Շահավետ ներդրում
27.10.2020-30.12.2020թ. (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում գործում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների «Շահավետ ներդրում» ակցիա:
«Շահավետ ներդրում» ակցիայի պայմաններ և կանոններ`
Ժամկետ ` 27.10.2020-30.12.2020թ. (ներառյալ)
Մասնակիցներ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ «Շահավետ», «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ՀՀ դրամ արժույթով 365 օր, 540 օր կամ 730 օր ժամկետով, տոկոսադրույքների ստացման «ժամկետի վերջում» եղանակով ավանդ ձևակերպած ֆիզիկական անձ հաճախորդներ:
Ակցիայի պայմաններ` Ակցիայի ավարտին Մասնակիցների միջև կանցկացվի օնլայն խաղարկություն Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ, որի արդյունքում պատահականության սկզբունքով կընտրվեն 10 հաղթողներ: Հաղթողների ավանդի տարեկան տոկոսադրույքը ավանդի ժամկետի ավարտին կկրկնապատկվի:
- Ակցիայի շրջանակներում խաղարկվում է 10 մրցանակ-հավաստագիր, հաճախորդի կողմից ներդրված առավելագույն գումարով միայն մեկ ավանդի նկատմամբ:
- 10 մլն ՀՀ դրամ և ավել գումարով ներդրված ավանդների համար տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի և կհաշվարկվի ավանդի միայն 10 մլն ՀՀ դրամ գումարի նկատմամբ:
- Հաղթողի ավանդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի բացառապես ավանդի պայմանագրով սահմանված առաջնային ժամկետի ավարտին՝ տոկոսների վերահաշվարկի եղանակով (ավանդի պայմանագրի երկարաձգման դեպքում չի կիրառվում փոփոխված տոկոսադրույքը, այլ կիրառվում է պայմանագրով սահմանված սկզբնական տոկոսադրույքը կամ երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքը):
- Ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսադրույքը չի կրկնապատկվում և տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդի համար ստանդարտ պայմաններով:
- Ակցիայի գործողության ընթացքում երկարաձգված ավանդները չեն մասնակցում խաղարկությանը:
Խաղարկության անցկացման պայմաններ և կանոններ`
- Խաղարկությունն անց է կացվում ակցիայի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
- Խաղարկության անցկացման օրվա, ժամի, հեռարձակման եղանակի մասին մասնակիցները լրացուցիչ տեղեկացվում են SMS-հաղորդագրության միջոցով և Բանկի պաշտոնական Facebook-յան էջում հրապարակման միջոցով:
- Խաղարկության մասնակիցներին SMS հաղորդագրություն ուղարկվում է այն բջջային հեռախոսահամարին, որը վերջինս տրամադրել է Բանկին: Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից Բանկին տրամադրած սխալ կոնտակտային տվյալների կամ վերջիններիս փոփոխման դեպքում Բանկին չտեղեկացնելու համար:
- Խաղարկության մասնակիցների անվանական քարտերի վրա նշվում է Մասնակցի Անուն, ազգանուն, հայրանունը և կոնտակտային/անձնագրային տվյալները:
- Խաղարկությունն անցկացվում է Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ:
- Խաղարկության ընթացքում հաղորդավարները հատուկ նախատեսված կոլբայի միջից պատահականության սկզբունքով հանում են մասնակիցների անվանական քարտերը և հաղթող է ճանաչվում այն Մասնակիցը, որի անվանական քարտը հանվել է կոլբայի միջից և որին հնարավոր է եղել զանգահարել ու կապ հաստատել այն հեռախոսահամարով, որը վերջինս տրամադրել է Բանկին: Եթե հնարավոր չի լինում մասնակցի հետ կապ հաստատել 3 զանգի փորձից, ապա հաղորդավարները կոլբայից հանում են այլ մասնակցի անվանական քարտը:
- Անցկացվող Ակցիայի շրջանակներում մրցանակները տրամադրվում են բացառապես Ակցիայի հաղթողներին: Մրցանակը չի կարող տրամադրվել այլ անձի, այդ թվում ավանդատուի լիազորված անձ հանդիսացող անձին:
- Մրցանակը ստանալիս Հաղթողը Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ:
- Հաղթողներին տրամադրվում են միայն Ակցիայի շրջանակներում ներկայացված մրցանակները: Նշված մրցանակների փոխարեն այլ մրցանակ կամ համարժեք գումար չի տրամադրվում:
- Հաղթողի կողմից մրցանակի ստացման ժամկետը սահմանվում է խաղարկությունից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում: Հաղթողի հետ լրացուցիչ համաձայնագիր է կնքվում տոկոսադրույքի կրկնապատկման կիրառման վերաբերյալ: Այն դեպքում, եթե ակցիայի ավարտից հետո 15 օրացուցային օրերի ընթացքում ակցիայի հաղթողը չի ներկայանում և նրա հետ համաձայնագիր չի կնքվում, մրցանակը ստանալու իրավունքը զրոյանում է:
- Մրցանակի չօգտագործման դեպքում Հաղթողն իրավունք չունի պահանջել Ակցիայի կանոնների և պայմանների փոփոխություն:
Թարմացվել է առ՝ 21-04-2021թ., 18:07