«Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով վարկավորման համար Վարկառուից/Համավարկառուից սկզբնական փուլում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
| Համավարկառու/ Երաշխավոր |
|
| Սկզբնականփուլումպահանջվողփաստաթղթեր |
|
1. | Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ | ✓ |
2. | Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ* ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը: ** Նույնականացմանքարտիներկայացմանդեպքումպարտադիրէհանրայինծառայություններիհամարանիշիառկայությունընույնականացմանքարտիվրա: | ✓ |
3. | Տեղեկանք կառուցապատողից (որտեղ նաև նշված է գույքի արժեքը և հասցեն, քառակուսին, կառուցապատողի ՀՎՀՀ-ն): |
|
4. | Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****: | ✓ |
5. | Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից, ապա փաստաթղթերի ցանկը` “Հիփոթեք (ձեռքբերում)” պրոդուկտի շրջանակներում փաստաթղթերի ստանդարտ ցանկի համաձայն, որոնք ներկայացվում են ՓԲ վարկավորման բաժնի մասնագետի կողմից անցկացրած հաճախորդի եկամուտների վերլուծության մասին հաշվետվության կազման համար: | ✓ |
6. | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: | ✓ |
* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.
1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:
*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով:
**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):
Թարմացվել է առ՝ 20-10-2021թ., 19:23