Ֆիզիկական անձանց«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում TelCell համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում TelCell համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ
Ընդհանուր պայմաններ
Բանկն իրականացնում է TelCell դրամական փոխանցման համակարգի միջոցով դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
TelCell դրամական փոխանցում ուղարկողը վճարում է փոխանցման միջնորդավճարը ՀՀ դրամով:
TelCell դրամական փոխանցումը ստացողից միջնորդավճար չի գանձվում:
TelCell դրամական փոխանցման ուղարկման կամ վճարման դիմաց Բանկը հաճախորդին է տրամադրում փոխանցման ստացումը կամ ուղարկումը հավաստող անդորրագիր:
TelCell դրամական փոխանցման ուղարկումից հետո դրամական փոխանցումը հասանելի է 1-5 րոպեի ընթացքում:
Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացում
TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված փոխանցման տվյալների փոփոխությունն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Փոխանցման մեջ հնարավոր է ուղղել միայն ստացողի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և հասցեն:
Կատարված փոխանցման մեջ չեն կարող փոփոխություններ կատարվել, եթե գումարը վճարվել է դրամական փոխանցումը ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների իրականացման համար:
Ուղարկված դրամական փոխանցման չեղյալացում
TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
TelCell դրամական փոխանցման համակարգով փոխանցման չեղյալացումն իրականացվում է դրամական փոխանցման ուղարկման միևնույն օրվա ընթացքում:
Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը չեղյալ համարելու համար:
Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձման ընթացակարգը
TelCell դրամական փոխանցման համակարգով ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Ուղարկված դրամական փոխանցման հետ վերադարձն իրականացվում է ստացող բանկերի կողմից սահմանված ժամկետներում:
Կատարված փոխանցումները չեն կարող հետ վերադարձվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը հետ վերադարձնելուց:
TelCell դրամական փոխանցման համակարգով դրամական փոխանցումը հետ վերադարձնելու դեպքում միջնորդավճարը հետ չի վերադարձվում հաճախորդին:
Բանկը չի գանձում լրացուցիչ վճարներ ուղարկված դրամական փոխանցումը հետ վերադարձնելու համար:
Դրամական փոխանցումը ստացողի չհայտնաբերվելու դեպքում փոխանցված դրամական միջոցները կարող են մնալ համակարգում TelCell համակարգի կողմից սահմանված ժամկետներում: Տվյալ դրամական միջոցների հետ վերադարձն իրականացվում է դրամական փոխանցումն ուղարկողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա տվյալ համակարգի կողմից սահմանված ժամկետներում:
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: