VTB-BANK

Ակցիա՝ շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի համար


Ակցիա՝ շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի համար
16.12.2024թ-15.01.2025թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է շահավետ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա: Բանկը ընձեռնում է հնարավորություն գրավադրել Ձեր ոսկյա իրերը և ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 200% վարկավորում:

 

Վարկավորման հիմնական պայմաններ.

  • վարկի անվանական տարեկան տոկոսադրույք` 10%-22.5%
  • վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 16․74%-24% 
  • վարկի ժամկետ`12-36 ամիս
  • վարկի մարման եղանակ` ըստ հաճախորդի ընտրության.

անուիտետային (հավասարաչափ) վճարումներ

վարկի գումարի 31%-ը վճարվում է անուիտետային մարման ժամանակացույցով մինչև նախավերջին մարումը

վարկի գումարի 69%-ը հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսների հետ միասին վճարվում է ժամկետի վերջում

 

Դիմե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ արտոնյալ պայմաններով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպելու համար:

 

ՎՏԲ Հայստան Բանկի ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի այլ առավելությունները.

  • Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է տրամադրել միջոցներ հաճախորդի՝ այլ բանկում գործող ոսկու գրավով վարկը մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի շահավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու համար: 
  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:
  • Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
  • Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` 
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:

Թարմացվել է առ՝ 17-12-2024թ., 15:26

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ