VTB-BANK

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՅԹՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ

Ոչ կյանքի ապահովագրություն/ Դժբախտ պատահարներից ապահովագրություն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

18-ից մինչև 65 տարեկան (ներառյալ) գործունակ ֆիզիկական անձ հանդիսացող (անկախ որևէ հիվանդության կամ հաշմանդամության առկայությունից) «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վարկառուները/համավարկառուները կամ գրավադրված գույքի սեփականատերերը:

 

ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

Համաձայն հաճախորդի վարկային պայմանագրի և/կամ  հրապարակային օֆերտայի պայմանների:

 

ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Յուրաքանչյուր դեպքի համար 20,000 ՀՀ դրամ:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրության վկայագիրը կնքվում/վերակնքվում է վարկի գործողության ողջ ժամկետում, բացառությամբ վարկային պայմանագրով սահմանված դեպքերի:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Համաձայն վարկային պայմանագրի` հաճախորդի կողմից ապահովագրավճար չի վճարվում:

 

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ

Ապահովագրությունն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:

Համաձայն հաճախորդի դիմումի` կարող է տրամադրվել ապահովագրական վկայագրի կրկնօրինակը:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Վարկային պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետից շուտ վարկի մարման դեպքում ապահովագրության վկայագիրը ևս վաղաժամկետ դադարեցվում է (կամավոր ապահովագրության դեպքում, եթե հաճախորդը հրաժարվում է «Վարկային հաշվի հավելյալ սպասարկման» ծառայությունից կամ վարկային պայմանագրի երկարաձգման ժամանակ «Վարկային հաշվի հավելյալ սպասարկման» ծառայությունը չի ընտրում, ապահովագրության վկայագիրը վաղաժամկետ դադարեցվում է):

 

ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ապահովագրական պատահարներ են համարվում`

Դժբախտ պատահարի հետևանքով`

  • Աշխատունակության ժամանակավոր կորուստ,  
  • Հաշմանդամության  I, II, III կարգ,
  • Մահ:

Ապահովագրական պատահարի հետևանքով հաճախորդին պատճառված վնասի գնահատման կարգը հետևյալն է`

  • Ապահովագրված անձի մահվան դեպքում վնասի չափը գնահատվում է ապահովագրական գումարի 100%-ի չափով,
  • Ապահովագրված անձի աշխատունակության մշտական կորստի դեպքում վնասի չափը գնահատվում է ՝

            √ I կարգի հաշմանդամներին՝ ապահովագրական գումարի 100% -ի չափով,

            √II կարգի հաշմանդամներին՝ ապահովագրական գումարի 85% -ի չափով,

            √III կարգի հաշմանդամներին՝ ապահովագրական գումարի 70% -ի չափով,

  • Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում վնասի չափը գնահատվում է անաշխատունակության յուրաքանչյուր օրացույցային օրվա համար ապահովագրական գումարի 0,4%-ի չափով առավելագույնը 90 օրվա կտրվածքով: Կախված ապահովագրական ընկերությունից՝ պայմաններով կարող է նախատեսվել, որպեսզի աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում հատուցման ընդհանուր գումարը չգերազանցի ապահովագարական գումարի 50%-ը:

 

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.

  • Սահմանված ժամկետում ապահովագրական ընկերությունը և համապատասխան իրավասու մարմինները (Բժշկական հաստատություն, Ոստիկանություն և այլն) չեն տեղեկացվել  ապահովագրական պատահարի մասին,
  • Ապահովագրական հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ժամանակին չեն ներկայացվել, որոնք անհրաժեշտ են ապահովագրական պատահարի հայտանիշեր ունեցող իրադարձության բնույթի և պատճառների հաստատման համար կամ նախապես ներկայացվել են կեղծ ապացույցներ,
  • Ապահովագրված անձի կողմից ալկոհոլի, թմրադեղերի, հոգեմետ և այլ տոքսիկ նյութերի օգտագործման արդյունքում,
  • Ապահովագրված անձի կողմից ինքնասպանություն (ինքնասպանության փորձ) կատարելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրված անձը հասցվել է այդպիսի վիճակի այլ անձի կողմից,
  • Ապահովագրված անձի կողմից դիտավորյալ հանցանք գործելու կամ հանցագործության մեջ մասնակցելու,
  • Ապահովագրված անձի կողմից առանց համապատասխան դասի վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելիս կամ ալկոհոլի, թմրադեղերի ազդեցության տակ տրանսպորտային միջոցը վարելիս,
  • Վտանգավոր սպորտաձևերով պրոֆեսիոնալ զբաղվելիս,
  • Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ճառագայթումից վարակման արդյունքում,
  • Ռազմական գործողությունների, ժողովրդական հուզումների, քաղաքացիական պատերազմների,
  • Ապահովագրական  ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախորդն իրավունք ունի`

  • Ծանոթանալ  ապահովագրության պայմաններին,
  • Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում հանդես գալ որպես հատուցման գործընթացի անմիջական մասնակից, այդ թվում` անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին, ներկայացնել դիմում-հայտ ապահովագրական հայցը կարգավորելու նպատակով,
  • Բողոքարկել ապահովագրական ընկերության կայացրած որոշումը,
  • Ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքեր:

Հաճախորդը պարտավոր է`

  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին,
  • Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել դիմում-հայտ և ապահովագրության պայմաններով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Կատարել ՀՀ օրենսդրությամբ, պայմանագրով/վկայագրով և պայմաններով սահմանված այլ պարտավորությունները:

 

ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել համապատասխան ապահովագրական ընկերության գործող շուրջօրյա հեռախոսահամարով և հայտնել պատահարի մասին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
  • Կատարել ապահովագրական ընկերության ցուցումները,
  • Համաձայն ցուցումների հնարավոր է անհրաժեշտություն առաջանա ներգրավել Ոստիկանությանը, ԱԻՆ կամ այլ իրավասու մարմինների:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերության գրասենյակում լրացնել հայտային դիմումը կամ լրացված դիմումի լուսապատճենն ուղարկել ապահովագրական ընկերության համապատասխան էլեկտրոնային հասցեին/Viber կամ WhatsApp բջջային հավելվածներին (ավելի մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
  • Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթեր, իրավապահ մարմինների, բժշկական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու հաստատությունների կողմից տրամադրված փաստաթղթեր  և այլն),
  • Սպասել ապահովագրական ընկերության հետագա ցուցումներին:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:

 

Ապահովագրության պայմաններ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ  ԱՍՊԸ

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ

ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ

 

Հակիրճ տեղեկատվական թերթիկ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ

ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

 

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Թարմացվել է առ՝ 17-05-2024թ., 16:14

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ