VTB-BANK

Բանկոմատների միասնական ցանց

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ՎՏԲ Խմբի անդամ և օգտագործելով ՎՏԲ Խմբի բանկոմատային ցանցի լայն հնարավորությունները, իր MIR քարտապաներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ՎՏԲ Խմբի անդամ շուրջ 23 000 բանկոմատներում[1] կանխիկացնել վերջիններիս վճարային քարտերին առկա դրամական միջոցներն արտոնյալ սակագներով:


Բանկոմատների միասնական ցանց

Դուք կարող եք կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ Խմբի բանկոմատներում Բելոռուսիայում և Ռուսաստանում «տեղական» ցանցի պայմաններով` անկախ գտվելու երկրից[2]:

ՎՏԲ Խմբի անդամ հանդիսացող բանկերից Միասնական բանկոմատային ցանցին միացված են հետևյալ բանկերը.

MIR քարտերի սպասարկման գծով
ՎՏԲ Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Բելառուս Բանկ
ՎՏԲ-Ղազախստան Բանկ
Մոսկվայի Բանկ
Պոչտա Բանկ
Օտկրիտիե Բանկ
Ռուսական ազգային կոմերցիոն բանկ

 

Ձեր հարմարավետության համար մենք մշակել ենք նաև ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ:

Էլեկտրոնային քարտեզը, որի վրա նշված է ՎՏԲ Խմբի Միասնական բանկոմատային ցանցի բոլոր 23 000 բանկոմատների տեղադիրքը, հասանելի է ինչպես հետևյալ հղմամբ, այնպես էլ Apple Store-ում և Android Market-ում համապատասխանաբար iPhone և Android հեռախոսների համար:

Այս ինտերակտիվ քարտեզի միջոցով Դուք ցանակացած պահի և ցանկացած վայրում կարող եք ստանալ տեղեկատվություն Միասնական բանկոմատային ցանցի մոտակա բանկոմատի տեղադիրքի մասին` պարզելով դեպի մոտակա բանկոմատ տանող ամենակարճ երթուղին:


[1] Բոլոր բանկոմատները բրենդավորված են ՎՏԲ Խմբի ստանդարտներով

[2] ՎՏԲ Խմբի անդամ բանկոմատներում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի կանխիկացման պայմանները և սակագները ներայացված են կայքի «Վճարային քարտեր» բաժնում:

Թարմացվել է առ՝ 10-04-2024թ., 12:23

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ