VTB-BANK

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ VTB-IN ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ VTB-IN ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

  1. Բանկ - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
  2. Փոխանցում - Բանկում բացված բանկային կամ քարտային հաշվին տեղական կամ միջազգային բանկերի կողմից թողարկված վճարային քարտերից VTB-in ծառայություն միջոցով կատարվող դրամական փոխանցում,
  3. VTB-in ծառայություն – Դրամական փոխանցումների իրականացման VTB-in ծառայություն,
  4. Հաճախորդ - Բանկի հետ բանկային կամ քարտային հաշվի բացման պայմանագիր կնքած ֆիզիկական անձ,
  5. Պայմաններ - VTB-in ծառայության մատուցման պայմաններ,
  6. Վճարող - Հաճախորդի օգտին վճարում կատարող ֆիզիկական անձ,
  7. Թողարկող բանկ` Բանկային քարտեր թողարկող, վճարային գործարքների վերաբերյալ տվյալներ ստացող և Վճարողի հաշվից դրամական միջոցներ ելքագրող կամ դեբետագրող ֆինանսական կազմակերպություն:
  8. Կայք-էջ - Բանկին պատկանող ինտերնետային կայք, որի միջոցով
    ապահովվում է VTB-in ծառայության հասանելիությունը և որտեղ
    կարելի է մուտք գործել նաև Բանկի պաշտոնական՝ www.vtb.am կայքում տեղադրված համապատասխան կոճակը սեղմելու միջոցով,
  9. Կողմ/եր – Բանկ և/կամ Վճարող:
  10. Կանոններ- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության կողմից 07.08.2020թ.-ի թիվ 237 որոշմամբ հաստատված ««ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմաններ և կանոններ», որոնք հրապարակային են և որոնց կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով https://www.vtb.am/img/content/payments-and-accounts/pdf//Prilojenie_OFERTA.pdf:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Սույնով Բանկը պարտավորվում է վարձատրության դիմաց Վճարողին տրամադրել Փոխանցումների իրականացման ծառայություն սույն Պայմանների և Կանոնների դրույթներին համապատասխան, իսկ Վճարողը պարտավորվում է վճարել Բանկին` սույն Պայմաններով նախատեսված չափով և կարգով:
  2. Վճարողը Բանկի VTB-in ծառայությունից օգտվելու համար Կայք-էջում ակցեպտավորում (ընդունում, համաձայնվում) է սույն Պայմանները և Կանոնները:   
  3. Կայք-էջում սույն Պայմաններն ու Կանոններն ակցեպտավորելուց առաջ Վճարողը պարտավոր է մանրակրկիտ ծանոթանալ Պայմանների և Կանոնների բոլոր դրույթների հետ և դրանց հետ ամբողջությամբ համաձայն լինելու դեպքում նոր միայն սեղմել «Փոխանցել» կոճակը:
  4. Սեղմելով «Փոխանցել» կոճակը` Վճարողը
    հաստատում է, որ ծանոթացել և համաձայնել է Պայմանների և Կանոնների բոլոր դրույթների հետ և պարտավորվում է կատարել Պայմանների և Կանոնների` իրեն վերաբերող դրույթները:
  5. Պայմանների կամ Կանոնների որևէ դրույթի հետ համաձայն չլինելու դեպքում Վճարողը պարտավոր է չսեղմել «Փոխանցել» կոճակը և չկատարել Փոխանցումը:
  6. Վճարողը հաստատում է, որ Փոխանցում կատարելիս Կայք-էջի միջոցով իր կողմից Հաճախորդի օգտին միջոցների ելքագրման հանձնարարականի ուղարկման փաստը Վճարողի քարտը Թողարկող բանկի համար հանդիսանում է Վճարողի` նշված դրամական միջոցները Հաճախորդին փոխանցելու մտադրության անվիճելի ապացույց:
  7. Փոխանցման կատարման համար անհրաժեշտ տվյալները Կայք-էջում Վճարողի կողմից պատշաճ լրացնելուց և Փոխանցման բարեհաջող կատարումից հետո Բանկը Վճարողին տրամադրում է Փոխանցման կատարումը հավաստող էլեկտրոնային անդորրագիր՝ տպելու և/կամ էլեկտրոնային հասցեին ուղարկելու հնարավորությամբ:

 

3. VTB-in ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Վճարողը կարող է Փոխանցում կատարել միայն MasterCard, VISA կամ ArCa (Armenian Card) վճարային քարտերով:
  2. Վճարողը չի կարող կատարել Փոխանցում, եթե իր MasterCard և VISA միջազգային վճարային համակարգերի քարտերի դարձերեսին` ստորագրության համար նախատեսված դաշտում, նշված չէ СVС2 եռանիշ ծածկագիրը:
  3. Սույն Պայմաններով նախատեսված Փոխանցումը հնարավոր է
    իրականացնել Վճարողի քարտից՝ միմիայն Հաճախորդի Բանկում բացված քարտային կամ բանկային հաշվին:
  4. Փոխանցման կատարման արժույթ կարող է լինել միայն ՀՀ դրամը (AMD): Այն դեպքում, երբ Կայք-էջում նշվել է ԱՄՆ դոլլարի (USD), Եվրոի (EUR) կամ ՌԴ ռուբլու (RUR) հաշիվ Կայք-էջում ՀՀ դրամով մուտքագրված Փոխանցման գումարը կփոխակերպվի Բանկում սահմանված անկանխիկ գործարքների փոխարժեքով, վերջինս Հաճախորդի հաշվին մուտքագրվելու (քաղվածքում արտացոլելու) պահին: Բազմարժութային քարտի դեպքում Փոխանցման գումարը փոխանցվում է դրամային հաշվին:
  5. Եթե Վճարողի քարտային հաշվի արժույթը տարբերվում է Հաճախորդի բանկային/քարտային հաշվի արժույթից և/կամ Փոխանցման արժույթից, ապա Վճարողի քարտը Թողարկած բանկի կողմից և/կամ MasterCard, VISA միջազգային վճարային համակարգերի, ArCA կանոններով կարող են գանձվել արժույթների փոխարժեքով պայմանավորված և փոխանակումից բխող այլ վճարներ, որոնք չեն գանձվում հօգուտ Բանկի:
  6. Վճարողը չի կարող կատարել Հաճախորդի միևնույն հաշվին/քարտին օրական 10 (տաս)-ից ավել Փոխանցումներ:
  7. Վճարողը չի կարող կատարել Հաճախորդի միևնույն հաշվին/քարտին օրական 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամից ավել Փոխանցումներ:
  8.  Վճարողի կողմից Փոխանցվող գումարի նվազագույն չափը չի կարող լինել 1000 (հազար) ՀՀ դրամից պակաս:
  9. Վճարողի կողմից Փոխանցվող գումարի առավելագույն չափը մեկ գործարքի համար չի կարող գերազանցել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
  10. Փոխանցումների իրականացման ընթացքում կարող են կիրառվել կատարվող Փոխանցումների քանակի և գումարի այլ սահմանափակումներ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) գործող օրենսդրությունը, MasterCard և VISA միջազգային վճարային համակարգերի և ArCA կանոնները, սպասարկող բանկերի պահանջներն ու տեխնիկական հնարավորությունները:
  11. Բանկի կողմից կիրառվող Փոխանցման այլ սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունը Վճարողի համար հասանելի է Կայք-էջում նախքան Փոխանցման իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանափակումները պայմանավորված են Վճարողի քարտը Թողարկած բանկի կողմից ընդունված պայմաններով և/կամ սահմանափակումներով, որոնց համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
  12. Վճարողը կարող է կատարել Փոխանցում, եթե Բանկն ունի դրա կատարման տեխնիկական հնարավորությունը: Տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում Բանկն իրավունք ունի մերժել Փոխանցման իրականացումը` այդ մասին տեղեկացնելով Կայք-էջի միջոցով:

 

4. VTB-in ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

  1. Բանկը պարտավորվում է VTB-in ծառայությունը մատուցել Վճարողին վարձատրության դիմաց, որը կազմում է Փոխանցման գումարի 2 /երկու/ տոկոսը, որը գանձվում է Վճարողի քարտային հաշվից:
  2. Սույն Պայմանների 4.1 կետում նշված վճարը գանձվում է նաև Վճարողի՝ Բանկի կողմից թողարկված քարտային հաշիվներից Փոխանցում կատարելու դեպքում:

 

5. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Փոխանցման կատարման համար Վճարողը պարտավոր է լրացնել Կայք-էջում տեղադրված փոխանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ճշգրիտ և ամբողջությամբ և ակցեպտավորել սույն Պայմաններն ու Կանոնները:
  2. Վճարողը պարտավոր է ճշգրիտ լրացնել Հաճախորդի հաշվի/քարտի համարը: Եթե հաշվի/քարտի համարը ճիշտ է լրացված, Կայք-էջում արտացոլվելու է Հաճախորդի գաղտագրված անունը և ազգանունը: Դրանք ուսումնասիրելուց հետո Վճարողը ինքնուրույն և իր ռիսկով որոշում է շարունակել կամ դադարեցնել Փոխանցման կատարումը՝ գիտակցելով, որ գոյություն ունի չնչին հավանականություն, որ Հաճախորդի հաշվի/քարտի տվյալների սխալ լրացման արդյունքում կարող է տեղի ունենալ համընկնում (զուգադիպություն) Բանկի` մեկ այլ հաճախորդի գաղտագրված անվան ու ազգանվան հետ, ինչի արդյունքում գումարը կարող է ստանալ այլ անձ: Նման կամ ցանկացած այլ դեպքում Վճարողը գիտակցում է, որ առանց գումարը ստացած անձի համաձայնության Բանկն իրավունք չունի վերադարձնել սխալմամբ փոխանցված որևէ գումար:
  3. Վճարողի կողմից VTB-in ծառայության օգտագործմամբ Փոխանցում իրականացնելու ընթացքում առաջացած խնդիրների (քարտային հաշվից կրկնակի գանձումներ, փոխանցման կատարման ուշացում և այլն) դեպքում Վճարողը պարտավոր է դիմել քարտն իրեն տրամադրած Թողարկող բանկին, բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրը կապված է անմիջապես Բանկի կողմից մատուցվող  VTB-in ծառայության հետ, օրինակ՝ VTB-in ծառայության անհասանելիության պարագայում:

 

6. ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  1. Վճարողի կողմից սույն Պայմանների 5-րդ գլխում նշված Փոխանցման կատարման համար անհրաժեշտ բոլոր դաշտերը լրացնելուց և գործարքի հաստատումից հետո Փոխանցման գումարը Հաճախորդի բանկային/քարտային հաշվին հասանելի կդառնա ժամանակի իրական ռեժիմում`
    1. երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն,
    2. շաբաթ օրը` 09:00-18:00-ն,
    3. մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
  2. Բացառիկ դեպքերում կամ անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով փոխանցված գումարը կարող է մուտքագրվել Հաճախորդի բանկային/քարտային  հաշվին նման բացառիկ դեպքերի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության ավարտից (դադարումից) հետո սույն Պայմանների 6.1 կետում նշված ժամկետներում:

 

7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

  1. VTB-in ծառայության միջոցով փոխանցումների անվտանգությունն ապահովելու համար կիրառվում է 3D Secure տեխնոլոգիան (Verified by Visa / MasterCard Secure Code)` Բանկի սահմանած կանոններին համապատասխան՝ Վճարողի կողմից իր քարտը Թողարկող բանկի կողմից Վճարողին տրամադրված միանգամյա գաղտնաբառի կիրառումամբ:
  2.  Վճարողը գիտակցում է, որ գործնականորեն անհնար է ապահովել բացարձակ անվտանգություն ինտերնետ միջավայրում գործարքներ իրականացնելիս և նման միջավայրում գործարքներ կատարելուց բխող բոլոր հնարավոր ռիսկերը կրում է Վճարողը, բացառությամբ այն դեպքերի երբ ռիսկը առաջանում է Բանկի և/կամ Վճարողի քարտը Թողարկող բանկի մեղքով:
  3. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում ինտերնետային միջավայրում երրորդ անձանց կողմից Վճարողի տվյալների հասանելության կամ ապօրինի օգտագործման համար:
  4. Բանկը պարտավոր է պահպանել Վճարողի վերաբերյալ իրեն հասանելի տեղեկությունները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վճարողը տալիս է իր համաձայնությունը իրեն վերաբերող տվյալների մշակման և երրորդ անձանց փոխանցման համար, եթե դա անհրաժեշտ է`
    1. Փոխանցման կատարման համար,
    2. Կողմերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար,
    3. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` երրորդ անձանց տրամադրման համար:

 

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Կողմերն ազատվում են սույն Պայմաններով և Կանոններով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատվությունից, եթե տվյալ Կողմի համար դա եղել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության հետևանք, որը ծագել Վճարողի կողմից Կայք-էջում Փոխանցման հաստատումից հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
  2. Սույն Պայմաններից բխող վեճերը լուծվում ենԿանոններով սահմանված կարգով:

Թարմացվել է առ՝ 29-12-2021թ., 18:01

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ