
Հավելված 1
Հաստատված է Գլխավոր տնօրեն-
Տնօրինության նախագահի 23.08.2024թ. թիվ 135 որոշումով
Հրապարակվել է 02.09.2024թ.
Սույն ամփոփագրում նշված պայմանների գործողության ժամկետն է 01.07.2025թ.
Սույն ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 8787 հեռախոսահամարով
Հաշվի հիմնական սակագներ՝
Ծառայության անվանում | ՀՀ դրամ |
Հաշվի արժույթ | AMD |
Բանկային հաշվի բացում* և սպասարկում | 0 |
Անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում | 0 |
Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում | 0 |
*Տվյալ հաշվում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:
Հատուկ հաշվի բացման և սպասարկման մնացած սակագները սահմանվում են համաձայն «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ- ում գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների» համաձայն 24.07.2023թ․ թիվ 28 Որոշման, մանրամասների համար անցեք հղումով https://www.vtb.am/am/information/inf-broshura-bankajin-hashiv:
Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում | |
Բանկից քաղվածքների ստացման Հաճախորդի կողմից հաղորդակցման նախընտրված եղանակով առաջին անգամ պարտադիր քաղվածքի տրամադրում | |
Ցանկացած ժամանակահատվածի համար | Անվճար |
Հաճախորդի պահանջով մեկ անգամից ավել քաղվածքի տրամադրում մասնաճյուղում | |
մինչև 1 տարի վաղեմության | 1,900 |
1 տարուց ավել վաղեմության | 3,900 |
Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում1 | |
Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում2 |
|
մինչև 1 տարի վաղեմության | 2900 |
1 տարուց ավել վաղեմությանն | 4900 |
Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2 | 1900 |
Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1 | |
հայերեն լեզվով | 2900 |
ռուսերեն լեզվով | 3900 |
Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1 | 5900 |
Տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
Տարեկան (անվանական) պարզ տոկոսադրույք վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`
(100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա համար:
«Ուշադրություն` ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք` ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու եվ սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել սույն ամփոփագրի 6.2 կետում:
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:
Հաճախորդն հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
Եթե դրամային ավանդը | Եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է | |||
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 մլն ՀՀ դրամ | 7 մլն ՀՀ դրամ | 16 մլն ՀՀ դրամ (երաշխա- վորվում է միայն դրամային ավանդը) | 7 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով) |
Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում կամ զանգահարելով միասնական տեղեկատվական կենտրոն` 87 87 հեռախոսահամարով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»: https://www.fininfo.am/avand.
Թարմացվել է առ՝ 05-09-2024թ., 11:46