեր:

** Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.                                                                

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Թարմացվել է առ՝ 22-05-2020թ., 15:26

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ