«Փրայմ Մանկություն» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդ
1. Ավանդի նկարագրություն, էական դրույթներ
1.1 Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ կամ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հօգուտ երրորդ անձի` անչափահասի (ավանդի ժամկետը լրանալու պահին մինչև 18 տարեկան): Երրորդ անձը ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից: Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:
1.2 Ավանդը մուտքագրումներով և առանց ելքագրումներով է: Ավանդը կարող է համալրվել ցանկացած ժամանակ և ցանկացած չափով մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող 60-րդ օրը:
1.3 Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ արժույթով: Ավանդի ժամկետը որոշում է Ավանդ ներդրողը` 730 օրից մինչև 6570 օր (2-18 տարի, ավանդի ներդրման պահին երեխայի տարիքը չի կարող գերազանցել 16 տարին և ավանդի վերջնաժամկետին երեխայի տարիքը չպետք է գերազանցի 18 տարեկանը: Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
1.4 Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումարը` 1 000 000 ՀՀ դրամ:
1.5 Ավանդի դիմաց տոկոսները վճարվում կամ կապիտալացվում են յուրաքանչյուր տարի ըստ ավանդի ներդնողի ցանկության::
1.6 Ավանդի առավելագույն չափը սահմանվում է 100 մլն ՀՀ դրամ:
1.7 Ավանդի ձևակերպումն իրականացվում է Ավանդատուի` իր և 3-րդ անձի` (երեխայի) անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
1.8 Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հետ Ավանդի պայմանագիր կնքելու և Ավանդի գումարը վերադարձնելու մասին պատշաճ ձևով վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:
1.9 Ավանդը Բանկային ավանդի Պայմանագրով պայմանադրված ժամկետում չպահանջվելու դեպքում վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը կամ, Հաճախորդի կողմից համապատասխան նշման առկայության դեպքում Ավանդային պայմանագիրը երկարաձգվում է նույն ժամկետով և արժույթով (բայց ոչ ավել քան 3-րդ անձի (երեխայի) չափահասության լրանալը), երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար գործող պայմաններով, իսկ տարեկան տոկոսադրույքը սահմանվում է երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող տոկոսադրույքը: Համապատասխան ավանդատեսակի պայմաններով այլ բան նախատեսված լինելու դեպքում հիմք են ընդունվում այդ պայմանները:
1.10 Տվյալ ժամկետային Ավանդի (արժույթի) ներգրավումը Բանկում դադարեցված լինելու դեպքում, Ավանդի Պայմանագիրը ավտոմատ չի երկարաձգվում և Ավանդի գումարը մուտքագրվում է տվյալ Ավանդի պայմանագրում նշված Ավանդի մարման հաշվին նույն արժույթով` տվյալ բանկային հաշվի համար տվյալ Բանկում գործող պայմաններով և սակագներով: Այս դեպքում Բանկը տեղեկացնում է ավանդատուին պայմանագրով նախընտրած ծանուցման եղանակով` ավանդային պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
1.11 Պայմանագրի գործողության ընթացքում Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել պայմանագրում նախատեսված ավտոմատ երկարաձգման պայմանը, նախօրոք, այդ մասին, երկարաձգման ենթակա ժամկետի ավարտից առնվազն 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ տեղյակ պահելով Ավանդատուին:
Ավանդի տոկոսադրույք (պարզ (անվանական) տոկոսադրույք)`
2.1Ավանդի տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքի չափ`
Սկզբնական ներդրում/ժամկետ | 730 օրից մինչև 6570 օր |
ՀՀ դրամ 1 000 000 -ից | Ավանդի բացման օրվանից 1095 օր 9.3% |
| Այնուհետև յուրաքանչյուր 1096-րդ օրը ավանդի տոկոսադրույքը ավտոմատ կերպով փոխվում է, և ընթացիկ տոկոսադրույքը սահմանվում է "Ավելացող" ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքին համապատասխան (համալրման տարբերակով) 1095 օր ժամկետով ՀՀ դրամի համար: |
- - Եթե փոփոխության պահին Բանկում նշված ավանդի տիպը չի գործում, ապա ընտրվում է համալրման հնարավորությամբ ավանդատեսակ։
- - Եթե փոփոխության պահին Բանկում համալրման հնարավորությամբ ավանդատեսակը չունի 1095 օր ժամկետ , ապա ընտրվում է տոկոսադրույքը ժամկետի վերջում ստանալու հնարավորությամբ ավանդատեսակի վերջին ժամկետը:
- -Եթե Բանկում ավելացման հնարավորությունով ավանդատեսակ առկա չէ, ապա տոկոսադրույքը չի փոփոխվում տվյալ 3 տարվա համար:
2.2 Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ` եթե ՀՀ դրամով ավանդի տարեկան տոկոսադրույքը հավասար է 9.3%-ի, հաճախորդը մեկ տարվա դեպքում կստանա.
- (100 000 ՀՀ դրամ) * 9.3% =9 300 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
2.3 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք»-ի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում տարվա փաստացի օրերի քանակը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՈՒՅՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ 2.4 ԿԵՏՈՒՄ:
2.4 Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
«APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տվյալ ավանդատեսակի համար հաշվարկված ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
APY – տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ` եթե տոկոսադրույքը հավասար է X %-ի, ապա ՀՀ դրամով ավանդի տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հավասար է.
Սկզբնական ներդրում/ժամկետ | 730 օրից մինչև 6570 օր |
ՀՀ դրամ 1 000 000 -ից | X% |
(100 000 ՀՀ դրամ) * X % = X ՀՀ դրամ` 365 օրվա համար:
2.5 Բանկն ավանդատուին ավանդի դիմաց վճարում է տոկոսներ՝ պայմանագրով սահմանված չափով:
2.6 Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ պահանջի դեպքում.
- Եթե ավանդի փաստացի Բանկում պահված օրերի քանակը փոքր է 365 /ներառյալ/ օրից Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` 0.01% տարեկան տոկոսադրույքով:
- Եթե ավանդի փաստացի Բանկում պահված օրերի քանակը մեծ է 365 օրից` Բանկը պահպանում է վճարած/կապիտալիզացված տոկոսները, իսկ հաշվետու տարվա համար կատարում է տոկոսների վերահաշվարկ 0.01 % տոկոսադրույքով:
Երրորդ անձ-ավանդատուի կողմից իր իրավունքներից օգտվելու մտադրության վերաբերյալ տեղեկացնելուց հետո, իր կամ վերջինիս օրինական ներկայացուցչի կողմից Բանկ դիմելու և սույն պայմանագրի ժամկետից շուտ լուծելու/դադարեցնելու ցանկության դեպքում, գործարքի կատարման պահին Ավանդը ներդրողի ներկայությունը պարտադիր է:
2.7 Երրորդ անձանցից ավանդատուի անունով մուտքագրվում են դրամական միջոցներ Ավանդի հաշվում` ավանդատուի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեuված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մաuին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից uտանալ դրամական միջոցներ:
2.8 Այն դեպքում, եթե Ավանդի վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է և ավտոմատ չի երկարաձգվել, ապա Ավանդի գումարը վերադարձվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ Ավանդի դիմաց տոկոսագումարները հաշվարկվում են Ավանդի` պայմանագրով սահմանված ժամկետի համար` ավելացված նաև ոչ աշխատանքային օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
2.9 Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կարող է փոփոխվել յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ տոկոսադրույքի փոփոխման հետ զուգահեռ, որի մասին Հաճախորդը տեղեկացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով:
- Տեղեկատվություն uակագների և տուժանքների մաuին
3.1. Հաշվի քաղվածք`
Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1 | |
ընթացիկ կամ նախորդ ամսվա համար | Անվճար |
2-ից 12 ամիս վաղեմության | 1900 |
1 տարուց ավել վաղեմության | 3900 |
Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1 | |
Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2 |
|
մինչև 1 տարի վաղեմության | 2900 |
1 տարուց ավել վաղեմությանն | 4900 |
Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2 | 1900 |
Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1 | |
հայերեն լեզվով | 2900 |
ռուսերեն լեզվով | 3900 |
Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1 | 5900 |
1 Ներառյալ ԱԱՀ
- Յուրաքանչյուր ձևի համար
3.2. Ավանդային հաշվի բացման, վարման և փակման ընթացքում տուժանքներ չեն կիրառվում:
- Այլ լրացուցիչ պայմաններ`
4.1. Ավանդի գործողության ընթացքում Բանկն 1.000.000 ՀՀ դրամ և ավել ավանդ ներդրած Ավանդատուին, վերջինիս ցանկությամբ, տրամադրում է MIR վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագներով և պայմաններով`
գ Բանկում ներդրված ավանդի/ների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում (ներառյալ նաև` ավանդի/ների երկարաձգումը) կիրառվում է
քարտի սպասարկման 0 ՀՀ դրամ ամսական վճար, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բանկոմատներում քարտից կանխիկացման 0 ՀՀ դրամ կանխիկացման վճար:
գ Բանկում Ավանդատուի գործող ավանդի/ների ժամկետը լրանալու և չերկարաձգվելու դեպքում, ինչպես նաև ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, դադարման ամսաթվին հաջորդող ամսից սկսած քարտը կսպասարկվի Բանկում գործող սակագների համաձայն:
4.2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 1 և ավել քանակով ավանդ ձևակերպող/ած Ավանդատուն ժամանակի կոնկրետ պահին կարող է ունենալ 4.1 կետի պայմաններին բավարարող 1 պլաստիկ քարտից ոչ ավել:
4.3. Պլաստիկ քարտը կարող է տրամադրվել Ավանդատուին ինչպես ավանդի/ների ձևակերպման պահին, այնպես էլ ավանդի/ների` Բանկում գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
- Վճարային պլաստիկ քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին ,,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոններին (ՕՖԵՐՏԱ) կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am («Քարտեր» բաժնում):
4.5. Ավանդին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`
գ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում,
գ «Վիդեո բանկ» ծառայության միջոցով,
գ «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով:
5. Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
- ,ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆե ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է՝ https://www.fininfo.am:
Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
- Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` համաձայն «Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժույթային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | Եթե դրամային ավանդը 7միլիոն դրամից ավել է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ
| 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով) | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) |
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: |
7. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
8. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով միասնական տեղեկատվական ծառայություն 87 87 հեռախոսահամարով:
Թարմացվել է առ՝ 31-05-2024թ., 18:34